mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Կյանքի տևողությամբ ուսում

Գիտելիք ձեռք բերել

Մեր սեփական ապրանքներից քանի՞սը կյանքի ցմահ երաշխիք ունեն: Դա կարող է լինել դանակների լավ հավաքածու, խոհանոցի սեղան կամ, եթե բախտներս բերի, գործիքների հավաքածու: Այսպիսով, մեր ունեցվածքից ինչը կարող է հավերժ լինել: Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է, որ «բանականության ինչ աստիճանի որ մենք հասնենք այս կյանքում, այն կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ», որը նշանակում է, որ այն ինչ կսովորենք այժմ, կմնա մեզ հետ և կլինի հօգուտ մեզ, անգամ մեր մահկանացու կյանքից հետո ( Վարդապետություն և Ուխտեր 130.18): Աստված ակնկալում է բոլորիցս որքան հնարավոր է շատ գիտելիք ստանալ` դպրոցում, աշխատավայրում և ինքնազարգացմամբ: Այդպես մենք կկարողանանք անցնել կյանքի դժվարություններով, կմոտենանք Աստծուն և կպատրաստվենք գալիք կյանքին:

Աշխարհիկ և հոգևոր կրթության կարևորությունը

Պատկերացրեք, թե որքան անկատար կլինի երաժիշտը, եթե նա միայն ուսումնասիրի երաժշտության մի տեսակ: Մենք աճում և զարգանում ենք ավելի արագ, երբ հավասարակշռում ենք մեր հոգևոր ուսումնասիրությունը տքնաջան ուսումնառության կամ աշխատանքի հետ, ինչպես Հիսուս Քրիստոսն արեց, երբ դուրս եկավ աշխարհ, ուսումնասիրելով բնությունը և սովորելով հյուսնի արհեստը: Մենք ճիշտ կանենք հետևենք Նրա օրինակին` «[ավելացնելով] իմաստություն և հասակ, և շնորհք` Աստծո և մարդկանց մոտ» (Ղուկաս Բ.52):

Մորմոններին խրախուսվում է ստանալ ինչպես աշխարհիկ, այնպես էլ կրոնական կրթություն: Ինչպես գիտեք, աշխարհիկ գիտելիքը դպրոցական կրթությունն է ` մաթեմատիկա, գիտություն, պատմություն, գրականություն, լեզուներ, երաժշտություն և այլն: Հոգևոր գիտելիքն այն է, որ դուք ձեռք եք բերում սուրբ գրություններն ուսումնասիրելու, աղոթքի և եկեղեցի հաճախելու միջոցով, օրինակ, սովորում ենք` մեր Երկնային Հոր երջանկության ծրագրի, Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, և ինչպես հավատք կառուցել: Երկու կրթություններն էլ օգնում են մեզ իմանալ, թե ինչպես պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել մեր անհատական մարտահրավերներին:

Մենք գալիս ենք երկիր Աստծո ծրագրի համաձայն, որպեսզի կարողանանք սովորել և փորձարկել բոլոր հրաշալի բաները, որ աշխարհը կարող է ուսուցանել մեզ, և մենք պետք է լավ ուսանողներ լինենք այստեղ մեր ժամանակը ճիշտ օգտագործելով:

Աշխարհիկ և հոգևոր գիտելիքները լրացնում են միմյանց: Քանի որ Աստված ստեղծել է երկիրը և դրա վրա գտնվող ամեն ինչ, ուսումնասիրելով երկրաբանություն, ֆիզիկա և բուսաբանություն մենք ավելի շատ կսովորենք մեր Արարչի մեծության մասին: Հեղինակները և պոետները կարող են գրել երկնային ոգեշնչմամբ, որ նրանց աշխատանքները կարդալով մենք կարողանանք ներըմբռնել մեր հոգու էությունը և դրա նշանակությունը մարդու համար: Երբեմն լսելով մի երաժշտություն, մենք կարող ենք զգալ Աստծո սերը: Աշխարհիկ և հոգևոր գիտելիքին օգնում է երկխոսությունը: Երկուսն էլ պահանջում են հետազոտություն, աշխատանք և գործունեություն: Թեպետ մենք երբեմն մտածում ենք աշխարհիկի և հոգևորի մասին որպես հակադրություններ կամ հակասություններ, սակայն Աստծո և Նրա ստեղծած աշխարհի մասին ճշմարիտ գիտելիքը մեզ ցույց է տալիս, որ մեկին հասկանալն օգնում է հասկանալ մյուսին:

Կրթություն և գրագիտություն

Գրագիտությունը կարևոր դեր ունի Աստծո և աշխարհի բաները հասկանալու գործում: Մենք պետք է գիտելիք քաղենք սուրբ գրություններից և այլ լավ գրքերից, որովհետև կրթված լինելով մենք ավելի արագ ենք առաջադիմում աշխարհիկ և հոգևոր առումով: Գրագիտության կենտրոնները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից առաջարկվող բազում ծառայություններից մեկն է, և այն դրամական օգնություն է տրամադրում նաև մյուս միջազգային կրթական նախաձեռնություններին:

Լավ կրթությունը և կարդալու ունակությունը օգնում է մեզ գիտելիք և իմաստություն ստանալ, ինչը մեզ հնարավորություն է տալիս ճիշտը սխալից տարբերակել և լավ ընտրություններ կատարել: Կրթությունը և գրագիտությունը նաև կարևոր են անձնական աճի, աշխատանքին պատրաստվելու, ամուր ընտանիքներ կառուցելու, Եկեղեցու ծառայության և մեր հասարակության մեջ նշանակալից ներդրումներ կատարելու համար: Կարդալու ունակությունը և դպրոց գնալու հնարավորությունը օգնում է մեզ լինել ավելի լավ քաղաքացիներ, ընտանիքի անդամներ, աշխատողներ և Աստծո զավակներ: Եկեղեցու առաջին Նախագահությունից` Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է. «Խնդրում եմ քաջալերեք ձեր ընտանիքներին ... սովորել և ավելի լավ կրթություն ստանալ: Եթե ֆորմալ կրթությունը մատչելի չէ, թող դա ձեզ չխանգարի հնարավորինս շատ գիտելիք ձեռք բերելու հարցում: Նման պայմաններում լավագույն գրքերը, կարող են դառնալ ձեր «համալսարանը», դասարան, որը միշտ բաց է և ընդունում է բոլոր դիմորդներին»: Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Անհնար է, որ մարդ փրկվի անգիտության մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 131.6): Հնարավորինս շատ ուսում ստանալը կլինի ի նպաստ մեզ շրջապատող աշխարհի և մեզ ավելի լավ կպատրաստի հանդիպելու մեր Երկնային Հորը:

Կրթության մշտական ֆոնդ

2001թ. այդ ժամանակ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Մարգարե` Գորդոն Բ. Հինքլին, հայտարարեց զարգացող երկրներում երիտասարդներին օգնելու «համարձակ քայլի» մասին, ովքեր կրթություն ստանալու հնարավորություն չունեն: Կրթության մշտական ֆոնդը (ԿՄՖ) ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ֆինանսական հնարավորություններ չունեցող Մորմոններին պարտքով գումար վերցնել մասնագիտական վերապատրաստում կամ խորացված կրթություն ստանալու համար: Այդ օգնության շնորհիվ, նրանք կարող են լավ աշխատանք գտնել, որը կօգնի իրենց և իրենց ընտանիքներին դուրս գալ աղքատությունից: Իրենց ոտքի վրա կանգնելուն պես նրանք հետ են վերադարձնում իրենց վարկը ֆոնդին, որպեսզի մյուս ուսանողներն էլ կարողանան նույն կերպ օգտվել այդ գումարից: «Կրթությունը հնարավորություններ բացող բանալի է»,- ասել է Նախագահ Հինքլին: Վերջին ինը ամիսներին 40 երկրներից 40 000 տղամարդիկ և կանայք են օգտվել այդ հնարավորությունից: Այդ ծրագիրը հիմնվել է այդ առաքելությանն աջակցող Մորմոնների և այլոց կողմից կատարված նվիրատվությունների շնորհիվ:

Ավելին իմացեք Կրթության մշտական Ֆոնդի մասին

Սեմինարիաներ և Կրոնի Ինստիտուտներ

Որովհետև մենք հավատում ենք, որ հոգևոր ուսումը կարող է և պետք է ձեռք բերվի աշխարհիկ ուսումնառության հետ միասին, Եկեղեցին կրոնի սեմինարիաներ և ինստիտուտներ է հիմնադրել աշխարհի 142 երկրներում:

Սեմինարիան վայր է, որտեղ շաբաթվա ընթացքում Եկեղեցու անդամ և ոչ անդամ միջնակարգ դպրոցի աշակերտները կարող են հաճախել անվճար կրոնական դասերին: Այդ աշակերտներից շատերը հաճախում են սեմինարիայի դասին վաղ առավոտյան` նախքան դպրոցի դասերի սկսելը: Կրոնի ինստիտուտները նմանտիպ ծրագրեր են առաջարկում 18-30 տարեկանների համար, որոնք սովորաբար անցկացվում են քոլեջի դասերին զուգահեռ: Ինստիտուստի դասերում ընդգրկված են տարբեր թեմաներ, ներառյալ` սուրբ գրություններ, հավերժական ամուսնություն, միսիային նախապատրաստություն և այլն: Անցյալ տարի, ավելի քան 700 000 ուսանողներ են ընդգրկվել սեմինարիայի և ինստիտուտի դասերին:

Ուսանողներն այսօր պետք է տքնաջան աշխատեն, որպեսզի բավարարեն բարձր գիտական չափանիշները, սակայն շատերը գտնում են, որ սեմինարիայի կամ ինստիտուտի դասերին մասնակցելն իրականում օգնում է հաղթահարել իրենց դպրոցական լարվածությունը: Մենք հավատում ենք, որ երբ մեր ուսումնառության մեջ, անգամ նյութական հարցերում, կիրառում ենք հավատքի հոգևոր տարրը, մենք կարող ենք մեծացնել մեր ինտելեկտուրալ կարողությունները: «Եթե ձեր աչքն ուղղված լինի միայն [Աստծո] փառքին, ձեր ամբողջ մարմինը լցված կլինի լույսով, ... և [կըմբռնի] բոլոր բաները» (Վարդապետություն և Ուխտեր 88.67):