Մենք նաև հասկանում ենք, որ դուք գուցե որոշ մտահոգություններ ունեք: Գուցե վախենում եք, որ ձեր տեղը չգտնեք, անհանգստանում եք, որ գուցե ստիպված եք ինչ-որ բան ասել կամ անել, որը ձեզ անհարմարություն կպատճառի: Հուսով ենք, սա կփարատի ձեր մտահոգությունները:
Ողջունում ենք բոլոր այցելուներին
Ինչ պետք է ակնկալել
- Ի՞նչ պետք է հագնել:
-
Դուք կարող եք հագնել ցանկացած համեստ հագուստ, որի մեջ հանգիստ եք զգում: Բայց ուզում ենք դուք իմանաք, որ հիմնականում տղամարդիկ հագնում են կոստյումներ, սպորտային բաճկոններ, տաբատ և փողկապ, իսկ կանայք հագնում են զգեստ կամ կիսաշրջազգեստ: Երեխաները սովորաբար նույն կերպ են հագնվում:
- Արդյո՞ք ես պետք է գումար նվիրաբերեմ:
-
Ոչ, Մենք չենք պահանջում նվիրատվություններ և դրա համար ափսե չենք փոխանցում:
- Արդյո՞ք ես պետք է մասնակցեմ:
-
Ոչ, այցելուներից չի պահանջվում որևէ կերպ մասնակցել: Դուք կարող եք հանգիստ նստել և վայելել ծառայությունը:
- Միայնակ հաճախելու դեպքում արդյո՞ք ես ինձ անհարմար կզգամ:
-
Հուսով ենք` ոչ: Մեր անդամներից շատերն ամեն շաբաթ մենակ են Եկեղեցի գալիս: Ինչևէ, եթե դուք ուզում եք, որ առաջին օրը ինչ-որ մեկը ձեզ հետ գա, առանց երկմտելու կարող եք դիմել միսիոներներին կամ ծխի եպիսկոպոսին, երբ գալիս եք, և նրանք ձեզ համար ընկեր կգտնեն: Միշտ դժվար է նոր լինել, անկախ իրավիճակից, սակայն ժամանակի հետ դուք կճանաչեք մյուս անդամներին և ձեզ ավելի անկաշկանդ կզգաք:
- Ամեն ոք կիմանա՞, որ ես այցելու եմ և Մորմոն չեմ:
-
Սա հավանաբար կախված է ճյուղի չափից կամ ներկաների քանակից, ուր դուք այցելում եք: Որոշ տեղերում անդամներն այնքան շատ են (մոտ 600 անդամ), որ հնարավոր է չիմանան, որ դուք այցելու եք: Որոշ տեղերում էլ գուցե անդամներն այնքան քիչ են, որտեղ բոլորը ճանաչում են միմյանց, և անմիջապես կզգան և կողջունեն նորեկին:
- Որքա՞ն է եկեղեցին տևում:
-
Մեր հիմնական ընտանեկան երկրպագության ծառայությունը կոչվում է հաղորդության ժողով: Դա տեղի է ունենում կիրակի օրը մեր հավաքատանը և տևում է մոտ մեկ ժամ: Հրավիրում ենք ձեզ գալ միայնակ կամ ձեր ընտանիքի հետ, երեխաները ներկա են գրեթե մեր բոլոր ժողովներին:
- Ի՞նչ է տեղի ունենում հաղորդության ժողովին:
-
Մենք օրհներգեր ենք երգում (օրհներգերի գրքերը դրված են): Եկեղեցու անդամներն ասում են բացման և փակման աղոթքները: Մենք ճաշակում ենք հաղորդությունը, որը բաղկացած է հացից և ջրից, որը քահանայություն կրողների կողմից օրհնվում և բաժանվում է անդամներին: Եվ մենք լսում ենք երկու կամ ավել խոսնակների, ովքեր սովորաբար անդամներից են լինում: Դուք գուցե զարմանաք, որ մենք չունենք պարզապես քահանա կամ քարոզիչ: Մենք ունենք չվճարվող եպիսկոպոս, ով նախագահում է ժողովքի վրա (որը կոչվում է ծուխ):
- Կիրակի օրերին արդյոք կա՞ն այլ ժողովներ:
-
Հաղորդության ժողովից առաջ կամ հետո կան տարբեր տարիքային խմբերի համար ժողովներ, որ դուք և ձեր երեխաները կարող եք այցելել: Եթե դուք ցանկանում եք այցելել այդ լրացուցիչ ժողովներին, խնդրեք ինչ-որ մեկին, որ ձեզ ուղղություն ցույց տա: Եթե նրանք չգիտեն, կգտնեն մեկին, ով գիտի: Այցելեք Հավաքատան որոնիչ գտնելու համար երեք բաժնից բաղկացած ժողովների և հաղորդության ժողովի սկսվելու ժամը:
Կիրակնօրյա այլ ժողովներ
- Կիրակնօրյա դպրոցի դասեր (կոչվում է Երեխաների Խումբ) 3-11 տարեկան երեխաների համար:
Մսուրային խումբը նախատեսված է 18 ամսականից - 3 տարեկան երեխաների համար: - Կիրակնօրյա դպրոցի դասերը դեռահասների և չափահասների համար:
- Երիտասարդ Կանանց ժողովները 12-17 տարեկան աղջիկների համար:
- Սփոփող Միություն 18 տարեկան և 18-ից բարձր տարիքի կանանց համար:
- Քահանայության ժողովները 12 տարեկան և 12-ից բարձր տղամարդկանց համար: