mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Աստծո
պատվիրանները

Աստվածային առաջնորդություն

Հիշո՞ւմ եք, երբ մենք փոքր էինք, ինչպես էին մեր ծնողները մեզ կանոններ սովորացնում, օրինակ` փողոցում չխաղալ կամ լուցկիով չխաղալ: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին երբեմն այդ կանոնները բեռ թվում, կարծես թե մեր ծնողները հորինել էին դրանք, որպեսզի մեզ թույլ չտային անելու այն, ինչը, մեր կարծիքով, երջանկություն կպարգևեր մեզ: Մեծանալով մենք սովորեցինք, թե որքան կարևոր էին այդ կանոնները, որոնց չենթարկվելով մենք կարող էինք ծանր վնասվածքներ ստանալ կամ անգամ մահանալ:

Մեծանալու հետ մեկտեղ, մեր ծնողների պես Աստված մեզ պատվիրաններ է տալիս, որպեսզի մշտապես մեր ուշադրության կենտրոնում պահենք այն ամենը, ինչը կարևոր է, և ինչը մեզ անվտանգ կպահի: Նրա առաջնորդությունը նպատակ ունի մեզ ապահով, Իրեն մոտ պահել և, ի վերջո, մեզ ավելի շատ ազատություն և երջանկություն պարգևել:

«Պատվիրան» բառը մեզ գուցե հիշեցնի Տասը պատվիրանները, մի ցուցակ, թե ինչ չպետք է անել, Աստված մեզ ասում է, ոչ միայն ինչ չպետք է անենք, այլև ինչ պետք է անենք: Նրա մեծագույն հույսը մեր հավերժական երջանկությունն է, այնպես որ մենք կարող ենք վստահ լինել, որ Նրա պատվիրանները սահմանափակող կանոններ չեն, այլ աստվածային առաջնորդություն, որոնք նպատակ են հետապնդում պաշտպանել մեզ վնասից և առաջնորդում են դեպի ավելի լավ կյանք:

Երկու մեծ պատվիրանները

Աստծո պատվիրաններին հնազանդվելով մենք ցույց ենք տալիս մեր սերը Նրա, մեր մերձավորների և ինքներս մեր հանդեպ: Երբ Հիսուս Քրիստոսը երկրի վրա էր, նրան հարցրեցին. Ո՞ր պատվիրանքն է մեծ օրենքումը: Հիսուսն ասաց.

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է մեզ այս մի քանի տողով, որ այդ բոլոր «կարելիների և չի կարելիների» հիմքում սերն է Աստծո և մեր շրջապատի մարդկանց հանդեպ: Ստորև թվարկված պատվիրանների մասին մտածելը կօգնի հաշվի առնել, թե ինչպես է դրանցից յուրաքանչյուրը կապված այս երկու հիմնական պատվիրանի հետ:

Հաճախ աղոթեք

Ամեն ոք կարող է աղոթել` ցանկացած վայրում և ցանկացած պահի: Անկախ նրանից աղոթքն ասում ենք ծնկաչոք, նստած թե կանգնած, բարձրաձայն թե մտքում, խմբով թե մենակ, Աստված լսում և պատասխանում է մեզ: Աղոթքն այնքան հեշտ և պարզ է, որ մենք գուցե չգնահատենք, թե ինչպիսի արտոնություն է դա: Աղոթքը հաղորդակցման ուղիղ կապ է մեր Երկնային Հոր հետ, որը ցանկանում է օգնել մեզ մեր բոլոր խնդիրներում և հարցերում: Թեպետ, Նա հնարավոր է միշտ չպատասխանի անմիջապես կամ ինչպես մենք ենք ակնկալում, մենք հավատում ենք սուրբ գրություններին, որտեղ ասվում է. «Խնդրեցեք և կտրվի ձեզ. որոնեցեք և կգտնեք, դուռը թակեցեք և կբացվի ձեզ» (Մատթեոս Է.7):

Մեզ պատվիրվել է հաճախ աղոթել, որովհետև որքան շատ խոսենք Աստծո հետ, այնքան բաց կլինենք Նրա առաջնորդության համար` դժվարությունների միջով անցնելիս: Սա ցույց է տալիս, որ պատվիրանների օրհնությունները դրանց համար պահանջվող ջանքերից առավել են:

Ուսումնասիրեք սուրբ գրությունները

Հիմնականում սուրբ գրքերը գրվել են ավելի քան հազար տարի առաջ, այնպես որ դժվար է պատկերացնել, թե դրանք կարդալը ինչպես կարող է օգնել մեզ այժմ և այստեղ: Բայց չնայած Աստծո իմաստությունը հավիտենական է, մենք կարող ենք կարդալ սուրբ գրքերը և կիրառել դրանցից քաղած դասերն այսօր: Միգուցե մեզ աշխատանքում առաջ են տանում, որի համար մենք շատ ոգևորվում ենք, բայց միևնույն ժամանակ նյարդայնանում ենք մտածելով, որ չենք կարող կատարել մեզանից պահանջվող գործը: Սա կարող է թվալ սոսկ աշխարհիկ անհանգստություն, որի համար մենք չենք կարող օգնություն գտնել սուրբ գրություններում, սակայն մեզ կօգնի մեր վախը փարատել պատմությունը, որտեղ Աստված կանչում է Ենովքին մարգարեանալ: Այն բանից հետո, երբ Աստված պատվիրեց նրան ապաշխարության կոչ անել իր շուրջը գտնվող ամբարիշտ մարդկանց, Ենովքը խոնարհ հարցրեց. «Ինչո՞ւ եմ ես շնորհ գտել քո աչքում, և ես մի պատանի եմ միայն [...]. քանզի ես ծանրախոս եմ. ուստի, մի՞թե ես քո ծառան եմ»: Տերը հավաստիացրեց Ենովքին, ասելով. «Վարվիր ինչպես պատվիրել եմ քեզ: Բացիր բերանդ, և այն կլցվի, և ես կտամ քեզ արտասանություն» (Մովսես 6.31-32):

Ենովքը հետևեց Աստծո պատվիրանին և դարձավ պերճախոս մարգարե, օգնելով իր ժողովրդին փոխել իրենց սրտերը: Նրա փորձն ուսուցանեց մեզ, որ Աստված կօգնի մեզ զարգացնել ունակություններ, երբ մենք կիրառենք առ Նա մեր հավատքը:

Սուրբ գրություններն ուսումնասիրելու պատվիրանը շատ նման է հաճախ աղոթելու պատվիրանին: Աստված ցանկանում է, որ մենք կարդանք Իր խոսքը, որովհետև այն օգնում է մեզ իմանալ Իր կամքը, որը միշտ բխում է մեր լավագույն շահերից: Սուրբ գրությունները պարունակում են այն, ինչ Աստված մարգարեների միջոցով հայտնել է Իր զավակներին:

Սուրբ պահել կիրակին

Մեր օրերում Կիրակի օրվան սկսել են վերաբերվել որպես սովորական օրվա: Մեզանից շատերը ստիպված են աշխատել, և դրանից հետո անել այն, ինչ չենք հասցրել անել կիրակի օրը: Այդպիսով հանգստյան օրերը դառնում են աշխատանքային օրերից ավելի զբաղված: Բայց Կիրակին Աստծուն երկրպագելու և մեր ամենօրյա գործերից հանգստանալու օր է: Վեց օրում երկիրը ստեղծելուց հետո, Աստված յոթերորդ օրը պահեց որպես հանգստանալու և հիշատակի օր: Կիրակի մենք կարող ենք ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնել, այցելել հիվանդներին կամ միայնակներին, լրացուցիչ ժամանակ հատկացնել սուրբ գրությունները ուսումնասիրելու վրա և գնալ Եկեղեցի: Եկեղեցում մյուս անդամների հետ միասին մենք երգում ենք, աղոթում և քննարկում ավետարանը, և նաև հաղորդություն ընդունում ի հիշատակ Փրկչի: Եկեղեցում Մորմոնները մասնակցում են հաղորդությանը` ընդունելով հացը և ջուրը, որը պատրաստվել էր խորհրդանշելու Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը: Մենք կարող ենք խորհել, թե ինչպես Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ և մտածել, թե ինչպես կարող ենք ավելի լավ պահել Նրա հետ կապած ուխտերը:

Աշխատանքային օրերի լարվածությունից մեզ հանգիստ տալով, Կիրակին սուրբ պահելով մենք հարգանք ենք ցուցաբերում Աստծո հանդեպ, որը հիշեցնում է մեզ, որ դադար առնենք մեր զբաղված կյանքից և շնորհակալություն հայտնենք մեր Արարչին: Կիրակի օրվան պետք է անհամբեր սպասել, երբ մենք հաճույքով ենք կատարում այն, ինչն իսկապես կարևոր է:

Մկրտություն և Հաստատում

Մկրտության նպատակներից մեկն է` մեր մեղքերից խորհրդանշորեն մաքրվելը: Նույնիսկ անկատար կյանք ունենալով Հիսուս Քրիստոսը մկրտվեց, որովհետև դա պատվիրան է, և Նա ցանկացավ Երկնային Հոր աստվածային առաջնորդությանը հնազանդվելու կատարյալ օրինակ լինել:

Մկրտության և հաստատման արարողությունները միջոցներ են, որոնք արտահայտում են Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու պատրաստակամությունը, որը նշանակում է դառնալ Քրիստոնյաներ և անել հնարավոր ամեն ինչ միշտ հավուր պատշաճի ապրելու համար: Առաջին, մենք մկրտվում ենք Աստծո իշխանությունը կրող անձնավորության կողմից իջեցվելով ջրի մեջ և դուրս բերվելով ջրից: Այդ գործողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը, և դա նաև ներկայացնում է մեր հին կյանքի ավարտը և որպես Նրա աշակերտներ նոր կյանքի սկիզբը: Մկրտվելուց հետո իշխանություն ունեցող անձը դնում է իր ձեռքերը մեր գլխին, մեզ իրավունք է տալիս ստանալու Սուրբ Հոգու պարգևը և հաստատում է մեզ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

Հետևել մարգարեին

Երբևէ լսե՞լ եք, որ մեկը պատմի նույն պատմությունը մեկ տեսակետից, իսկ հետո լսեք մեկ այլ անձնավորության կողմից հակառակ տեսակետից, և երկու տարբերակներն էլ ճշմարտանման լինեն: Երբ շատ մարդիկ և կարծիքներ են մրցակցում մեր ուշադրությանն արժանանալու համար, ինչպե՞ս ենք որոշում` ում հավատանք: Իր կամքը հայտնելու, մեզ համար ճշմարտությունը պարզաբանել համար Աստված կանչում է մարգարեներին և առաքյալներին, որ հանդես գան որպես Իր խոսնակներ: Մարգարեն հավատարիմ, արդարակյաց մարդ է` ընտրված Աստծո կողմից երկրի վրա Իր անունից խոսելու համար: Առաքյալները մարգարեներ են` ընտրված Աստծո կողմից լինելու Հիսուս Քրիստոսի և Նրա աստվածության հատուկ վկաները: Աստծո անունից խոսելու համար մարգարեներն ու առաքյալները պետք է քահանայություն կամ աստվածային իշխանություն ունենան նման սուրբ պարտականություն կատարելու համար:

Պատմության դարերի ընթացքում Աստված կանչել է մարգարեներ: Աստվածաշնչում մենք կարդում ենք մարգարեների մասին, ինչպիսիք են` Ադամը, Աբրահամը, Մովսեսը, Պողոսը և շատ-շատերը: Մենք հավատում ենք, որ Աստված նաև կանչել է մարգարեներ` առաջնորդելու մեզ այսօր: Ջոզեֆ Սմիթը Եկեղեցու առաջին մարգարեն էր կանչված այս սերնդի մեջ կամ ժամանակաշրջանում, և այդ ժամանակից ի վեր մարգարե կա երկրի վրա: Այսօր Աստծո անունից խոսելու և Նրա Եկեղեցին ղեկավարելու համար կանչված մարագրեն Թոմաս Ս. Մոնսոնն է:

Խնդրելով մեզ հետևել մարգարեներին, Աստված իսկապես խնդրում է մեզ մոտ մնալ Նրան, ճիշտ երբ խնդրում է մեզ հաճախ աղոթել և կարդալ սուրբ գրությունները: Մարգարեներին լսելն օգնում է մեզ սովորել կամ կրկին սովորել, թե ինչ պետք է անենք Հիսուս Քրիստոսի Քավությունը ընդունելու և արժանի դառնալու համար այն բոլոր օրհնություններին, որ Աստված ուզում է տալ մեզ: Աստված խոստանում է, որ ովքեր հետևում են մարգարեներին, նրանք «ժառանգներն են Աստծո արքայության» (Մոսիա 15.11):

Հնազանդվել տաս պատվիրաններին

Գերությունից դուրս բերելով Իսրայելի զավակներին Մովսեսը գնաց Սինայ Սարի գագաթը և խոսեց Աստծո հետ: Երբ Մովսեսը սարից իջավ, նա իր հետ բերեց քարե տախտակների վրա փորագրված Տաս պատվիրանները, որ Տերը հայտնել էր իրեն: Հազարավոր տարիներ անց, այսօր մենք հետևում ենք այդ պատվիրաններին:

Ապրել մաքրաբարոյության օրենքով

Աստծո ծրագրի սրբազան մասն է ծնունդ տալու զորությունը: Դա սիրո արտահայտում է և կնոջն ու տղամարդուն կյանք ստեղծելու հնարավորություն է ընձեռում: Աստված պատվիրել է, որ սեռական հարաբերության այդ զորությունն ու արտոնությունը միայն գոյություն ունենա օրինական ամուսնացած տղամարդու և կնոջ միջև: Այդ պատվիրանը կոչվում է մաքրաբարոյության օրենք: Այն պահանջում է ամուսնությունից առաջ զերծ մնալ սեռական հարաբերությունից, իսկ ամուսնությունից հետո բացարձակ հավատարմություն ու նվիրվածություն դրսևորել մեր կողակցի հանդեպ: Աստված ակնկալում է, որ մենք մաքուր պահենք մեր մտքերը և համեստ հանգնվենք, խոսենք և գործենք (Մատթեոս Ե.27–28): Մենք նաև պետք է խուսափենք դիտել պոռնոգրաֆիա և չներգրավվենք համասեռամոլ հարաբերություններում:

Մենք հասկանում ենք, որ մաքրաբարոյության սկզբունքներն առանձնացնում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և գուցե աշխարհում մյուսների համար խիստ են հնչում, սակայն այս պատվիրանին հնազանդվելու արդյունքում խաղաղության, ինքնահարգանքի և ինքնակառավարման մեծ օրհնություններ կգան:

Հնազանդվել Իմաստության Խոսքին

Այն, ինչ մենք ուտում ենք և չենք ուտում հիմնական ակնհայտ ցուցիչներն են մեր հավատքի, և դա արդյունքն է մեր հավատի, որ մեր մարմինները թանկ նվեր են Աստծուց: Մենք հավատում ենք, որ Նա մեզ տվել է ուղեցույց, թե ինչպես լավագույնս հոգանք մեր մարմնի համար: 1833թ. Նա Ջոզեֆ Սմիթին հայտնեց առողջության օրենքը, որը կոչվում է Իմաստության Խոսք: Այն արգելում է ոգելից խմիչքի, սուրճի և թեյի, ծխախոտի օգտագործումը: Այն նաև ենթադրում է, որ մենք չենք օգտագործում անօրինական թմրանյութեր կամ չենք չարաշահում նշանակված դեղերը:

Իմաստության Խոսքը նաև խրախուսում է ուտել շատ միրգ, բանջարեղեն և շատ հատիկեղեն, բայց չափավոր քանակի միս: Դա հիշեցնում է մեզ այդ ամենն ուտել «խելամտորեն և գոհաբանությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 89.11): Բացի այս պարզորոշ ուղեցույցից, Եկեղեցին ուսուցանում է մեզ հիմնականում վարել առողջ ապրելակերպ` բավարար չափով քնել, կանոնավոր վարժություններ անել և խուսափել սնվելու ծայրահեղ ռեժիմից: Իմաստության Խոսքը ցույց է տալիս մեզ, որ Աստված մտահոգ է և մեր ֆիզիկական և հոգևոր առողջությամբ: Արգելելով հակում առաջացնող նյութերի օգտագործումը, այն շեշտում է, թե որքան կարևոր է մեր ազատ կամքը: Երբ մենք հակված ենք, օրինակ ծխելուն կամ ոգելից խմիչք օգտագործելուն, մենք դառնում ենք կախված այդ նյութից, և դա վերաբերում է ցանկացած տիպի կախյալ վարքագծին: Նվազում է մեր որոշումները կայացնելու և մեր կյանքը վերահսկելու ունակությունը:

Քանի որ երկիր գալու մեր նպատակը մեր իսկ որոշումները կայանցնելու շնորհիվ սովորելն ու աճելն է, մենք հասկանում ենք, թե ինչու է Աստված խնդրում մեզ զերծ մնալ այնպիսի նյութերից, որոնք խոչընդոտում են մեր ազատ կամքի դրսևորումը: Իմաստության Խոսքը պահելու դեպքում Աստված խոստանում է մեզ ոչ միայն ավելի լավ առողջություն, այլև «իմաստություն և գիտության մեծ գանձեր» (Վարդապետություն և Ուխտեր 89.19): Իմաստության Խոսքով ապրելն օգնում է մեզ ստանալ Աստծո Հոգու առաջնորդությունը:

Պահել տասանորդի օրենքը

Վերադարձնելով մի մասը այն ամենի, ինչով Տերն օրհնել է մեզ, թույլ է տալիս մեր ավանդը ներդնել Նրա աշխատանքում երկրի վրա: Տասանորդ վճարել նշանակում է մեր եկամտի մեկ տասներորդը տալ Եկեղեցուն, որն օգտագործվում է Աստծո գործի մեջ երկրի վրա: Ոմանց կարծիքով դա իրենից դժվարություն է ներկայացնում, բայց իրականում դա օրհնություն է: Վաղեմի ժամանակներից Աստված խնդրել է իր ժողովրդին պահել տասանորդի օրենքը:

Մեր եկամտի տաս տոկոսը կարող է շատ թվալ, հատկապես մեզանից շատերի համար, ովքեր կարծես իսկ մի կերպ են ապրում են իրենց բյուջեի սահմաններում: Տասանորդի օրենքը պահելու դեպքում Աստված խոստանում է` «բանալ ձեզ համար երկնքի պատուհանները օրհնություն թափել ձեզ համար` մինչև որ նորա համար տեղ չլինի» (Մաղաքիա Գ.10):

Օրհնությունը կարող է տարբեր կերպ գալ: Երբեմն մենք պարզապես օրհնված ենք անել ավելին քիչ ծախսերով, միջոցներ գտնել գումար խնայելու, որը չի նվազեցնում մեր երջանկությունը: Հաճախ մեր աշխատավարձի տաս տոկոսը հանելով մենք ստիպված ենք լինում ավելի խնայողաբար տնօրինել մեր վաստակած իննսուն տոկոսը և ապրել բյուջեով, որը միշտ բավարարում է: Ինչպիսի օրհնություն էլ որ դա լինի, տասանորդ վճարելը մեզ հիշեցնում է, որ այն, ինչ Աստծուց է, ավելի հարատև է, քան այն, ինչ աշխարհից է: Դա հիշեցնում է նաև, որ այն ամենը, ինչ ունենք, գալիս է Աստծուց, և մենք կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել Նրան` վերադարձնելով այդ փոքր մասը:

Պահել ծոմի օրենքը

Աստված խնդրում է մեզ ամիսը մեկ անգամ ծոմ պահել, այսինքն` չուտել և չխմել երկու ճաշի ընթացքում: Եթե կան հարցեր առողջության և տարիքի հետ կապված (օրինակ, մանուկները) ծոմապահությունը կարող է հարմարեցվել առանձնահատուկ պայմաններին: Բայց ծոմապահությունն առանց աղոթքի, ոմանք ասում են, պարզապես քաղցած մնալ է: Մենք վերցնում ենք մի հատուկ կարիք կամ հարց և ծոմապահության ժամանակ աղոթում օգնության համար: Մովսեսը, Դավիթը, Եսթերը, Հիսուսը և շատերը ծոմ պահեցին, որպեսզի ավելի մոտենային Աստծուն դառնալով ավելի ընկալունակ Նրա առաջնորդությանը: Մենք տեսնում ենք, որ ծոմ պահելով և հավատքով աղոթելով մենք ավելի խոնարհ և ունակ ենք դառնում զգալու Աստծո սերը և հասկանալու Նրա կամքը: Ծոմապահությունը նաև ցույց է տալիս, որ մենք կամենում ենք և ունակ ենք զսպել մեր մարմնի ցանկությունները, որը կօգնի մեզ, երբ այլ փորձություններ նման կամք պահանջեն:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ամեն ամսվա առաջին Կիրակին հատկացնում է որպես անդամների ծոմապահության կիրակի: Մեզ խրախուսվում է`

Հնազանդվել և պատվել օրենքը

Մենք հավատում ենք այն երկրի օրենքներին հնազանդվելուն, որտեղ մենք ապրում ենք (Հավատո Հանգանակ 1.12): Մորմոններին խորհուրդ է տրվում լինել լավ քաղաքացիներ, մասնակցել քաղաքացիական կառավարմանն ու քաղաքական գործընթացներին, և ծառայել մեր համայնքներում որպես ակտիվ, շահագրգիռ քաղաքացիներ:

Խելամիտ հնազանդություն

Աստված չի ցանկանում, որ մենք կուրորեն կամ պատժից վախենալով հետևենք Իր աստվածային առաջնորդությանը: Նա ցանկանում է, որ մեր իսկ ազատ կամքով գործադրենք խելամիտ հնազանդություն: Մենք պետք է մեր վկայությունը կամ համոզմունքն ունենանք, որ պատվիրաններն իսկապես գալիս են Նրանից և օգնում են մեզ ավելի երջանիկ կյանք ունենալ: Այդ վկայությունը ձեռք բերելու համար մենք պետք է հավատք գործադրենք: Մենք պետք է իրական ցանկություն ունենանք և կամք դրսևորենք, որպեսզի այդ ամենը իմանալու համար անհրաժեշտ աշխատանք կատարենք:
Մորմոնի Գրքում Երկնային Հայրը տալիս է հետևյալ խոստումը.

Մենք կարող ենք ինքներս իմանալ, որ այս ամենը ճշմարիտ է: Իմանալով, որ ինչ-որ բան ճիշտ է, մենք կցանկանանք ըստ դրա ապրել մեր մնացած կյանքը: Պատվիրանները կհամարենք ոչ թե կամայական կանոններ կտրված Աստծուց, այլ աստվածային առաջնորդություն, որն օգնում է մեզ անցնել երկրային կյանքի խառնաշփոթի միջով: Մենք կտեսնենք այդ առաջնորդությանը հետևելու օգուտները մեր ամենօրյա կյանքում, ավելի մեծ խաղաղություն կզգանք և հոգևոր աճ կապրենք: