mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ըստ Մորմոնների հավատի, ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ մահից հետո: Ինչի՞ն են հավատում Մորմոնները մահից հետո կյանքի վերաբերյալ:

Պաշտոնական պատասխան

Մահը վերջը չէ: Մահն իրականում սկիզբն է, որը ևս մեկ քայլ է Իր զավակների համար Երկնային Հոր ծրագրում: Մի օր, մյուսների պես, ձեր ֆիզիկական մարմինը կմահանա: Սակայն ձեր հոգին չի մահանում, այն գնում է հոգևոր աշխարհ, որտեղ դուք կշարունակեք սովորել և առաջադիմել, և կարող եք լինել ձեր սիրելիների հետ, ովքեր մահացել են:

Մահը անհրաժեշտ քայլ է ձեր առաջընթացում, ճիշտ ինչպես ձեր ծնունդն էր: Մահանալուց հետո մի օր ձեր հոգին և մարմինը կմիանան, որպեսզի այլևս չանջատվեն: Սա կոչվում է հարություն, որը հնարավոր դարձավ Հիսուս Քրիստոսի մահով և Հարությամբ (տես Ա Կորնթացիս ԺԵ.20-22):

  • Մենք հավատում ենք, որ նախքան երկիր գալը մենք գոյություն ենք ունեցել և մահից հետո, չնայած մեր ֆիզիկական մարմինները կմահանան, մեր հոգիները կապրեն հավերժ, որպեսզի մի օր վերջապես միավորվեն կատարյալ մարմնի հետ: Երկրի վրա լինելը ծրագրի միայն փոքր մասն է: Երիտասարդ հասակում իմ հորը քաղցկեղից կորցնելուց հետո ես հաճախ խորհում էի մեր գոյության պատճառի մասին: Եկեղեցու ուսմունքները սովորելուց և հարցեր տալուց հետո ես հասկացա, որ ծննդի և մահվան համար պատճառ կա, և որ Քրիստոսը կարևոր դեր է խաղում այս ծրագրում: Սա ինձ համար մեծ սփոփանք էր: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան