mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Մեր մասին

Մենք հավատում ենք, որ Նրա շնորհիվ ողջ մարդկությունը կարող է ունենալ հավերժական կյանք, իրենց ընտանիքների հետ, Երկնային Հոր արքայությունում (Հովհ. Գ.16): Մենք նաև հավատում ենք, որ նախքան ծնվելը մենք որպես հոգիներ ապրել ենք Աստծո հետ (Հռովմ. Ը.16), և Նրա երջանկության ծրագրի համաձայն մենք կարող ենք գալ երկիր, ստանալով ֆիզիկական մարմին, որպեսզի սովորենք և աճենք: Մորմոնական Տաճարներում կատարվող աշխատանքի շնորհիվ, մենք հավատում ենք, որ մեր ընտանեկան կապերը կարող են կնքվել հավերժորեն: Այս ամենը կախված է մեր արդար ապրելակերպից, ըստ Աստծո աստվածային առաջնորդության, ինչպես հայտնվել է մարգարեների կողմից, և ապաշխարելուց, երբ սխալներ ենք գործում: Եկեղեցու առաքելությունն է օգնել մեզ դիմակայել այս կյանքի դժվարություններին, որպեսզի մենք արժանի լինենք աշխարհիկ և հոգևոր օրհնություններին, որ Աստված ցանկանում է մեզ համար:

Եկեղեցին

Սովորաբար Մորմոնական Եկեղեցի անվանվող կրոնի պաշտոնական անունն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Այն հիմնադրվել է 1830թ. ապրիլի 6-ին Եկեղեցու առաջին նախագահ Ջոզեֆ Սմիթի կողմից: Մենք հավատում ենք, որ նա կանչվել էր Աստծո կողմից լինելու մեր օրերի մարգարեն, ինչպես Մովսեսը և Աբրահամը աստվածաշնչյան ժամանակներում: Ջոզեֆ Սմիթը տեսիլքով տեսավ Աստծուն և Հիսուս Քրիստոսին, այն բանից հետո, երբ աղոթեց իմանալու համար, թե որ եկեղեցուն միանա: Նրանք կոչ արեցին նրան, որ վերականգնի այն եկեղեցին, որ Քրիստոսն էր կազմակերպել, երբ երկրի վրա էր, պատշաճ կազմակերպությամբ և քահանայության իշխանությամբ, որը Փրկչի մահից որոշ ժամանակ անց կորսվել էր:

1830թ. բաղկացած լինելով վեց անդամներից, Հիսուս Քրիստոսի Եկեղեցին աճել է, անդամների թիվը հասնելով մոտ 14 միլիոնի վեց մայրցամաքներում: Ջոզեֆ Սմիթի մահից հետո, միմյանց հաջորդող մարգարեները ղեկավարել են Եկեղեցին, ձգտելով անդամների մեջ սերմանել ավելի խորը հասկացողություն և ավելի մեծ սեր Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ:

Mormon.org

Այս կայքը նպատակ ունի աշխարհին ներկայացնելու մեր Եկեղեցին: Հուսով ենք, այս էջերի օգնությամբ մենք կպատասխանենք ձեր հարցերին, կտանք հստակ տեղեկություն և կտրամադրենք ավելին իմանալու եղանակներ: «Մեր մարդիկ» էջն իր ընթերցողներին է ներկայացնում Մորմոններին, ովքեր պատմում են իրենց անձնական պատմությունները, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի ավետարանն օրհնել իրենց կյանքը: «Մեր արժեքները» լուսաբանում է Մորմոնների ապրելակերպի որոշ առավելություններ, ինչպիսիք են` ամուր ընտանիքները, ծառայությունն ու լավ քաղաքացի լինելը: Իսկ «Մեր հավատքը» բաժնում մենք ներկայացնում ենք մեր հավատքի հիմքում ընկած հիմնական վարդապետությունները: Հուսով ենք, այս կայքը լավ մեկնարկ կլինի մեր հավատքը հետազոտելու համար, որին կնպաստի միսիոներների հետ հանդիպումը և մեր Եկեղեցու ծառայություններին այցելությունը:

Եկեղեցին ունի և գործարկում է մի քանի կայքեր: Ահա դրանցից առավելճանաչվածները.

  • LDS.org – հիմնականում Եկեղեցու անդամների համար է և ներկայացնում է ուղերձներ Եկեղեցու ղեկավարներից, Վեբ խմբերից տեղական կազմակերպությունների համար, և տրամադրում եղանակներ ավետարանն ուսումնասիրելու կամ դասերը պատրաստելու համար:
  • Newsroom.LDS.org – տրամադրում է Եկեղեցու վերաբերյալ նորություններ և վիճակագրական տեղեկություն:
  • Familysearch.org – աշխարհում ամենամեծ տոհմաբանական կազմակերպությունն է, որը գրառումներ և ծառայություններ է տրամադրում նրանց, ովքեր հետաքրքրված են ընտանիքի պատմության հետազոտությամբ: