Բաց թողնել նավիգացիան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Զրուցեք մեզ հետ

Հանդիպեք
միսիոներներին

Ովքե՞ր են միսիոներները:

Թող միսիոներները կապվեն ինձ հետ.

Շնորհակալություն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց միսիոներներ հրավիրելու համար: Մի քանի օրից միսիոներները կկապնվեն ձեզ հետ:

Խնդրում ենք լրացնել անհրաժեշտ դաշտերը ստորև.

Ի՞նչո՞ւ են այս երիտասարդ տղաներն ու աղջիկներն ընտրում` իրենց հագուստը հագած երկու տարի թափառել աշխարհի օտար վայրերում: Տիրոջ Եկեղեցին միշտ եղել է միսիոներական եկեղեցի: Ճիշտ ինչպես Հիսուս Քրիստոսը և Նրա աշակերտներն են քարոզել ավետարանը, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ավելի քան 50 000 միսիոներներ այսօր տարածում են Նրա խոսքը: Նրանք կանչվել են քարոզելու Հիսուս Քրիստոսի ավետարանը աշխարհի տարբեր մասերում: Հիմնականում միսիոներները մոտ 20 տարեկան են, թեև շատ տարեց ամուսիններ ևս ծառայում են: Միսիոներները կամվոր երկու տարով մի կողմ են դնում դպրոցը, աշխատանքը և ժամադրությունը, որպեսզի իրենց հաշվին ծառայեն Տիրոջը:

Ընտանիքի հետ շփումը նույնիսկ սահմանափակված է փոստային նամակներով և է-նամակներով, և շատ հազվադեպ հեռախոսային զրույցներով, որպեսզի նրանք կարողանան ամբողջ սրտով կենտրոնանալ Տիրոջը և տվյալ երկրի մարդկանց ծառայելու վրա: Իրենց երկամյա լիաժամկետ ծառայության ընթացքում նրանք լիարժեք նվիրվում են` ուսումնասիրելով, մարդկանց հանդիպելով և Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված Եկեղեցու մասին ուսուցանելով: Նրանց աշխատանքը սիրո աշխատանք է, և միսիոներները հիմնականում հասկանում են, որ ստացել են ավելին, քան տվել են ծառայելու ընթացքում:

Ի՞նչ ակնկալել

missionaries-visiting

Ձեզ հետ կկապվեն երկուսից-երեք օրվա ընթացքում: Կին կամ տղամարդ միսիոներները կարող են հանդիպել ձեզ` ձեր տանը, որտեղ ձեզ հավանաբար առավել հարմար կլինի, կամ եթե ցանկանաք, մեր հավաքատներից մեկում կամ հասարակական ինչ-որ վայրում: Նման այցելությունը տևում է մոտ 45 րոպե, կամ կարող է ավելի կարճ տևել, ձեր ժամային գրաֆիկից կախված: Միսիոներները ձեզ կներկայացնեն մեր հիմնական հավատամքները, օրինակ հավատքը, ապաշխարությունը և Աստծո պատվիրաններին հնազանդությունը, և կքննարկեն այլ հարցեր, որ դուք ունեք Եկեղեցու, կրոնի կամ ընդհանրապես կյանքի վերաբերյալ: Սրանք շատ սովորական հանդիպումներ են: Հարկավոր չէ, որ գնեք ինչ-որ բան կամ նվիրատվություն անեք, միայն պետք է ավելին սովորեք Հիսուս Քրիստոսի և Եկեղեցու մասին, դա է մեր բուն նպատակը:

Եթե այն, ինչով կիսվում են միսիոներները, ձեզ համար հետաքրքիր է կամ իմաստ ունի, կարող եք ևս մեկ հանդիպում նշանակել` դրանք ավելի խորը քննարկելու և ավելին սովորելու համար: Նրանք կարող են ձեզ տալ Մորմոնի Գիրքը և ձեզ ընկերակցեն եկեղեցու ժողովների ժամանակ, որպեսզի ինքներդ համոզվեք, թե ինչպիսին է մեր հավատքը: