mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպե՞ս կարող ենք դադարեցնել պոռնոգրաֆիայի տարածումն ու ազդեցությունը:

Պաշտոնական պատասխան

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախկին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Աստծո ուսմունքներին վերադառնալը ամեն ինչից առավել կնպաստի, որպեսզի մեր պետության նավը պահենք կայուն ընթացքի մեջ, երբ այն նավարկի դեպի պետականության երրորդ հարյուրամյակ: Ահա հակամարտությունների դեմ լավագույն պատասխանը: Ահա պատասխանը պոռնոգրաֆիայի չարիքի դեմ ... » (Teachings of Gordon B. Hinckley, pp. 18)

Խոսելով պոռնոգրաֆիայի դեմ հանդես եկողների քաղաքացիական պատասխանատվության մասին, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Հասարակական կարծիքը սկսվում է կազմավորվել մի քանի լուրջ ձայներից: Ես չեմ նա, ով պետք է հրապարակավ ելույթ ունենա` օրենսդիրների վրա ձայն բարձրացնելով, բռունցքներ թափահարելով և սպառնալիքներ տեղալով: Բայց ես նա եմ, ով հավատում է, որ մենք պետք է լրջորեն, անկեղծորեն և դրական ձևով արտահայտենք մեր համոզմունքները նրանց, ովքեր ավելի մեծ ազատության կոչ են անում, ովքեր վաճառքի են հանել և ագահաբար կլանում են պոռնոգրաֆիան, ովքեր քաջալերում և սանձարձակ ազատությամբ իրենց ձայները լսելի են դարձնում, մինչև որ մեր օրենսդիր մարմիններում հավատան, որ իրենց խոսքը ներկայացնում է մեծամասնության կամքը: Մենք հազիվ թե ստանանք այն, հօգուտ ինչի մենք չենք խոսում: Թող որ մեր ձայնը լսելի լինի: Հուսով եմ, նրանք չեն խոսի ճչացող ձայնով, այլ որ մենք կխոսենք այնպիսի համոզմունքով, որ ում մենք դիմենք, զգան մեր զգացմունքի ուժգնությունը և մեր ջանքի անկեղծությունը»: (Teachings of Gordon B. Hinckley, pp. 130)