mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես William Hopoate-ն եմ

  • William Hopoate Hopoate
  • William Hopoate Hopoate
  • William Hopoate Hopoate
  • William Hopoate Hopoate
  • William Hopoate Hopoate
  • William Hopoate Hopoate
  • William Hopoate Hopoate

Իմ մասին

Ես պրոֆեսիոնալ ռեգբիի լիգայի խաղացող եմ Ավստրալիայի Քաջարի Ծովային Արծիվներ խմբում: Ես խաղացել եմ ռեգբիի լիգայում շատ երիտասարդ տարիքից, և դա իմ արյան մեջ է: Հենց վերջերս իմ խումբը մեծ հաղթանակ տարավ: Դա իմ վերջին խաղն էր առաջիկա երկու տարիների համար, մինչ ես պատրաստվում եմ եկեղեցու համար միսիա ծառայելու: Ես ծրագրում եմ շարունակել իմ ռեգբիի լիգայի կարիերան հենց այնտեղից, որտեղ ես այն թողեցի, իմ միսիայից անմիջապես հետո: Երբ ես ազատ ժամանակ եմ ունենում, ես վայելում եմ ծովափ գնալը և տղաների հետ ժամանակ անցկացնելը: Իմ ընտանիքը միշտ աջակցել է ինձ և ես սիրում եմ նրանց:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ, քանի որ այն երջանկություն է բերում իմ կյանքում և նրանց, ովքեր իմ շուրջն են: Եկեղեցում ընտանիքի հետ կապված շեշտադրումները օգնել են միավորել իմ ընտանիքը, որ այդ դառնա ավելի ամուր և մեկը մյուսին աջակցող: Ես պարզել եմ, որ երբ ես Տիրոջը իմ կյանքում առաջին տեղում եմ դնում, մնացած ամեն ինչը իր տեղն է ընկնում, և ես գիտեմ, որ ես օրհնվել եմ հրաշալի հնարավորություններով և երջանկությամբ այդ իսկ պատճառով: Ես զգում եմ, որ մորմոն լինելը և ամուր հավատք ունենալը առ Աստված օգնում է ինձ ավելի մեծ հեռանկար ունենալ իմ կյանքի հետ կապված և այն բաների, որոնք ամենակարևորն են, ինչպես ընտանիքը և հավատքը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես բազում ճանապարհներով ապրում եմ համաձայն իմ հավատքի: Ես օգնում եմ միսիոներներին, եթե նրանք դրա կարիքն ունեն, և հաճախում եմ եկեղեցի ամեն կիրակի: Ես առանձնանում եմ պրոֆեսիոնալ ռեգբիի լիգայում, քանի որ ես փորձում եմ ապրել մաքուր կյանքով: Շուտով ես կսկսեմ իմ երկու տարվա միսիան Եկեղեցու համար: