mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Որո՞նք են այն մի քանի բաները, որ խոսում են Աստծո գոյության մասին:

Պաշտոնական պատասխան

Աստված Իր գոյության մասին շատ ապացույցներ է տվել: Դրանցից մեկը Իր ստեղծագործությունների մասին վկայությունն է. «Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, և հաստատությունը իմացնում է նրա ձեռքի գործքերը» (Սաղմոս ԺԹ.1): Երբևէ ակնածանքով նայե՞լ եք գիշերային աստղալից երկնքին: Կամ ուսումնասիրե՞լ եք տերևի կամ ծաղկի բարդ կառուցվածքը: Կամ հիացե՞լ ենք փոքրիկ նորածնի հրաշքով: Այդ գեղեցիկ և բարդ ստեղծագործությունները պատահական չեն ստեղծվել: Նրանք ձեր Երկնային Հոր` Աստծո ստեղծագործություններն են: Նրանք կարող են հիշեցնել ձեզ Նրա գոյության և իր զավակների հանդեպ Նրա սիրո մասին: Հին դարերի մարգարեն ասել է. «Բոլոր բաները մատնանշում են՝ կա՛ Աստված. այո, նույնիսկ երկիրը ... և դրա շարժումը, այո, և բոլոր մոլորակները, որոնք շարժվում են իրենց կանոնավոր ձևով, վկայում են, որ կա մի Գերագույն Ստեղծող» (Մորմոնի Գիրք, Ալմա 30.44):