mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ջոզեֆ Սմիթ

Ջոզեֆ Սմիթ` Աստծո Մարգարե

1800-ականների սկզբին Նյու Յորք Նահանգի արևմտյան մասը հայտնի էր որպես «Կիզիչ տարածք»: Կրոնական խանդավառությունը ուժգին էր: Շատ կրոններ ուղարկում էին ծառայողներին նորադարձներ բերելու իրենց հոտ: Այնքան շատ էին նրանք, որ կարծես բոլորն արդեն դարձի էին եկել: Դա աստվածաբանական խառնաշփոթի ժամանակ և վայր էր:

Այդպիսի ժամանակաշրջանում էր, որ ծնվեց Ջոզեֆ և Լյուսի Մաք Սմիթների որդին` Ջոզեֆ Սմիթ Կրտսերը: Նրա մեծ ընտանիքը հայտնվեց այդ կրոնական վերածննդի կիզակետում, ցանկանալով ապրել լավ կյանքով, սակայն վստահ չլինելով, թե մրցակցող եկեղեցիներից որն էր ճիշտ, որին կարող էին միանալ: Ջոզեֆի ընտանիքի անդամները հակված էին դեպի տարբեր կրոններ, սակայն ոչ մեկը իր կրոնը չէր համարում Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին:

Մորմոնական Եկեղեցու անդամները կիսվում են Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին իրենց զգացմունքներով և վկայություններով:

Ճշմարտություն փնտրող

Լինելով տասնչորս տարեկան, պատանի Ջոզեֆն արդեն ճշմարտությունը գտնելու ցանկություն ուներ: Իր ընտանիքի մյուս անդամների պես նա խորապես կրոնասեր էր, և երբ ժամանակը եկավ մկրտվելու, Ջոզեֆը պետք է որոշեր, թե Քրիստոնեական բազմաթիվ դավանանքներից որին պետք է միանար: Խորը ուսումնասիրությունից հետո նա դեռևս շփոթված էր: Ավելի ուշ նա գրել է. «Այնքան մեծ էին տարբեր դավանանքների միջև եղած տարաձայնություններն ու վիճաբանությունները, որ [...] այնպիսի մի երիտասարդի համար, ինչպիսին ես էի, անհնար էր որոշակի եզրակացության գալ, թե ով է ճիշտ և ով է սխալ [...] Խոսքերի պատերազմի և տարաձայնությունների այդ աղմուկի մեջ, ես հաճախ ինքս ինձ հարց էի տալիս. Ի՞նչ անել: Այս բոլոր խմբակցություններից ո՞րն է ճիշտ. կամ, միգուցե նրանք բոլորը սխա՞լ են: Եթե դրանցից որևէ մեկը ճիշտ է, ապա ո՞րն է այն, և ինչպե՞ս կարող եմ դա իմանալ» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.8, 10):

Ջոզեֆը դիմեց Աստվածաշնչին` առաջնորդություն փնտրելով: Նա կարդաց.

Այս հատվածը խորապես տպավորել է ինձ: Նա որոշեց աղոթել, թե ինչ պետք է անի, անկեղծ հավատալով, որ Աստված կլսի և կպատասխանի իրեն:

Աստծո Մարգարե

1820թ. գարնանը Ջոզեֆը գնաց իրենց տնամերձ ծառերի պուրակ և ծնկի եկավ աղոթքով: Նա այսպես է նկարագրել այդ փորձառությունը. «Ես տեսա արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա [...] Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.16-17):

Դիտեք, թե ինչպես Աստված երկրի վրա մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնեց Իր ավետարանի լրիվությունը (19:15):

Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի մասին այս տեսիլքից սկսվեց որպես Աստծո մարգարե Ջոզեֆ Սմիթի կանչը: Նա պատմել է, որ երկրի վրա գոյություն ունեցող եկեղեցիներից ոչ մեկը չուներ ճշմարտության լրիվությունը: Ժամանակի ընթացքում Ջոզեֆ Սմիթը ընտրվեց հաստատելու Քրիստոսի Եկեղեցին և վերականգնելու քահանայությունը կամ Աստծո անունով գործելու իշխանությունը: Նա Աստծո առաջնորդությամբ ի հայտ բերեց հնագույն հիշատակարանը և այն անգլերեն թարգմանելու ունակություն ստացավ: Այդ հիշատակարանը կոչվում է Մորմոնի Գիրք: Նա շարունակեց աղոթել և իր կյանքի ընթացքում հայտնություններ ստացավ Եկեղեցու համար: Այդ հայտնությունները հավաքվեցին մեկ գրքի մեջ, որը կոչվեց Վարդապետություն և Ուխտեր: Այն ցույց է տալիս, որ Աստված առաջնորդում է Իր զավակներին առ այսօր: 1830թ. ապրիլի 6-ին Ջոզեֆ Սմիթը պաշտոնապես կազմակերպեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին:

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ղեկավարը

Երբեմն, երբ մենք հասնում ենք պատասխանատվության դիրքի, կարծում ենք այլևս օգնության կարիք չունենք, իսկ Ջոզեֆ Սմիթը մարգարե կանչվելուց հետո ավելի ու ավելի էր ապավինում Տիրոջը: Նա գիտեր, որ իր պատասխանատվությունն է ոչ թե իր ուսմունքները տարածելը, այլ այն ամենը, ինչ Աստված է հայտնել իրեն: Վարդապետություն և Ուխտերը հիմնականում Ջոզեֆ Սմիթի աղոթքների և հարցերի պատասխաններն են` տրված Աստծո կողմից: Նա խնդրում էր Աստծուն պարզաբանել ավետարանի մասերը և առաջնորդել իրեն` Եկեղեցին և աճող թվով Մորմոններին ղեկավարելու գործում: Աստված պատվիրեց նրան առաքյալներ, մարգարեներ և այլ ղեկավարներ կանչել Եկեղեցին հսկելու համար:

Վաղ մորմոնները լուրջ հալածանքների ենթարկվեցին, որովհետև առևտրային, քաղաքական և կրոնական վտանգ էին ներկայացնում իրենց հարևանների համար, այնպես որ Ջոզեֆը և մարդիկ, որոնց նա կանչել էր իրեն օգնելու համար, ստիպված էին բազմաթիվ Մորմոն փախստականներին առաջնորդել դեպի այդ գավառի ավելի հանդուրժող տարածքներ: Չնայած իրենց կրած բոլոր տառապանքներին Եկեղեցու վաղ անդամները տաճարներ կառուցեցին, միսիոներական աշխատանք կատարեցին, կառուցեցին ծաղկող քաղաքներ և ոմանք ծառայեցին Միացյալ Նահանգների զինված ուժերում, երբ նրանք գաղթում էին դեպի արևմուտք: Ջոզեֆի մահից տարիներ առաջ Տերը նրան պատվիրեց կազմակերպել Տասներկու Առաքյալների Քվորումը և, ի վերջո, նա նրանց շնորհեց Եկեղեցին ղեկավարելու համար անհրաժեշտ բոլոր բանալիները, իրավունքները և իշխանությունը: Ջոզեֆ Սմիթի մահից հետո որպես Եկեղեցու երկրորդ մարգարե և նախագահ նրան հաջորդեց Բրիգամ Յանգը, որն այդ ժամանակ ամենատարեց Առաքյալն էր երկրի վրա: Այսօր Մարգարեն է` Թոմաս Ս. Մոնսոնը, որը լիազորված իրավահաջորդն է Ջոզեֆ Սմիթի: Նրա և Եկեղեցու մյուս Առաքյալների քահանայական իշխանության գիծը, արարողությունների անխզելի կապով, հասնում է մինչև Հիսուս Քրիստոս:

Նվիրված ամուսին և հայր

Եկեղեցու վերջին մարգարեներից մեկն անդամներին ասել է. «Ոչ մի հաջողություն չի կարող փոխհատուցել տանը կրած անհաջողությանը»: Այս խոսքերը ասվել են Ջոզեֆ Սմիթի մահից ավելի քան մեկ դար հետո, սակայն Ջոզեֆն իր ողջ կյանքի ընթացքում օրինակն էր այդ խոսքերի: Թեպետ Ջոզեֆը հաճախ հալածվում և երբեմն բանտարկվում էր կեղծ մեղադրանքներով, նրա առաջին մտքերը միշտ իր ընտանիքի մասին էին: Միսսուրիի բանտից նա գրեց իր կնոջը` Էմմային.

Ջոզեֆը ապրում էր իր քարոզած վարդապետությամբ, որ` մեր ընտանիքներն ամրապնդելը պետք է մեր կյանքի կարևոր նպատակը լինի: Երբ իր կյանքը վտանգված էր, Ջոզեֆն ապավինում էր առ Հիսուս Քրիստոս իր հավատին, որը ոչ միայն պետք է նեցուկ լիներ իրեն, այլև իր կնոջն ու երեխաներին:

Վերականգնված ավետարանի նահատակ

Մենք երբեմն մտածում ենք, որ գործի համար մահանալը նվիրվածության ամենակնառու դրսևորումն է, սակայն շատ ավելի կարևոր է ինչ-որ բանի համար ապրելը : Ջոզեֆ Սմիթը երկուսն էլ արեց: Նա իր կյանքը սպառեց Աստծո ծառայության մեջ, ենթարկվելով ծաղրանքի և բռնության այն ամենի համար, ինչին նա հավատում էր: Նա չմահացավ հասարակության մեջ աշխարհի համակրանքին արժանացած. նա ամբոխի կողմից սպանվեց, երբ գտնվում էր բանտում կեղծ մեղադրանքների պատճառով:

Նա իր կյանքով և մահով ցույց տվեց Աստծո հանդեպ իր նվիրվածությունը: Նրա մասին ասվել է. «Նա ապրեց փառքով և մահացավ փառքով` Աստծո և իր ժողովրդի աչքի առաջ, և ... կնքեց իր առաքելությունը և իր գործերը սեփական արյամբ» (Վարդապետություն և Ուխտեր 135.3):

Նա կատարեց Աստծո աշխատանքը մինչև իր կյանքի վերջին օրը և մենք պատվում ենք նրան իր հավատքի, հեզության և նվիրվածության համար: Մենք երախտապարտ ենք Եկեղեցու համար, որը նա օգնեց հիմնադրել, սուրբ գրությունների համար, որ նա թարգմանեց, հայտնությունների համար, որ նա ստացավ, և այն ամենի համար, որ նա ուսուցանեց, որոնք օգնում են մեզ հասկանալ Աստծո ուղիները:

Այն հավատարմությունը, որով Ջոզեֆ Սմիթը կատարեց իր աշխատանքը իր կարճատև կյանքի ընթացքում, ոգեշնչում է մեզ կատարել մեր պատասխանատվությունները, որքան էլ մեծ կամ փոքր լինեն դրանք: