mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Արդյո՞ք Մորմոնները Աստվածաշունչը համարում են սուրբ գրություն և Աստծո խոսք:

Պաշտոնական պատասխան

Մորմոնները հավատում, հարգում և սիրում են Սուրբ Աստվածաշունչը: Մենք դիոտւմ ենք դա որպես հզոր, կարևոր սուրբ գրություն, որը ծառայում է որպես ողջ Քրիստոնեության հիմնաքար: Աստվածաշունչը հարուստ է պատմությամբ, վարդապետությամբ, պատմություններով, քարոզներով և վկայություններով, որոնք բոլորն էլ վկայում են, որ Հիսուս Քրիստոսը մեր Երկնային Հոր Աստվածային Որդին է: Աստվածաշունչը Աստծո խոսքն է և կազմված է Աստծո սուրբ մարդկանց գրվածքներից, երբ նրանք «շարժվել են» Սուրբ Հոգուց (տես Բ Պետրոս Ա.20-21): Նույնկերպ, մենք ունենք լրացուցիչ Սուրբ Գրքեր, ներառյալ Մորմոնի Գիրքը, որը հաստատում և մեծարում է Աստվածաշունչը:

  • Մենք հավատում ենք Աստվածաշնչին, կարդում այն, քարոզում դրանից և աշխատում հետևել նրա ուսմունքներին: Մենք նաև հավատում ենք Մորմոնի Գրքին, որը մեկ այլ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Մորմոնի գիրքը Աստվածաշնչի զուգընկերն է, նրանք լրացնում եմ միմյանց: Ինձ դուր է գալիս մտածել, որ Մորմոնի Գիրքը «պատմության» շարունակությունն է: Այն պատմում է բոլորովին այլ մայրցամաքներում գտնվող մարդկանց և Քրիստոսի`նրանց այցելության մասին, իր հարությունից ՀԵՏՈ: Դուք պետք է կարդաք այն: Կարդացեք այն Աստվածաշնչի հետ միասին և խաչաձև հղումներ արեք: Այն լիարժեք լուսավորվածության հիանալի հոգևոր փորձառություն է: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան