mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Alex Boye-ն եմ

  • Alex Boye
  • Alex Boye
  • Alex Boye
  • Alex Boye
  • Alex Boye
  • Alex Boye
  • Alex Boye
  • Alex Boye

Իմ մասին

Ես հետաքրքրաշարժ հաղորդումներ եմ վարել հանդիսատեսի համար աշխարհով մեկ 15 տարուց ավելի: Ես ծնվել ու մեծացել եմ Լոնդոնում, Անգլիա, և ունեցել եմ մեծ հաջողություններ 15-ից ավելի երկրներում, վաճառելով կես միլիոնից ավելի լազերային սկավառակներ, և համագործակցել եմ այնպիսի խմբերի հետ, ինչպիսին են Բրայեն Ադամսը, Ջորջ Միշելը, Սիմոն Գարֆունկելը, ՄՍ Համմերը, Վանիլա Այսը-ը,'N Sync, Jay-Z –ին, Բաքսթրիթ Բոյսը, Ջորդայն Սպարքսը, պարելով աստղեր շահած Դերեկ Հյուչի, Միսսի Էլիոթի, Մարի Ջ. Բլայջի, Դեյվիդ Արչուլետայի և Հիանալի Դդումների հետ, մի քանիսը նշելու համար: Ես եղել եմ ՎՕՍ միսիոներ երկու տարով Անգլիայում, Բրիսթոլ, և դրանից կարճ ժամանակ անց ընտրել եմ խորանալ երաժշտության մեջ որպես կարիերա, որպեսզի ես կարողանայի օգտագործել իմ երաժշտությունը մարդկանց վրա բարի ազդեցություն և ներգործություն թողնելու համար: Ես ներկայացումներով հանդես եմ եկել հանրաճանաչ վայրերում աշխարհով մեկ, ներառյալ Լաս Վեգասի ԷՄՋԻԷՄ Գրանդում: Ինչ վերաբերվում է դերերին, ես խաղացել եմ ՍԻԲԻԷՍ-ի հիթային հումորային ծրագրում, որը կոչվում էր Ես Հանդիպել եմ Քո Մորը: Ես նաև ներկայացրել եմ մի շարք ֆիլմերի ձայնային ֆոնը, ներառյալ Չառլին, Պարահանդեսը, Բապտիստը խորոված անելիսը, Չամրացված կոստյումները և Եկեղեցու պարահանդեսը: Ես ինքս ինձ պարզապես անվանում եմ Յուտայի սևամորթ մարդու սիմվոլ: Ճիշտ է, մենք այնտեղ երեքն ենք, սակայն ես ինձ այդպես եմ հռչակել: Ես սիրում եմ ծիծաղել: Իմ կյանքի ամենակարևոր պահերից են եղել Արքայազն Չարլզին Մորմոնի Գիրքը տալը, Մորմոնական Թաբերնաքլի երգչախմբին միանալը և իմ գեղեցիկ, խանդավառ կնոջ Ջուլիի հետ ամուսնանալը: Ես ձայնագրել եմ երկու մեներգներ Թաբերնաքլի երգչախմբի նոր լազերային սկավառակում, որը կոչվում է Եկ Դու Աղբյուր, որը խանդավառությամբ է ընդունվել և առաջին տեղն է գրավել Հայտարարությունների տախտակի Դասական ցուցակում: Ես կատարել եմ երկու երգեր Մորմոնական Թաբերնաքլի երգչախմբի ամբողջությամբ վաճառված Հյուսիս-կենտրոնական շրջագայությունում:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ, քանի որ ես վերջապես գտել եմ մի բան, ինչին ես հավատում եմ, ինչն ինձ տվել է պատկերացում, թե ինչպես պետք է ապրեմ իմ կյանքը հաջողակ, երջանիկ և ամենաիմաստալից և իրականացնող եղանակով: Աստված կարող է վերցնել հասարակ մարդկանց և դնել նրանց բացառիկ իրադրություններում և կարող է օրհնել մեզ բոլորիս այնպիսի եղանակներով, որոնք մենք չենք կարող ըմբռնել: Որպեսզի դա տեղի ունենա, ելնելով իմ սեփական փորձից ես ասում եմ մարդկանց, որ մենք պետք է թույլ տանք, որ մեր ես-ը` հեռանա (որպեսզի մեր մեջ մեր ես-ը չհաղթի Աստծուն): Թվում է, թե դա է պատճառը գրեթե բոլոր մեր ամենօրյա խնդիրների, որոնց մենք հանդիպում ենք առօրյա կյանքում: Մենք չենք կարող գոյատևել այս աշխարհում առանց մեր կյանքի վրա Աստծո ազդեցության:

Անձնական պատմություններ

Խնդրում ենք կիսվել Ավետարանի Վերականգնման վերաբերյալ ձեր զգացումներով/վկայությամբ:

Աշխարհում կան շատ մարդիկ, կրոններ և հավատքներ, որոնք արձանագրել են Փրկչի այցելությունը մարգարեներին այս աշխարհում, սակայն ես երբեք չեմ կարդացել կամ լսել որևէ հաշվետվություն մի մարդուց, ում այցելել են Աստված և Հիսուս Քրիստոսը միասին, որն այն է, ինչ պատահեց Ջոզեֆ Սմիթի հետ: Սրա հետևանքները հզոր ազդեցություն ունեցան: Ուղերձն այնքան կարևոր էր, որ Քրիստոսը Իր հետ բերել էր Իր Հորը: Ես հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն քննող միտք, որ ավելին սովորեն այս իրադարձությունների մասին, որի արդյունքում Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին վերականգնվեց, և թույլ տվեց, որ այն փոխի ձեր կյանքն այնպես, ինչպես այն փոխեց իմ կյանքը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես օրեցօր ապրում եմ հանաձայն իմ հավատքի և ես պահում եմ իմ հավատքը: Ես բաց գիրք եմ և քննում եմ իմ ողջ կյանքը համաձայն այն բաների, ինչին ես հավատում եմ: Եթե դա լավ է և վեհացնող, ես կանեմ դա. եթե դա կործանող է և ինձ կամ իմ շուրջը եղողներին ցած է գլորում, ես դա չեմ անի: Սա բխում է Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներից և հիմնովին փոխել է իմ կյանքը: