Բաց թողնել նավիգացիան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Զրուցեք մեզ հետ

Մորմոնի Գիրք

Աստծո Խոսքը

Պատվիրել Մորմոնի Գրքի անվճար օրինակը

Միսիոներները ողջ աշխարհում բաժանում են Մորմոնի Գրքի օրինակները, անգամ երբ դուք կարդում եք այն: Ուրեմն ի՞նչ է այս գիրքը: Եթե այն անվճար է, ինչո՞ւ են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բազմաթիվ անդամներն իրենց Մորմոնի Գիրքը համարում իրենց ամենաթանկ ունեցվածքներից մեկը: Ինչպիսի՞ գիրքը կարող է փոխել այդքան շատ ընթերցողների կյանքը, միտքը և սիրտը: Ինչպիսի՞ գիրքը կարող է պատասխանել կյանքի թվացյալ անլուծելի հարցերին:

Աստվածաշնչի պես Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է: Այն Սուրբ Գրություն է, որն իր կազմվածքով և բովանդակությամբ նման է Աստվածաշնչին: Երկու գրքերն էլ պարունակում են մարգարեներին հայտնված Աստծո առաջնորդությունը, ինչպես նաև տարբեր քաղաքակրթությունների կրոնական պատմությունները: Աստվածաշունչը գրվել է Իսրայելի և շրջակա տարածքների մարդկանց կողմից և նրանց մասին, իսկ Մորմոնի Գիրքը պարունակում է մ.թ.ա 600 - մ.թ. 400թ. Ամերիկաներում ապրող ժողովուրդների և նրանց հետ Աստծո գործերի պատմությունը: Մորմոնի Գրքում մարգարեները գրառել են Իր ժողովրդի հետ Աստծո գործերի մասին, որոնք համառոտագրվել էին ոսկե թիթեղների վրա Մորմոն անունով մարգարեի կողմից:

Այդ հավատարիմ Քրիստոնյաների մահանալուց առաջ, նրանց հիշատակարանն ապահով թաքցվել էր: Ջոզեֆ Սմիթը ձեռք բերեց այդ հնագույն հիշատակարանները 1827թ., և Աստծո պարգևով ու զորությամբ Ջոեֆը կարողացավ թարգմանել հնագույն գրվածքները, որը մենք ունենք այսօր: Մորմոնի Գիրքը Աստվածաշնչի հետ միասին վկայում է, որ Հիսուս Քրիստոսը մեր աստվածային Քավիչն է, և որ Նրա ավետարանի համաձայն ապրելով մենք կարող ենք խաղաղություն գտնել այս կյանքում և հավերժական երջանկություն` գալիք կյանքում: