mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Մորմոնների կարծիքով, ինչպիսին է Աստծո բնույթը:

Պաշտոնական պատասխան

Աստված կատարյալ է, ամենագետ և ամենազոր, Նա տիեզերքի կառավարիչն է: Նա նաև ողորմած, բարի և արդար է: Նա է մեր Երկնային Հայրը: Մենք ստեղծվել ենք Նրա պատկերով (Ծննդոց Ա.27): Նա մեր մարմնի նման մարմին ունի, բայց Աստծո մարմինն անմահ է, կատարյալ և ունի աննկարագրելի փառք: Քանի որ մենք Նրա զավակներն ենք, Նա ճանաչում և սիրում է մեզանից յուրաքանչյուրին անհատապես: Նա ծրագիր ունի, որպեսզի օգնի Իր զավակներին գտնել ուրախություն այս կյանքում և վերադառնալ Իր մոտ ապրելու, երբ այս կյանքն ավարտվի:

  • Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը Աստծու որդին է, և որպես այդպիսին` առանձին էակ է Հայր Աստծուց: Հետևաբար, մենք հավատում ենք, որ Հայր Աստված, նրա որդի Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին երեք առանձին էակներ են, բայց ունեն մեկ նպատակ: Մենք հավատում ենք, որ Հայր Աստվածը ուղարկել է երկիր իր որդի Հիսուս Քրիստոսին, որպեսզի նա փրկագնի մեզ մեր մեղքերից և հնարավոր դարձնի հարությունը բոլորիս համար: Մեր մեկնաբանությունը Աստվածագլխի մասին, մեկն է այն հիմնական բաներից, որը մեզ առանձնացնում է այլ կրոններից: Ցույց տալ ավելին

  • Աստված մեր Երկնային Հայրն է՝ մեր հոգիների հայրը: Մենք ստեղծված ենք Նրա պատկերով, այնպես ինչպես մեր ֆիզիկական մարմինները ստեղծված են մեր կենսաբանական ծնողների պատկերով: Նա ունի մարմին և ոսկոր, ինչպես մենք, բայց Նա կատարյալ էակ է: Որպես մեր Հայր, Աստված ցանկանում է, որ մենք նմանվենք Իրեն և մի օր վերադառնանք և ապրենք Իր հետ: Նա խորապես գիտի մեզ և մտահոգված է յուրաքանչյուրովս: Նա ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք, բայց Նա չի ստիպի մեզ լինել այդպիսին: Այնուամենայնիվ, Նա մեզ ուղեցույցներ է տվել, որոնք կոչվում են պատվիրաններ, որոնք կօգնեն մեզ որոշումներ կայացնել, որոնք կբերեն մեզ երջանկություն: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան