mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ է ընտանիքն այդքան կարևոր Մորմոնների համար:

Պաշտոնական պատասխան

Մեր ընտանիքները միջավայր են ապահովում կյանքում աճելու համար:

Մեր ընտանիքներում մենք սիրում, ծառայում, ուսուցանում և սովորում ենք միմյանցից: Մենք կիսվում ենք մեր ուրախություններով ու վշտերով: Ընտանեկան կապերը կարող են դժվար խնդիրների առջև մեզ կանգնեցնել, սակայն դրանք նաև ուժ և մեծ երջանկություն են պարգևում:

Ընտանիքը առանցքային դեր ունի Աստծո ծրագրում` Իր զավակների համար: Այն նաև հասարակության կարևոր միավոր է և միջոց է երեխաներ աշխարհ բերելու, որտեղ նրանք կարող են լինել սիրված, ապահով և ուսուցանվել ճշմարտությունը և արդարակեցություն (see «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին»):

Չնայած չենք կարող ընտրել մեր ծննդյան պայմանները, մենք կարող ենք ընտրել ամեն օր մեր ընտանիքն ավելի ամուր ու երջանիկ դարձնելը: Հնարավորություն է տրված, որ անհատները վերադառնան Աստծո ներկայություն, իսկ ընտանիքները` հավերժ միավորվեն:

  • Ընտանիքը հիմնական միավորն է, որից կառուցվում է հասարակության հյուսվածքը, ինչպես այստեղ երկրի վրա, այնպես էլ հավերժության մեջ: Երեխան կարող է երջանկության ձգտել շատ ուղիներով, բայց ամենայն հավականությամբ կարրող է գտնել այն ընտանեկան կյանքում, որը հիմնված է Ավետարանի լրիվության վրա: Այդ պատճառով երեխան իրավունք ունի խնամվելու մոր և հոր կողմից, ովքեր բացարձակապես նվիրված են միմյանց և իրենց երեխաներին: Ցույց տալ ավելին

  • Չեմ կարող հասկանալ, թե ինչու յուրաքանչյուր կրոն չի ուսուցանում ընտանիքի կարևորությունը: Ես աշխատում եմ քանդված ընտանիքների հետ և դա շատ կործանարար է երեխաների և ծնողների համար: Կա այնքան մեծ աստվածային կապ ընտանիքի անդամների միջև, որն ուղակի չի կարելի անտեսել: Ես շատ օրհնված եմ զգում, իմանալով, որ ես ընտանիքիս կողքին եմ, կամ ընտանիքս՝ իմ կողքին: Իմ կինը և ես շատ ենք օրհնվել միմյանց, երեխաների և թոռների հանդեպ սիրո համար: Մենք նաև ունենք բազմաթիվ եղբայրների և քույրերի, մորաքույրերի և քեռիների, զարմիկների և այլոց աջակցությունը: Ընտանիքները հրաշալի են և ընտանիքները հավերժ են: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան