mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Լինել լավ քաղաքացի

Մասնակցություն ցուցաբերել ձեր համայնքում

Առ Աստված հավատքը նպաստում է, որ լինենք մեր երկրի, պետության և քաղաքի գիտակից քաղաքացիներ: Մենք մեր մտքում պահելով մեծ պատկերը, կհիշենք, որ բոլորս Աստծո որդիներն ու դուստրերն ենք, այսինքն` բոլորս եղբայրներ և քույրեր ենք: Հնարավոր ամեն ինչ անելով, որպեսզի լավ քաղաքացի լինենք, մենք մեր շրջապատող աշխարհն ավելի կգեղեցկացնենք, ավելի խաղաղ ու արդար վայր կդարձնենք մեր ընտանիքների և մեր մերձավորների համար:

Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր համայնքում: Ի՞նչ ենք մենք անում, որպեսզի մեր երկիրն ավելի լավ վայր դարձնենք: Լավ քաղաքացի լինելն այնքան պարզ է, որքան քաղաքական հարցեր քննելը, որպեսզի լավատեղյակ ընտրողներ լինենք, կամ ֆուտբոլի լիգա կազմակերպելը, որպեսզի մեր բակի երեխաները դպրոցից հետո ուրախ ժամանակ անցկացնեն և ապահով լինեն: Կամ գուցե մենք ցանկանում ենք անդրադառնալ ավելի մեծ խնդրի, որ դիմակայում է մեր քաղաքը կամ պետությունը, օրինակ` ուղիներ գտնել հանցագործությունը պակասեցնելու կամ տեղական գրադարանը բարելավելու համար: Ամեն դեպքում, ցանկություն ունենալով բարելավել մեզ շրջապատող աշխարհը, կարող ենք վստահ լինել, որ «երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17):

Հավատարիմ ձեր երկրին

Նույնիսկ այն բանից հետո, երբ տեղական կառավարությունը նրանց տարբեր բնակավայրերից արտաքսել էր, իսկ դաշնային կառավարությունը հրաժարվել էր պաշտպանել նրանց, երբ վաղեմի մորմոններին խնդրեցին, նրանք մի գումարտակ զինվորներ ուղարկեցին կռվելու իրենց երկրի համար: Եկեղեցու Հավատո 12-րդ Հանգանակն ասում է. «Մենք հավատում ենք թագավորներին, նախագահներին, կառավարիչներին և մյուս իշխանավորներին հպատակվելուն, օրենքին հնազանդվելուն, այն հարգելուն և պաշտպանելուն»: Նվիրված լինել մեր հավատքին չի նշանակում, որ մենք չենք կարող նվիրվել մեր երկրին: Եկեղեցու նախկին նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթ ասել է, որ լավ Մորմոնը «պարտավոր է լինել լավ քաղաքացին այն երկրի, որտեղ նա ծնվել է կամ որը նա ընդունել է որպես իր տուն: Աստծո արքայության քաղաքացին պետք է կանգնի ողջ աշխարհում Աստծո ժողովրդի մեջ լավագույնների շարքում»: Կառավարության ղեկավարներին աջակցելուց և քաղաքացիական գործերին մասնակցելուց բացի, հավատարմություն նաև նշանակում է, որ մենք փորձում ենք մեր երկիրն ավելի լավ վայր դարձնել: Առ Աստված մեր հավատքը և մեր մերձավորների հանդեպ սերը կոգեշնչեն մեզ` օգնել շտկելու մեր երկրի դեմ ծառացած որոշ խնդիրներ:

Իմաստալից մասնակցություն ձեր իսկ ետնաբակում

Մեզանից շատերն ուզում են լավ քաղաքացիներ լինել, բայց միշտ չէ, որ գիտենք ինչպես լինել լավ քաղաքացի: Կարևոր է հիշել, որ մենք չպետք է նվիրաբերենք մեր ողջ ժամանակը և եռանդը լավ քաղաքացիներ լինելու համար: Այդ գործին մեծապես կնպաստի հատկացված մի քանի ժամերը տարբեր տեղերում, կամ հենց մեր ետնաբակում: Ի՞նչ կկատարվի սպորտային փոքր լիգայում, եթե ոչ մի ծնող կամավոր մարզիչ լինելու ցանկություն չհայտնի: Լավ ընկերական հարաբերություններ չեն զարգանա, եթե հարևաններից ոչ ոք հավաքույթ չկազմակերպի: Ի՞նչ կլինի նրանց հետ, ովքեր թողնված են բախտի քմահաճույքին, եթե ոչ ոք կամավոր չօգնի անօթևանների ապաստաններում և բարեգործական ճաշարաններում: Լավ քաղաքացի լինելը սկսվում է տնից, և փոքր գործերից, որ մենք կատարում ենք մեր փողոցն ավելի գեղեցկացնելու համար. դա մեր պատկերացումից ավելի մեծ ազդեցություն կթողնի: Մենք բոլորս ինչ-որ արժեքավոր բան ունենք նվիրաբերելու, ուղղակի պետք է պարզել, թե ինչն է դա, և նվիրաբերենք:

Երկրի լավ քաղաքացիներ

Բացի տվյալ քաղաքի և երկրի քաղաքացիները լինելուց, մենք բոլորս աշխարհի քաղաքացիներն ենք: Աստված ստեղծել է գեղեցիկ աշխարհը, որ մենք ապրենք այստեղ, և մենք այն հարգելու պատասխանատվություն ենք կրում: Մենք կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը Նրա հրաշալի ստեղծագործության հանդեպ, տեղյակ լինելով, թե ինչպիսի բնական միջոցներ ենք մենք սպառում, և աշխատելով կրճատել, կրկին օգտագործել և վերամշակել դրանք: Աստված տվել է մեզ` «իշխել դաշտի բոլոր գազանների վրա», սակայն այդ տիրապետման հետ միասին գալիս է պատասխանատվությամբ գործելու ակնկալիքը (Մովսես 5.1): Մեզ վստահվել է հոգ տանել երկրի համար, քանի որ այն ոչ միայն պարգև է Աստծուց, այլև մենք կախված ենք դրանից մեր գոյության համար: Մեզանից ոչ բոլորն են իրենց մթերքներն աճեցնում այժմ, ինչպես որ մարդիկ աճեցնում էին նախքան արդյունաբերական հեղափոխությունը, և այդպիսով հեշտ է մոռանալ, թե ինչպես ենք մենք կապված այն հողին, որի վրա մենք ապրում ենք (Մեր ամբողջ ուտելիքը գալիս է մթերային խանութից, այնպես չէ՞): Լավ կլիներ, եթե հիշեինք, թե որտեղից է գալիս մեր այսօրվա հացը: Աստծուն մեր երախտագիտությունը ցույց տալու համար մենք փորձում ենք ջանքեր չխնայել և պահպանել երկրի գեղեցկության և առատության ճիշտ օգտագործումը մեզանից հետո եկող սերունդների համար:

Արդարակեցությունը վեհացնում է ազգին

Լինեք ընտրված գործիչ, դպրոցի ուսուցիչ թե միջին ընտրող, ձեր քաղաքացիական պարտքը կատարելուց է կախված, թե արդյոք աշխարհի ձեր մասը աճ կապրի, թե` անկում: Երկիրը, պետությունը կամ համայնքը նման է ընտանիքի, իհարկե անկատար, սակայն այնքան լավ, որքան տեղի բնակիչները: Պետության ամբողջականությունը կառուցվում է իր քաղաքացիների ձեռքերով: Եթե դուք չեք կարող ձեր երկիրը կատարյալ դարձնել, չի նշանակում, որ ազատված եք պատասխանատվությունից: Եթե ուժեղ բնավորությամբ մարդիկ չեն մասնակցում քաղաքական որոշումների ընդունմանը, որոնք ձևավորում են իրենց կյանքը, մյուսներն ավելի եսասեր նախագծերով կշտապեն լրացնել բացը:


Տուրք վճարիր Կեսարին և Աստծուն

Երբ Փարիսեցիներից մեկը հարցրեց Հիսուսին, թե իր կարծիքով արդյոք պետք է տուրք վճարել կառավարությանը, Նա ասաց. «Կայսրինը կայսրին տվեք և Աստծունը` Աստծուն» (Մատթեոս ԻԲ.21): Մենք պարտք ենք կառավարությանը ճանապարհների համար, որ օգտագործում ենք, դպրոցների համար, որտեղ մեր երեխաները սովորում են, իրավապահ մարմինների համար, որ մեր անվտանգությունն են ապահովում և այլ ծառայությունների համար: Մենք պարտք ենք Աստծուն մեր իսկ գոյության և հավերժական հնարավորությունների համար: Մենք վերադարձնում ենք այդ երկու պարտքը տարբեր միջոցներով, միևնույն ժամանակ մենք պետք է պատվենք մեր երկու պարտատերերին, որպեսզի արժանի լինենք և այս կյանքի օրհնություններին, և գալիք կյանքում խոստացված օրհնություններին:

Քաղաքական չեզոքություն և քաղաքավարություն

Թեպետ մենք հավատում ենք որպես Եկեղեցի բարոյական հարցերում մեր դիրքորոշումը արտահայտելուն բոլոր պետություններում, որտեղ մեր կրոնը հաստատված է, մենք չեզոքություն ենք պահպանում քաղաքական կուսակցությունների հարցերում: Եկեղեցու ղեկավարները չեն թելադրում, թե որ թեկնածուին իրենց անդամները քվեարկեն կամ չքվեարկեն, անգամ եթե տվյալ թեկնածուն չի համաձայնվում Եկեղեցու հրապարակայնորեն արտահայտած դիրքորոշման հետ: Եկեղեցու անդամներն ազատորեն կարող են հարել քաղաքական Քաղաքական Չեզոքության ինչպիսի կուսակցության կամ կազմակերպության իրենք ցանկանում են, վարվելով ըստ իրենց խղճի թելադրանքի:

Բացի այդ, Մորմոններին հորդորվում է լինել ակտիվ քաղաքացիներ, ինչ վերաբերում է քաղաքական հարցերին: Դա միշտ չէ, որ հեշտ է: Որոշ հարցեր այնքան մոտ են տանը և այնքան հակասական, որ դժվար կլինի հարգել այլ կարծիք ունեցողի իրավունքը: Մորմոնի Գրքում Տերն ասում է մեզ, որ «հակառակության ոգին ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ» (3 Նեփի 11.29):

Գործակալներ մեզ համար

Երբեմն, եթե ընտրված պաշտոնյան հստակ սահմանված հավատամքներով կրոնի կամ կազմակերպության անդամ է, ոմանց մոտ անհանգստություն է առաջացնում այն, որ տվյալ պաշտոնյան կգործի այդ կրոնի կամ կազմակեպության թելադրանքով: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կրում է այն գաղափարը, որ եկեղեցին և պետությունը առանձին միավորներ են: Մենք հավատում ենք, որ կրոնական իշխանավորները չպետք է միջամտեն քաղաքական հարցերին, իսկ ընտրված պաշտոնյաները կամ պետական ծառայողները միանգամայն ազատ են իրենց պարտականությունները կատարելիս: Եթե որոշ Մորմոններ գործել են այդ սկզբունքներին դեմ, դա եղել է Եկեղեցու հստակ կանոնակարգված սկզբունքների և քաղաքականության խախտում:

Տերը «շնորհել է մարդկանց զավակներին լինելու գործակալն իրենց անձի» (Վարդապետություն և Ուխտեր 104.17): Ընտրված պաշտոնյաները և պետական ծառայողները, ովքեր մորմոններ են, իրենց որոշումներն են կայացնում և պարտադիր չէ, որ նրանք համաձայն լինեն Եկեղեցու հրապարակային դիրքորոշումներին: Եկեղեցին կարող է իր տեսակետներն արտահայտել նրանց, ճիշտ ինչպես նա կաներ մյուս ընտրված պաշտոնյաների հարցում, սակայն այն ընդունում է, որ այդ տղամարդիկ և կանայք պետք է իրենց ընտրությունը կատարեն հիմնվելով իրենց առողջ դատողության վրա, և հաշվի առնելով իրենց ձայն տված ընտրազանգվածին: