Բաց թողնել նավիգացիան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Զրուցեք մեզ հետ

Վերականգնում
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին

Քրիստոսը կազմակերպեց Իր Եկեղեցին երկրի վրա

«Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. ԺԴ.6) Քրիստոսն ասաց իր հետևորդներին երկրի վրա իր կարճ, բայց զորավոր ծառայության ժամանակ: Դա ժամանակավրեպ և կարևոր ուղերձ էր, քանի որ իր ծննդից մի քանի հարյուր տարի առաջ շատերը դադարել էին Աստծո պատվիրաններով ապրել: Քրիստոսը լույս վերադարձրեց աշխարհ, երբ Նա հռչակեց Իր ավետարանը, ճիշտ ինչպես նա հռչակել էր մարգարեներին հնում` Աբրահամին, Իսահակին և Մովսեսին: Նա ընտրեց տասներկու տղամարդկանց, որ լինեն Իր առաքյալները, որոնց շարքում էին` Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, և Իր ձեռքերը դնելով նրանց վրա տվեց քահանայություն կոչվող իշխանությունը, որպեսզի մկրտություններ կատարեն, կառավարեն Իր եկեղեցին և տարածեն Իր խոսքը ողջ աշխարհում:

Չնայած Իր մեծ ազդեցությանը և բազում հրաշքներին, Նա, ի վերջո, մերժվեց և խաչվեց: Իր մահից հետո Նրա քաջարի և հավատարիմ առաքյալները շարունակեցին առանց Իրեն, մկրտելով նոր անդամների և հիմնելով տարբեր համայնքներ:

Մեծ անկում

Չնայած Քրիստոսի առաքյալների և նրանց հավատարիմ հետևորդների անվեհեր ջանքերին, սկզբնական եկեղեցին, որ Քրիստոսը վերականգնեց, սկսեց փլուզվել: Անդամները ծանր հալածանքների էին ենթարկվում և բոլոր առաքյալները, բացի մեկից, նահատակվեցին: Այդ ժամանակաշրջանը կոչվեց Մեծ Ուրացություն, երբ Քրիստոսի կազմակերպած ավետարանից «անկում» տեղի ունեցավ (Բ Թեսաղոնիկեցիս Բ.1-3): Քահանայության բանալիները շնորհելու և Եկեղեցու համար հայտնություն ստանալու առաքելական իշխանությունը կորսվեց շատ թանկարժեք ուսմունքների հետ միասին: Նրա ուսմունքների վերաբերյալ սխալ մեկնաբանություններ ներթափանցեցին եկեղեցի, որի արդյունքում ի հայտ եկան հակասող կարծիքներ և կորսվեցին ճշմարտություններ: Այդ ժամանակահատվածը մենք կոչում ենք Մեծ Ուրացություն:

Առանց իշխանության կամ աստվածային առաջնորդության, քրիստոնեությունը պայքարում էր, որպեսզի գոյատևեր ավետարանի անգամ առավել հիմնարար ուսմունքների վերաբերյալ իրար հակասող կարծիքների պայմաններում: Առանց քահանայության իշխանության կամ ամբողջական ավետարանի, մարդիկ ստիպված էին ապավինել մարդկային իմաստությանը՝ մեկնաբանելու համար սուրբ գրությունները, սկզբունքները և ծեսերը: Բազմաթիվ կեղծ գաղափարներ էին ուսուցանվում իբրև ճշմարտություն, իսկ շատ բաներ Հայր Աստծո, Նրա Որդի Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին, որ մենք գիտենք այսօր, կորսվել էին: Էական վարդապետությունները, օրինակ՝ հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը, խեղաթյուրվել էին և կարևոր շատ վարդապետություններ ամբողջովին կորսվել էին:

Դարեր անց ոգեշնչված մարդիկ, ինչպես օրինակ Մարթին Լյութերը և Ջոն Քալվինը, հասկացան, որ կիրառությունները և վարդապետությունները փոփոխվել էին կամ կորսվել, և փորձեցին վերափոխել եկեղեցիները, որոնց իրենք պատկանում էին: Սակայն առանց Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալների իշխանության Նրա ավետարանը և Եկեղեցին չէին կարող վերադառնալ իրենց նախնական ձևին: