Բաց թողնել նավիգացիան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Զրուցեք մեզ հետ

Միսիոներական աշխատանք

Միսիոներական Եկեղեցի

Պատկերացրեք դուք գտել եք քաղցքեղի բուժման եղանակը: Որքա՞ն արագ կտարածեիք ձեր հայտնագործության նորությունները: Ո՞ւմ կասեիք այդ մասին: Հիսուս Քրիստոսի ավետարանը բուժումն է կյանքի բազում դժվարությունների, և Մորմոնները նման արագությամբ ցանկանում են կիսվել հավերժական կյանքի ավետիքով:

Տիրոջ Եկեղեցին միշտ եղել է միսիոներական եկեղեցի: Հիսուս Քրիստոսի կյանքը միսիոներական աշխատանքի կատարյալ օրինակն է: Երկրի վրա Իր ծառայության ընթացքում նա ուսուցանեց ավետարանը բոլոր ժամանակներում, բոլոր վայրերում և բոլոր տեսակի մարդկանց: Հիսուսն ուսուցանեց կրթված մարդկանց տաճարում, մեղսավորներին, բոլոր հավատարիմներին և անհավատներին: Նա նաև կանչեց առաքյալներին և մյուս աշակերտներին քարոզել ավետարանը, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան լսել Նրա ավետարանի օրհնությունների մասին: Քրիստոսի կյանքի ընթացքում նրանք քարոզում էին իրենց ժողովրդին` Հրեաներին: Հիսուսի հարությունից հետո Նա այցելեց Իր առաքյալներին և նրանց ուղարկեց քարոզելու հեթանոսներին: Նա պատվիրեց նրանց. «Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի» (Մարկոս ԺԶ.15):