mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպիսի՞ն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վերաբերմունքը համասեռամոլության և միասեռ ամուսնությունների նկատմամբ:

Պաշտոնական պատասխան

Աստվածաշնչում Պողոսը քարոզում էր Հռոմեացիներին, որ համասեռամոլությունը մեղսավոր վարք է (տես Հռովմ. Ա.24-32): Հին Կտակարանի ժամանակներում Մովսեսն իր օրենքում ներառեց, որ համասեռամոլ կապերը Աստծո օրենքի դեմ են (տես Ղևտացոց Ի.13):

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախկին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին համասեռամոլության մասին հրատարակել է հետևյալ հայտարարությունը. «Մենք հավատում ենք, որ տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից: Մենք հավատում ենք, որ ամուսնությունը կարող է լինել հավերժական` Տիրոջ տանը հավիտենական քահանայության զորությունը գործադրելու միջոցով» («Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», որը Տիրոջ ոգեշնչմամբ գրել են մեր օրերի տասներկու Առաքյալները):

Մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ դիրքորոշում ենք որդեգրել նրանց հանդեպ, ովքեր իրենց այսպես կոչված համասեռամոլ են համարում: Իմ պատասխանն է, որ մենք սիրում ենք նրանց որպես Աստծո որդիներ և դուստրեր: Նրանք հնարավոր է ունեն որոշ շեղումներ, որոնք հզոր և միգուցե դժվար կառավարելի են: Շատ մարդիկ տարբեր ժամանակներում տարբեր տեսակի շեղումներ են ունենում: Եթե չտրվեն այդ շեղվածությանը, նրանք կարող են առաջ գնալ Եկեղեցու մյուս անդամների նման: Եթե նրանք խախտեն մաքրաբարոյության օրենքը և Եկեղեցու բարոյական չափանիշները, ապա մյուսների պես կենթարկվեն Եկեղեցու կարգապահական պատժին:

Մենք ուզում ենք օգնել այդ մարդկանց` ամրացնել նրանց, աջակցել, որպեսզի լուծեն իրենց խնդիրներն ու հաղթահարեն իրենց դժվարությունները: Սակայն մենք չենք կարող անտարբեր նայել, թե ինչպես են նրանք տարվում անբարոյական վարքով, երբ փորձում են պահել ու պաշտպանել, ապրել այսպես կոչված միասեռ ամուսնական կապի մեջ: Թույլատրել դա նշանակում է` արժեզրկել Աստծո կողմից սահմանված ամուսնության ծանրակշիռ և սուրբ հիմքը և դրա նպատակը` ընտանիքներ կազմավորելը» (Ensign, Nov. 1998, 71):