mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ո՞ւմ հանդեպ մենք պետք է հավատք ունենանք:

Պաշտոնական պատասխան

Երկնային Հորն ավելի մոտենալու և ձեզ համար Նրա պահած բոլոր օրհնություները ստանալու համար դուք պետք է նախ հավատք զարգացնեք առ Տեր Հիսուս Քրիստոս: Պետրոս Առաքյալն ուսուցանել է, որ «ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրուած, որով կարելի լինի մեզ փրկուիլ» (Գործք Դ.12):

Առ Աստված հավատքն ավելի է, քան Նրա հանդեպ տեսական հավատը: Առ Աստված հավատք ունենալու համար պետք է ունենալ Նրա հանդեպ հույս, վստահություն, և պատրաստակամորեն գործել առ Նա ունեցած մեր հավատքով: Դա է գործելու և ուժի սկզբունքը: