mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Sarah-ն եմ

  • Sarah Osmotherly
  • Sarah Osmotherly
  • Sarah Osmotherly
  • Sarah Osmotherly
  • Sarah Osmotherly
  • Sarah Osmotherly
  • Sarah Osmotherly

Իմ մասին

Ես շատ եմ սիրում շոկոլադ և ծիծաղել: Ես մեծացել եմ Ավստրալիայի քաղաքներից հեռու ընկած մեծ տարածքներում: Ես տղայի շարժուձևով մի չարաճճի աղջիկ եմ, պրոֆեսիոնալ ծաղրածու և ես ունեմ չափազանց մեծ քանակությամբ էներգիա: Ես սիրում եմ այս վայրերում ապրել (որը մենք կոչում ենք խոստումի երկիր) իմ աշխատասեր ամուսնու և գեղեցիկ փոքրիկ աղջնակի հետ: Մենք ապրում ենք աշխարհի այս հիանալի մասում` Սիդնեյից մի փոքր հեռու: Մեր մի կողմում ծովափն է, մյուս կողմում լիճը: Կյանքը լի է և հրաշալի: Ես ունեմ իմ սեփական հասարակական կապերի կազմակերպությունը, որը ես վայելում եմ շատ ավելի որպես ստեղծագործական աշխատանք և ավելի շատ ժամանակ եմ հատկացնում իմ ընտանիքին: Ինձ շատ է դուր գալիս լիաժամկետ մայր և տան կին լինելը, երբեք չէի մտածի, որ ես կասեի այս բառերը: մեր ամուսնությունից մի քանի տարի անց իմ ամուսինը մեծ անակնկալի բերեց ինձ և ասաց, որ նա ցանկանում էր իրականացնել բժիշկ դառնալու իր երազանքը: Ես ապշած էի և հղի: Սակայն նկատելով նրա վճառական հայացքը ես համաձայնվեցի, փոխվեցինք դերերով և հինգ տարի անցկացրեցի որպես եկամուտ վաստակող: Բարեբախտաբար, որբևէ անհնարին ճամփորդությունն ավարտված է, և նա այժմ շատ սիրված ընտանեկան բժիշկ է: Մեր ընտանիքը շատ օրհնված է, քանի որ նա հետևեց իր երազանքին: Նա անհավանական տղամարդ է: Ես սիրում եմ իմ աշխատանքը, սակայն վերջերս փոխելով բարձրակրունկ կոշիկները հողաթափերով և իմ փոքր աղջկան դպրոց տանելը կյաքը փոխող փորձառություն է եղել իմ համար: Ես երբեք ավելի երջանիկ չեմ եղել: Կյանքը, իրոք, հասարակ բաները վայելելն է: Երբ ես խոհանոցում շոկոլադով փորձարկումներ չեմ կատարում, ես վայելում եմ ընտանիքով հեծանիվ վարելը, բռնցքամարտ, յոգա, ֆիլմեր, մայրիկի հետ ճաշելը և փորձում եմ սովորել մանդարին:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Այն, անշուշտ, հասարակական գործունեության մեջ ընդունված հարց է: Պարզ ասած, այն մեծ ուրախություն է պարգևում իմ կյանքին: Ես արթնանում եմ ամեն օր խաղաղությամբ և հույսով իմ հավատքի պատճառով: Ոմանք հարցնում են, թե արդյոք դա կույր հավատք չէ, սակայն երբ դուք տեսնում եք չափազանց մեծ բարիքը, որ արվում է ձեր հավատքով, տեսնում եք, թե ինչպես է կյանքը փոխվում դեպի լավը, տեսնում ձեր ընտանեկան կյանքի երջանկությունը և ձեր իսկ կյանքի երջանկությունը, դուք չեք կարող դա հարցականի տակ դնել, քանի որ դուք տեսնում եք, որ հավատքը գործում է ամեն օր: Այն ազնիվ է, այն ճշմարիտ է և այն իրական է: Կյանքը կարող է դժվար լինել, սակայն մորմոն լինելը թվում է, թե կարող է այն մի փոքր հեշտացնել, որ ավելի լավ ընտրություններ կատարենք, որ արագ ոտքի կանգնեք, երբ դուք ընկնում եք, աղոթել օգնության համար, փայփայել կյանքը և «ինչ էլ որ պատահի կյանքում, սիրել այն»: Ես ինձ շատ օրհնված եմ զգում, որ իմ մայրը բարի սիրտ ունեցավ, որ թույլ տար միսիոներներին ներս մտնել իր տուն ավելի քան 50 տարի առաջ և հավատք ունեցավ ընդունելու նրանց հրավերը Եկեղեցուն միանալու համար: Այդ ժամանակվանից սկսած նա նվիրել է իր կյանքը ուրիշներին օգնելուն: Նա մեծ խաղաղություն և ճշմարտություն զգաց այն ամենի վերաբերյալ, ինչ նա սովորեց միսիոներներից, և նա վերջապես գտավ կյանքի երեք կարևորագույն հարցերի պատասխանները` որտեղից էր նա գալիս, ինչու է նա այստեղ և ուր է նա գնում: Նա զգաց ճշմարիտ խաղաղություն: Այս նույն պատճառով է, որ ես մորմոն եմ: Ոչ թե այն պատճառով, որ մայրս հավատում է, այլ քանի որ նա քաջալերել է ինձ բացահայտել այն իմ համար, և որ ես արել եմ դա:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Մորմոնները ապրում են լավ կյանքով, սիրում են ընտանիքը, սիրում են առողջ ապրելակերպը, սիրում են աշխատասիրությունը, սիրում են օգնել ուրիշներին, սիրում են ազնվությունը, սիրում են աղոթքը, սիրում են ընտանեկան պատմությունը և, ամենակարևորը, սիրում են Հիսուս Քրիստոսին, Նա մեր կրոնի կենտրոնն է: Ահա թե ինչպես եմ ես ապրում համաձայն իմ հավատքի, անելով այս բոլոր բաները և միաժամանակ ժպտալով: Մորմոն լինելը լոկ կիրակնօրյա կրոն չէ, դա ամենօրյա պարտականություն է: Ես սիրում եմ հաճախել ուսումնասիրությունների խմբակներ այլ կանանց հետ մեր տարածքի եկեղեցուց ամեն չորեքշաբթի: Մենք ավելին ենք սովորում Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ, ավելի լավ մայր, կին և հասարակության մեջ լավ ընկեր լինելու վերաբերյալ, և մենք շատ ժամանակ ենք անցկացնում ծիծաղելով և երբեմն էլ լացելով: Ես իմ ժամանակն եմ նվիրաբերում Եկեղեցու երիտասարդներին որպես Երիտասարդ Կանանց ղեկավար: Շաբաթվա մեջ մեկ երեկո մենք միջոցառում ենք ունենում, դասեր կիրակիօրերին, ինչպես նաև վրաններով մեկնում ենք ճամփորդության, պարեր ենք կազմակերպում և այլ զվարճալի արկածներ ենք ունենում այդ ամենի ժամանակ: Մենք սովորեցնում ենք 12-18 տարեկան աղջիկներին, թե ինչպես հասնել ինքնագնահատման, ինչպես ապրել համաձայն իրենց հավատքի, կատարել լավ ընտրություններ, ձեռք բերել գիտելիք, ծառայել ուրիշներին, ունենալ ազնվություն, պատասխանատու լինել իրենց որոշումների համար և վայելել այս կյանքը: Այն շատ գոհացնող է: Ճանապարհներից մեկը, որը կարող է օգնել մեր տանը մեր հավատքը ամուր պահել և մեզ միասնական պահել, երկուշաբթի երեկոները ընտանիքով երեկոներ անցկացնելն է, մենք դա անվանում ենք Ընտանեկան Երեկո: Մենք ժամանակ ենք անցկացնում խոսելով մեր շաբաթվա մասին, կարդում ենք մանկական սուրբ գրությունների պատմությունները, որից հետո որպես ընտանիք որևէ զվարճալի բան ենք անում և հաճախ հյուրասիրություն է լինում: Վերջում մեզանից յուրաքանչյուրը մի լավ բան է ասում, ինչը մեզ դուր է գալիս մեզանից յուրաքանչյուրի վերաբերյալ. սա իմ փոքրիկ աղջկա սիրած մասն է: Սա մեր տունը շատ ավելի երջանիկ վայր է դարձնում: Մորմոնական հավատքի հրաշալի մասը այն համոզմունքն է, որ մենք միասին կլինենք որպես ընտանիք այս կյանքից հետո հավերժորեն: Այս համոզմունքը ինձ նույնիսկ ավելի շատ վճռականություն է տալիս, որ ապրեմ համաձայն իմ հավատքի ամեն օր, լինելով ամենալավ մայրը, կինը, քույրը, դուստրը և ընկերը, որ կարող եմ լինել: