mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ո՞րն է ամուսնու և կնոջ դերը ընտանիքում:

Պաշտոնական պատասխան

Երեխաները հրաշալի օրհնություն են: «Որդիքը Տիրոջ ժառանգությունն են» (Սաղմոս ՃԻԷ.3):

Երեխա մեծացնելը հեշտ չէ: Իրականում, դա մեր կյանքի անչափ դժվարին և շատ-կլանող պատասխանատվություններից է: Բայց լավ ծնող լինելը կարևոր է հասարակության և Տիրոջ համար:

Եվ մայրը և հայրը անհրաժեշտ և կարևոր դեր են խաղում իրենց երեխաների կյանքում: Տանը ծնողների աշխատանքը կլինի ավելի արդյունավետ, եթե նրանց առաջնահերթություններն են` Աստված, կողակիցը և իրենց երեխաները:

Տունը, որը ապահով է, որտեղ երեխաները կարող են աճել մտավոր, զգացմունքային, ֆիզիկական և հոգևոր առումով, պահանջում է հավատք և համատեղ աշխատող ծնողների լավագույն ջանքերը (տես «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին»):

Նման տանը երեխաները սովորում են սիրել և ծառայել միմյանց: Նրանք սովորում են պահել Աստծո պատվիրանները և լինել լավ քաղաքացիներ: Նման տունը օրհնություն է երեխաների և իրենց համայնքների համար: