mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Մորմոնների կարծիքով, ո՞րն է կյանքի նպատակը:

Պաշտոնական պատասխան

Երբևէ չե՞ք մտածել, որ պետք է ավելին լինի կյանքում, քան օրեցօր ապրելն է: Շատ ավելին կա: Ձեր կյանքն աստվածային նպատակ ունի:

Աստված` ձեր Երկնային Հայրը, պատրաստել է հրաշալի ծրագիր ձեր երջանկության համար: Երբ դուք հասկանում եք, որ Աստված ծրագիր ունի ձեզ համար, ավելի հեշտ է հասկանալ, թե ինչու եք այս երկրի վրա: Աստված ցանկանում է, որ Իր բոլոր զավակներն առաջադիմեն և ավելի նմանվեն Իրեն: Երկրի վրա այս ժամանակահատվածը հնարավորություններ է ընձեռում ձեզ համար աճել և առաջադիմել: Այստեղ գալով դուք`

  • Ստանում եք ֆիզիկական մարմին:
  • Գործադրում եք ազատ կամք և սովորում եք տարբերել չարը բարուց:
  • Սովորում եք և ձեռք եք բերում փորձ, որը կօգնի ձեզ էլ ավելի նմանվել ձեր Երկնային Հորը:
  • Կազմում եք ընտանիք, որը կարող է դառնալ հավերժական:

Մեր Երկնային Հոր ծրագրին հետևելով դուք, ինչպեսև Նրա բոլոր զավակները, կարող եք մի օր վերադառնալ ապրելու Նրա և ձեր սիրելիների հետ: Դուք կարող եք ավելի մեծ խաղաղություն ունենալ այս կյանքում և հավերժական ուրախություն գալիք կյանքում:

  • Մորմոնները հիմնովին հավատում են, որ կյանքի նպատակն է երջանիկ լինել: Նախքան մեր այս երկիր գալը, մենք ապրել ենք մեր Երկնային Հոր հետ, բայց որպեսզի դառնայինք Նրա նման (և, հետևաբար, երջանիկ լինեինք), պետք է գայինք երկիր, ստանայինք մարմին և փորձվեինք: Այս երկրային կյանքը մի քայլ է մեր առաջընթացի մեջ` որպես Նրա զավակներ, և սա Նրա հավերժական երջանկության ծրագրի մի մասն է: Ցույց տալ ավելին

  • Մահկանացու կյանքում մեր հիմնական նպատակը Աստծուն հանդիպելու համար նախապատրաստվելն է: Մենք նաև ստեղծում ենք ընտանեկան հարաբերություններ, որոնք կարող են շարունակվել հավերժության մեջ: Մահկանացու կյանքը թողնելուց հետո, մեր կյանքը շարունակվում է հավերժական առաջընթացի հետագա նպատակով, ավելի նման դառնալով Աստծուն: Ցույց տալ ավելին

  • Կյանքի նպատակն է սովորել, աճել, ունենալ ընտանիք և վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան