mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞վ եք պայմանավորում Եկեղեցու աճը:

Պաշտոնական պատասխան

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախկին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Փոփոխական արժեքների աշխարհում մարդիկ այս Եկեղեցու մեջ տեսնում են խարիսխ: Ամերիկայում և ողջ աշխարհում ընտանիքը պառակտվում է: Մենք ուժեղ շեշտ ենք դնում ընտանիքի վրա: Նրանց դուր է գալիս դա, նրանք ողջունում են դա: Նրանք օգնության կարիք ունեն, և մենք տալիս ենք այդ օգնությունը:

Ավելին, դա կյանքին նպատակ է հաղորդում ... Մենք պատասխանում ենք հին հարցին` որտեղի՞ց եմ ես գալիս: Ինչո՞ւ եմ այստեղ: Ո՞ւր եմ գնում: Դարեր շարունակ մարդիկ տվել են այս կրոնական կարևոր հարցերը: Մենք նրանց հավաստիացնում ենք, որ իրենք Աստծո որդիներն ու դուստրերն են: Ես Աստծո զավակն եմ: Մենք ունենք երգ, որն ասում է դա: Մենք հավատում ենք դրան: Դա փաստ է: Մարդիկ սփոփանք, խաղաղություն և ուժ են գտնում դրանում:

Իսկ կազմակերպության մեջ նրանք շփվում են: Նրանք ընկերներ են գտնում: Մենք շատ ընկերական Եկեղեցի ենք: Մենք շատ երջանիկ Եկեղեցի ենք: Մենք երջանիկ, առաջ գնացող ժողովուրդ ենք, և մյուսները սիրում են դա»:

  • Եկեղեցու աճը կարող է պայմանավորված լինել Սուրբ Հոգու զեղումով, վկայելու նրանց, ովքեր ցանկանում են իմանալ ճշմարտությունը, որ Հիսուսը Քրիստոսն է, Ջոզեֆ Սմիթը Նրա մարգարեն է և որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին է երկրի վրա։ Եկեղեցու աճը միմյանց հանդեպ մեր ունեցած սիրո և մեր կյանքում Աստծո պատվիրաններին հետևելու արդյունքն է։ Եկեղեցին աճում է, քանի որ մենք հավատում ենք, որ մեր ընտանիքը կարող է հավերժ միասին լինել։ Ցույց տալ ավելին

  • Ես կասկած չունեմ, որ Եկեղեցին աճում է արագ, քանի որ ճշմարտությունը արձագանքում է անկեղծորեն պատասխաններ փնտրող մարդկանց մոտ: Երբ մի տղամարդ կամ կին ուզում է իմանալ ճշմարտությունը, և երբ նա լրջորեն, անկեղծորեն և աղոթքով փնտրում է, նա, անպայման, կգտնի այն այստեղ: Մի՛շտ գտնի: Դա գուցե այն բանն է, որով մորմոն հավատքը տարբերվում է մյուս բոլոր հավատքներից: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան