mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ էր անհրաժեշտ Ավետարանի Վերականգնումը: Արդյոք միշտ չե՞նք ունեցել Աստվածաշունչ:

Պաշտոնական պատասխան

Քրիստոսի Առաքյալների մահից հետո տեղի ունեցավ ճշմարտությունից համընդհանուր շեղում: Դա կոչվում է Ուրացում (Ամովս Ը.11-12; Գործք Ի.29-30; Բ Տիմոթեոս Դ.3):

Երբ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր, նա հիմնեց Իր Եկեղեցին: Նրա Երկինք համբարձվելուց հետո, Նրա Առաքյալները կատարեցին Նրա աշխատանքը Նրա ղեկավարության ներքո` հայտնությամբ և Նրա քահանայության իշխանությամբ:

Երբ Առաքյալները և Եկեղեցու շատ արդարակյաց անդամներ սպանվեցին, իսկ մյուս անդամները հեռացան ճշմարտությունից, Տերը երկրից վերցրեց քահանայության իշխանությունը և Իր Եկեղեցին: Առանց Աստծո քահանայության իշխանության, Եկեղեցին այլևս չէր գործում այնպես, ինչպես Քրիստոսն էր այն հիմնադրել: Արարողությունները փոխվեցին և շատ պարզ ու հստակ ճշմարտություններ կորսվեցին: Չնայած որ շատ լավ մարդիկ և որոշ ճշմարտություն մնաց, սկզբնական Եկեղեցին կորսվեց:

Առաքյալները մարգարեացան անկման կամ Ուրացման մասին: Մի օրինակը Պողոսի նամակն է Թեսաղոնիկեցիներին (Բ Թեսաղոնիկեցիս Բ.1-3):

Պետրոս Առաքյալը մարգարեացավ` Քրիստոսի Երկրորդ Գալստից առաջ «ամեն բաների հաստատուելու» մասին (Գործք Գ.19-21): Ուրացության պատճառով կորսված լինելով, Քրիստոսի Եկեղեցին և Նրա իշխանությունը պետք է վերականգնվեին երկրի վրա: Այդ Վերականգնումը պետք է բոլորին հնարավորություն ընձեռեր կրկին ստանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի բոլոր օրհնությունները:

Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը նշանավորեց Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման սկիզբը երկրի վրա: Հաջորդող տարիներին, Քրիստոսը վերականգնեց Իր քահանայությունը և վերակազմավորեց Իր Եկեղեցին: Նա շարունակել է ճշմարտություններ հանտնել Իր մարգարեներին և վերականգնել օրհնություններ, որոնք որոշ ժամանակով վերցվել էին երկրից: