mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Գաղտնիության ծանուցում (Updated 2018-09-01)

Այս ծանուցման մեջ, մենք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին եւ դրա իրավաբանական անձինք, տալիս ենք ձեզ տեղեկություններ այն մասին, թե ինչպես ենք մենք կազմում ձեր անձնական տվյալները։ Երբ ասում ենք «մեզ», «մենք», կամ «մեր» նկատի ունենք Եկեղեցին եւ Եկեղեցու իրավաբանական անձանց։

1. Ո՞վ է վերահսկում ձեր անձնական տվյալները։ 

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին գործում է իր ներկայացուցիչների եւ Եկեղեցու իրավաբանական անձանց միջոցով, երբ մենք կազմում ենք ձեր անձնական տվյալները։ Երբ դուք մեզ հետ կիսվում եք անձնական տվյալներով, դուք կիսվում եք դրանցով Եկեղեցու հետ՝ Եկեղեցու իրավաբանական անձանց միջոցով։

ա. Եկեղեցին. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին («Եկեղեցին») մի համայնք է, որտեղ մարդիկ հավատում են կրոնական նույն վարդապետությանը, կիրառում են կրոնական նույն ծեսերն ու արարողությունները եւ ղեկավարվում են եկեղեցա- կան սկզբունքներով։ Եկեղեցու տեղական միավորները, ինչպիսիք են՝ ծխերը, ճյուղերը, ցցերը, շրջանները, միսիաները եւ տարածք- ները, պարզապես հավատացյալների այս համայնքի ստորաբա- ժանումներն են եւ չեն հանդիսանում առանձին իրավաբանական անձինք. կիրառվում են սահմանափակ բացառություններ։

բ. Եկեղեցու իրավաբանական անձիք. Եկեղեցու աշխարհիկ գործերի կարիքները բավարարելու եւ այլ նպատակներն իրականացնելու համար մի շարք առանձին իրավաբանական անձանցից կազմված իրավաբանական կառույցն աջակցում է Եկեղեցուն ողջ աշխար- հով մեկ։ Այս առանձին իրավաբանական անձիք (այստեղ «Եկեղեցու իրավաբանական անձինք») իրավաբանորեն առանձնանում են Եկեղեցուց։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահող Եպիսկոպոսի Կորպորացիան («ՆԵԿ»), Եկեղեցու մեկ կամ ավելի իրավաբանական անձանց հետ մշակում են ձեր անձնական տվյալները՝ որպես տվյալների համար պատասխանատու վերահսկողներ։ Եկեղեցու որոշ իրավաբանա- կան անձիք կարող են ստանալ անձնական տվյալները որպես անձնական տվյալներ մշակողներ, ծառայություն մատուցելու Եկեղեցու այն իրավաբանական անձանց, ովքեր գործում են որպես անձնական տվյալների վերահսկողներ։ Ձեր խնդրանքով մենք ձեզ կտրամադրենք տեղեկություններ՝ համաձայն Եկեղեցու իրավաբանական անձանց կողմից մշակված ձեր անձնական տվյալների:

2.  Ի՞նչ անձնական տվյալներ ենք մենք հավաքում։ 

Մենք հավաքում ենք անձնական տվյալներ, որոնք (ա) դուք ակտիվո- րեն ներկայացնում եք մեզ, (բ) մենք գրանցում ենք, եւ (c) մենք ձեռք ենք բերում երրորդ կողմից։ Մենք կարող ենք ձեր անձնական տվյալները մշակել ավտոմատ միջոցներով կամ առանց դրանց, ներառյալ հավաքագրման, ձայնագրման, կազմակերպման, համակարգման, պահպանման, հարմարեցման կամ փոփոխման, որոնման, խորհր- դատվության, օգտագործման, հրապարակման, տարածելու կամ այլ կերպ մատչելի դարձնելու, հստակեցնելու կամ համադրելու, սահմա- նափակելու կամ ձեր անձնական տվյալները ոչնչացնելու միջոցով:

ա. Ակտիվորեն ներկայացված տվյալներ։ Դուք մեզ ներկայացնում եք անձնական տվյալներ, երբ միանում եք Եկեղեցուն, փնտրում եք Եկեղեցու արարողությունները, պատվիրում եք Եկեղեցական նյութեր, Եկեղեցու գործիքների կամ ծառայությունների համար մուտք գործելու խնդրագիր եք ներկայացնում կամ ներգրավվում եք Եկեղեցու հետ այլ միջոցներով հաղորդակցելու կամ շփվելու մեջ։ Երբ դուք հաղորդակցվում եք Եկեղեցու հետ, մենք սովորա- բար ներկայացնում ենք անունը, ծննդյան ամսաթիվը, ծննդյան վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, բնակության հասցեն, լուսանկարը, սեռը, նվիրատվության/վճարումների տվյալները եւ այլն: Դուք կարող եք մեզ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ձեր մասնակցությամբ հարցումների, մրցույթների կամ այլ միջոցառումների եւ իրադարձությունների վերաբերյալ: Հարցումների, մրցույթների եւ նմանատիպ այլ միջոցառումների մասնակցությունը պարտադիր չէ: Եթե դուք չեք ցանկանում մասնակցել կամ տվյալներ տրամադրել նման դեպքերում, ապա դա չի ազդի ձեր անդամության կարգավիճակի կամ Եկեղեցու առկա միջոցների կամ ծառայությունների օգտագործման կարողության վրա: Յուրաքանչյուր նման դեպքում դուք կիմանաք, թե ինչ անձնական տվյալներ տրամադրեք մեզ, քանի որ դուք ակտիվորեն եւ կամավոր կերպով ներկայացնում եք տվյալները:

բ. Անձնական տվյալներ, որոնք մենք ձեռք ենք բերում երրորդ կողմից, եւ պասիվ ներկայացված անձնական տվյալներ։ Եթե տեղական օրենքը թույլ է տալիս, դուք կարող եք ներկայացնել անձնական տեղեկություններ, ներառյալ՝ կապ հաստատելու տվյալներ որեւէ մեկ այլ անձի մասին (այսպես կոչված երրորդ անձի), թույլ տալով մեզ կապ հաստատել այդ անձի հետ, կատա- րել առաքումներ, կամ այլ կերպ բավարարել Ձեր հարցումը: Երբ անձնական տեղեկություններ է տրամադրվում մեկ ուրիշի մասին, դուք պետք է նախապես ստանաք նրա տեղեկացված համաձայ- նությունը, եթե դա պահանջվում է օրենքով:

Եթե դուք կամ մեկ ուրիշը մեզ եք տրամադրել ձեր հետ կապ հաստա- տելու տեղեկություն, եւ դուք ցանկանում եք խնդրել մեզ այլեւս կապ չհաստատել ձեզ հետ, խնդրում ենք հետեւել տվյալ կայքում տրված դուրս գրվելու կամ հրաժարվելու ընթացակարգին, նորություններին, է-նամակ ծանուցումներին կամ կապվեք մեզ հետ DataPrivacyOfficer@ldschurch.org կայքի միջոցով։

Մենք կարող ենք մշակել եւ հրապարակել հրապարակված աղբյուրնե- րից ձեռք բերված անձնական տվյալներ: Մենք կարող ենք մշակել եւ հրապարակել կենդանի տեղեկատվությունը համապատասխան տեղական օրենքներին համաձայն:

Ձեր տարածքի հետ կապված տեղեկությունները կարող են հավաքվել որոշ բջջային ծրագրերի միջոցով, որը նպատակ է հետապնդում օգնել ձեզ գտնել մոտակա տաճարը կամ հավաքատան վայրը եւ այլն: Դուք կարող եք խմբագրել ձեր սարքի կարգավորումները տարածքային ծառայություններից հրաժարվելու համար:

Երբ այցելում եք մեր ռեսուրսները, մեր սերվերները (օգտագործելով արձանագրված ֆայլերը կամ զտիչ համակարգերը) կարող են հավաքել տեղեկություններ, որոնք ձեր վեբ բրաուզերն ուղարկում է ցանկացած ժամանակ, երբ դուք այցելում եք վեբ կայք: Այդ տեղեկությունները կարող են ներառել, սակայն չսահմանափակվել, Ձեր Այ-փի հասցեն (IP: Internet Protocol), որոնիչի տեսակը, գործադրող համակարգը, լեզվի նախապատվությունը, ցանկացած վեբ էջ, որն այցելել էիք նախքան մեր կայք գալը, յուրաքանչյուր այցի ամսաթիվը, ժամանակը, տեղեկու- թյունը, որ որոնում եք մեր կայքերում եւ այլ տեղեկություններ, որոնք հավաքվել են թխուկների կամ նմանատիպ տեխնոլոգիաների կողմից։ Խնդրում ենք կարդալ մեր Թխուկների հետ կապված պայմանագիրը, որը տեղադրված է մեր բջջային ծրագրերից եւ կայքերից յուրաքանչյու- րում, շատ ավելին իմանալու թխուկների եւ նմանատիպ տեխնոլոգիա- ների մասին եւ ինչպես ենք մենք օգտագործելու դրանք:

3. Ի՞նչ նպատակների համար ենք մշակում անձնական տվյալները։ 

Մենք մշակում ենք անձնական տվյալներ եկեղեցական, ծագումնաբա- նության, մարդասիրական, սոցիալական բարեկեցության, միսիոներա- կան, ուսուցման եւ այլ գործառնական եւ վարչական նպատակների համար:

Մենք օգտագործում ենք անձնական տվյալները՝ եկեղեցական եւ այլ նմանատիպ ծառայություններ մատուցելու համար, որպեսզի իրակա- նացնենք Եկեղեցու առաքելությունը: Անձնական տվյալներն օգտա- գործելով, մենք կարող ենք (ա) կապ հաստատել ձեզ հետ, (բ) ստեղծել եւ պահպանել անդամների գրառումները, (գ) կատարել ձեր պահանջ- ները, (դ) որոնել ձեր կամավոր կարծիքը, (ե) հարմարեցնել մեր գործիքների կամ ծառայությունների հնարավորությունները կամ բովանդակությունը, (զ) գնահատել տաճարային եւ այլ արարողություն- ներին մասնակցելու իրավունքը, միսիոներական ծառայությունը, կամավոր կամ ղեկավար պաշտոնները, կամ (է) կառավարել Եկեղեցու կրոնական կրթությունը, բարօրությունը կամ Եկեղեցու այլ ծրագրերը: Այս համատեքստում ձեր անձնական տվյալների մշակման իրավական հիմքը կամ պայմանագրային եւ այլ պարտավորություններ կատարելու անհրաժեշտությունն է, որոնք մենք ունենք ձեր հանդեպ, կամ մեր օրինական գործունեությունը կատարելն է որպես Եկեղեցի:

Մենք կարող ենք նաեւ օգտագործել ձեր տվյալները համապատասխան օրենքների համաձայն եւ կիրառել օրինական իրավունքները, որպես մեր տվյալների մշակման հիմք:

Մենք նաեւ կարող ենք ձեր անձնական տվյալներն օգտագործել ներքին նպատակների, ներառյալ` աուդիտի, տվյալների վերլուծության, համակարգի անսարքությունները շտկելու եւ հետազոտություն կատարելու համար: Այդ դեպքերում Եկեղեցու գործունեությունն իրականացնելիս մենք հիմնավորում ենք մեր մշակումը օրինական շահերի վրա:

4. Ո՞ւմ հետ ենք մենք կիսվում անձնական տվյալներով։

Մենք կիսվում ենք ձեր անձնական տվյալներով այլ կողմերի հետ հետեւյալ հանգամանքներում.

ա. Երրորդ կողմի մատակարարներ։ Մենք կարող ենք անձնական տվյալներ տրամադրել երրորդ կողմին իրենց մշակման համար, երբ կատարում են գործառույթներ մեր համար որպես տվյալների մշակողներ (օրինակ, վճարումների կատարում, պահպանում, անվտանգություն, տվյալների վերլուծություն, հյուրընկալում, հետազոտություն եւ այլն): Նման դեպքերում, համաձայն Ծանուց- ման եւ գործող օրենքների, մատակարարները պետք է լրացուցիչ օգտագործումից պայմանագրով պաշտպանեն անձնական տեղեկությունները (այդ թվում`մարկեթինգի նպատակով) կամ փոխանցումից։

բ. Եկեղեցու իրավաբանական անձիք: Մենք կարող ենք անձնական տվյալներ փոխանցել Եկեղեցու ցանկացած իրավաբանական անձի` Եկեղեցու նպատակների իրականացման համար:

Եթե դուք Եկեղեցու անդամ եք, ձեր ընդհանուր անդամության մասին տեղեկությունները եւ ցանկացած հնարավոր տեղեկություն- ներ, որոնք կարող եք տալ ըստ ձեր ընտրության (օրինակ, էլեկտրոնային փոստի հասցեն եւ լուսանկարը), կարող են կիսվել Եկեղեցու անդամների հետ ձեր ծխում կամ ճյուղում, ցցում կամ շրջանում, եթե անհրաժեշտ են Եկեղեցու վերը նշված նպատակ- ների համար: Ձեր որոշ տվյալներ կարող են դիտվել նաեւ սահմա- նափակ եւ արգելված հիմունքներով մեր ինտերնետային ռեսուրսներում, այդ թվում LDS.org-ում: Դուք կարող եք հրաժար- վել տվյալներով կիսվելուց կամ սահմանափակել հնարավոր տեղեկությունները, որոնցով դուք կիսվում եք՝ փոխելով ձեր պրոֆիլի նախընտրությունները անձնական ռեսուրսների համաձայն:

գ. Օրինական պահանջներ։ Մենք կարող ենք մուտք գործել եւ հրապարակել Ձեր անձնական տեղեկությունը, նամակները, օրագրերի գրանցումները, առցանց զրույցները, անձնական նշումները, նյութերը կամ այլ նյութերը ցանկացած կայքում, եթե մենք համոզված ենք, որ դա պահանջվում է դատական ծանու- ցագրով՝ դատական կամ վարչական հրահանգով կամ նախատես- ված այլ օրենքով: Բացի այդ, մենք կարող ենք հրապարակել Ձեր անձնական տեղեկությունը կամ այլ տեղեկություն, եթե պահանջ- վում է օրենքով կամ օրինական իրավունքները իրականացնելու կամ պաշտպանելու համար, պատասխանատվության դեմ միջոցներ կիրառելիս, իրավունքների, ցանկացած անձի կամ հանրային գույքի կամ անվտանգության պաշտպանության համար, մեր ծառայությունների կամ ենթակառուցվածքների անվտանգության եւ ամբողջականության պահպանման եւ պաշտպանության համար, ինքներս մեզ եւ մեր ծառայությունները պաշտպանելու համար՝ կեղծ, վիրավորական կամ ապօրինի օգտագործումից, հետաքննելու եւ երրորդ կողմի պահանջներից կամ մեղադրանքներից մեզ պաշտպանելու համար, կամ պետա- կան իրավապահ մարմիններին աջակցելու համար:

5. Որտե՞ղ ենք մենք պահում անձնական տվյալները։

Մենք կարող ենք ձեր անձնական տվյալները պահել Միացյալ Նահանգների տվյալների կենտրոններում, cloud storage սկավառակ- ների վրա կամ Եկեղեցու իրավաբանական անձանց աշխատանքային տարածքում: Որպեսզի համոզված լինենք, որ պատշաճ կերպով պաշտպանվում են տվյալները, որոնք մենք փոխանցում ենք այլ իրավասությունների, մենք տրամադրում ենք տվյալների փոխանակ- ման եւ մշակման համաձայնագրեր Եկեղեցու համապատասխան իրավաբանական անձանց եւ նրանց ծառայությունների մատակարար- ների միջեւ, որոնց համաձայնագրերը ներառում են Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված ստանդարտ պայմանագրային դրույթները, որոնք համապատասխանում են Եվրամիության օրենսդ- րությանը (որոնք դուք գուցե կարողանաք վերանայել, եթե կապվեք մեզ հետ, ինչպես առաջարկված է այս Ծանուցման վերջում):

6. Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում անձնական տվյալները։

Անձնական տվյալները կորստից, սխալ օգտագործումից եւ չարտոնված փոփոխումից պաշտպանելու, ինչպես նաեւ դրանց գաղտնիությունը պահպանելու համար մենք օգտագործում ենք տեխնիկական եւ կազմակերպչական միջոցներ: Մենք կանոնավոր կերպով վերանայում ենք անվտանգության ընթացակարգերը եւ հաշվի ենք առնում համա- պատասխան նոր անվտանգության տեխնոլոգիաներն ու մեթոդները: Մենք նաեւ օգտագործում ենք ընթացիկ կոդավորման տեխնոլոգիա, մեր էջերի տվյալների փոխանցումը կոդավորելու համար: Այնուամե- նայնիվ, քանի որ չենք կարող երաշխավորել այս կոդավորման տեխնոլոգիաների ամբողջական անվտանգությունը, խնդրում ենք զգուշություն ցուցաբերել տվյալների առցանց տրամադրման ժամանակ:

7. Որքա՞ն ժամանակ ենք մենք պահպանում անձնական տվյալները։ 

Մենք պահպանում ենք հավաքված անձնական տեղեկությունները, ներառյալ բջջային հավելվածների եւ այլ նյութերի միջոցով հավաքագր- ված տեղեկությունները ողջամիտ ժամկետներում, վերը նշված մշակման նպատակները կատարելու համար: Այնուհետեւ մենք պահում ենք դրանք պահոցներում այնքան ժամանակ, որքան պահանջվում է կամ անհրաժեշտ է օրենքով կամ իրավական նկատառումներով: Երբ այլեւս անհրաժեշտ չէ պահել, մեր արձանագրություններից մենք ջնջում ենք անձնական տվյալները, բացի պատմական անձնական տվյալների սահմանափակ տեղեկություններից, հիմնական տոհմաբանական գրառումներից եւ անձնական տեղեկություններից` պահված որպես մշտական տոհմաբանական, անդամության կամ Եկեղեցու պատմա- կան գրառումների մաս:

8. Ինչպե՞ս կարող եք մուտք գործել եւ ուղղել ձեր անձ- նական տվյալները։

Մենք ձգտում ենք պահպանել անձնական տեղեկատվության ճշտու- թյունը եւ ապավինել Ձեզ, համոզված լինելով, որ Ձեր տրամադրած տեղեկությունը ամբողջական է եւ ճշգրիտ: Դուք կարող եք պահանջել ձեր անձնական տվյալներ մուտք գործելու թույլտվություն եւ ստուգել, ճշտել կամ հեռացնել (ինչպես նաեւ թարմացնել) այն եւ արգելափակել Ձեր անձնական տեղեկությունը Ձեր կայքի համապատասխան գրանցման միջոցով, Ձեր անձնական էջի միջոցով կամ Ձեր ՎՕՍ հաշվի միջոցով, եթե կիրառելի է:

Եթե դուք Եկեղեցու անդամ եք, ապա ձեր անձնական որոշ տվյալներ հնարավոր կլինի թարմացնել միայն Եկեղեցու ձեր անդամության գրանցման մեջ փոփոխություններ մտցնելով։ Նման փոփոխություննե- րը պետք է կատարվեն Եկեղեցու ձեր միավորի գործավարի հետ կապվելու եւ փոփոխություն պահանջելու միջոցով:

Դուք կարող եք դիմել մեզ օրենքով սահմանված լրացուցիչ իրավունք- ներ կիրառելու համար, ինչպիսին են անձնական տվյալների տեղափո- խումը, առարկումները՝ համաձայն գործող օրենքների, մշակման սահմանափակումները եւ անձնական տվյալները ջնջելը: Դուք նաեւ իրավունք ունեք բողոք ներկայացնել վերահսկիչ մարմիններին:

Եթե ձեր անձնական տվյալները փոփոխելու կամ թարմացնելու հետ կապված խնդիրներ ունեք, կարող եք կապ հաստատել մեզ հետ, ինչպես առաջարկված է այս Ծանուցման վերջում:

9. Վավերականության ժամկետներ եւ փոփոխություններ։

Այս Ծանուցումը վավեր է սկսած 2018թ. սեպտեմբերի 12-ից եւ կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխությունների ենթարկվել։

10. Կապ հաստատել մեզ հետ։

Մենք ունենք ընդհանուր տվյալների պաշտպանման մասնագետ, ով կարող է պատասխանել տվյալների գաղտնիության կամ անվտանգու- թյան վերաբերյալ հարցերին: Այս Ծանուցման կամ մեր մշակած անձնական տվյալների անվտանգության վերաբերյալ հարցումները կարող են ուղարկվել էլեկտրոնային հասցեով, ֆաքսով կամ փոստով.

Էլեկտրոնային հասցե.  DataPrivacyOfficer@ldschurch.org
Ֆաքս.                           +1-801-240-1187
Փոստ.                            Data Privacy Office
                                      50 E. North Temple Street
                                      Salt Lake City, UT 84150-0013
                                      USA