mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպե՞ս կարող է առ Հիսուս Քրիստոս հավատքն ազդել մեզ վրա` մեր ամուսնություններում, ընտանեկան հարաբերություններում և մեր ընկերական շրջապատում:

Պաշտոնական պատասխան

Հաջողակ ամուսնության համար անհրաժեշտ է հավատք առ Աստված և միմյանց հանդեպ: Առ Աստված հավատքն ավելի է, քան Նրա հանդեպ տեսական հավատը: Առ Աստված հավատք ունենալու համար պետք է ունենալ Նրա հանդեպ հույս, վստահություն, և պատրաստակամորեն գործել առ Նա ունեցած մեր հավատքով: Դա է գործելու սկզբունքը:

Համատեղ հավատքն առ Աստված կարող է կապել ամուսնական զույգերին և միասին պահել ընտանիքները` ընդհանուր արժեքների հանդեպ պարտավորվածության մեջ: Այն կարող է նրանց ուժ տալ հաղթահարելու խոչընդոտները, որոնք այլապես կվնասեին այդ կարևոր հարաբերությունները:

Հաջողակ ամուսնություններում, զույգերը վստահում են միմյանց: Եվ նրանք ձգտում են արժանանալ իրենց կողակցի վստահությանը: Ամուր ամուսնական կամ ընտանեկան հարաբերությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության և արժանահավատության վրա:

Հավատքը միմյանց հանդեպ, ինչպես հավատքն առ Աստված, կարող է օգնել զույգերին և ընտանիքներին դիմակայել անորոշությանը և ապրել բարձր ակնկալիքներով:

  • Իմանալը, թե ով է Հիսուս Քրիստոսը, սուրբ գրությունների և սկզբունքների միջոցով, որոնք ես սովորել եմ նրա ավետարանի միջոցով, օգնել են ինձ իմանալ, որ Նա այնտեղ է և սիրում ու օգնում է ինձ ձգտել իմանալ ամեն օր բոլոր հարաբերություններում` ընտանեկան և միջանձնական, երբ ես ձգտում եմ ինձանից մեծ մի բանի, որ գոյություն ունի իրական մի բան: Ես շատ շնորհակալ եմ այն օգնության համար, որը ես ստանում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանով իմ ընտանիքի և ամուսնու հետ հարաբերւոթյուններս ամրացնելու համար: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան