Ինչպիսի՞ն են Մորմոնական եկեղեցու ծառայությունները: Արդյո՞ք այցելուներին թույլ են տալիս ներկա լինել եկեղեցու ժողովներին: Ես կարո՞ղ եմ եկեղեցի հաճախել:

Մեր հիմնական ընտանեկան երկրպագությունը կոչվում է հաղորդության ժողով: Այդ ժողովը տեղի է ունենում մեր հավաքատներում կիրակի օրը և տևում է մոտ 70 րոպե: Այցելուները կարող են ներկա գտնվել: Սովորաբար ընտանիքներ են այցելում, և մենք սովոր ենք, որ միշտ երեխաներ են ներկա լինում:
Ժողովը կազմված է հետևյալ մասերից.
- Օրհներգեր. Ներկաները երգում են կրոնական երգեր (օրհներգերի գրքերը տրվում են):
- Աղոթքներ. Աղոթք են ասում Եկեղեցու անդամները:
- Հաղորդություն ընդունելը (հաղորդություն). Հաղորդությունը բաղկացած է պատրաստված հացից և ջրից, որը քահանայություն կրողներն օրհնում և բաժանում են ներկաներին, ովքեր ցանկանում են ընդունել այն:
- Խոսնակներ. Հիմնականում ժողովն ունենում է երկու կամ երեք նշանակված խոսնակներ:
(Ուշադրություն. Մեր երկրպագության ծառայությունների ժամանակ մենք ափսե չենք փոխանցում և խնդրում նվիրատվություններ կատարել:)
Այցելուները նաև կարող են մասնակցել կիրակի օրվա այլ ժողովներին, որոնք նախորդում կամ հաջորդում են հաղորդության ժողովին.
- Կիրակնօրյա Դպրոցի դասերն անցկացվում են տարբեր տարիքային խմբերի համար` սկսած 12 տարեկանից:
- Երեխաների Խմբի դասերը բաղկացած են խմբակային ծառայությունից և 3-11 տարեկան երեխաների համար տարիքային խմբերի բաժանված դասերից:
- Մսուրային խումբը գործում է 18 ամսականից-3 տարեկան փոքր երեխաների համար:
- Երիտասարդ Կանանց կազմակերպությունը դասեր է կազմակերպում 12-17 տարեկանների դասեր:
- Սփոփող Միության դասին հավաքվում են 18-ից բարձր տարիքի կանայք:
- Քահանայության ժողովները ներկայացնում են 12 և բարձր տարիքի տղամարդկանց համար տարբեր տարիքային խմբերի դասեր:
-
Stan պատասխանել է...