mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Մարդասիրական օգնություն

Ինչո՞ւ ենք մենք օգնում

Մարդիկ սիրում են ասել, որ իրենք իրենց «վերագտնելու» կարիքն ունեն: Սա սովորաբար նշանակում է, որ իրենք երջանիկ չեն, ուղղորդության կարիք ունեն և հիմնականում կենտրոնացած են իրենք իրենց վրա: Հետաքրքիրն այն է, որ Քրիստոսն ասաց, որ ինքներս մեզ կարող ենք գտնել ինքներս մեզ կորցնելու միջոցով. «Որովհետև ով որ կամենա իր անձն ապրեցնել` կկորցնե նրան. և ով որ իր անձն ինձ համար և ավետարանի համար կորցնե, նա կապրեցնե նորան» (Մարկոս Ը.35): Ծառայության տրվելը մեզ վերագտնելու հրաշալի եղանակ է: Այն թույլ է տալիս գործնականում կիրառել այն, ինչ Հիսուսն արեց: Նա ուսուցանեց, որ Աստծուն սիրելն առաջին պատվիրանն է և մեր մերձավորին սիրելը երկրորդ պատվիրանն է: Մենք մեր սերն ենք ցուցաբերում Աստծո հանդեպ` ծառայելով միմյանց: Եվ մենք սիրում ենք նրանց, ում ծառայում են: Ծառայությունը մեզ երջանկություն է պարգևում, որը երբեք մեզ չի տա եսասիրությունը: Այն գալիս է մեծ և փոքր, հասարակական և անձնական, ընկերների և օտարների համար կատարված գործերի արդյունքում:

Անգամ փոքր գործերը, օրինակ որևէ մեկին պարտեզում օգնելը կամ դուռը պահելը, կարող է կյանքը մի փոքր ավելի հեշտացնել նրանց համար, և մի փոքր երջանկություն պարգևել մեզ: Դուք կարիք չունեք շատ հեռուն նայելու, որպեսզի ձեր ժամանակն ու եռանդը նվիրաբերելու հնարավորություններ գտնեք: Քրիստոսի օրինակին հետևելու հմայքը կայանում է նրանում, որ մենք չպետք է գնահատենք, թե ում, երբ կամ ինչպես ծառայենք, մենք պարզապես պետք է գործենք: Դա կարող է լինել պլանավորված կամ ինքնաբուխ, ծանոթ կամ անծանթ մարդու համար: Քրիստոնեական ծառայությունը խուսափում է աչք զարնելուց, չի ընդունում հատուցում և խթանվում է սիրով:

Ինչպե՞ս ենք մենք օգնում

Փոքր անձնական ծառայության գործերից բացի, Մորմոնները լայնամասշտաբ, կազմակերպված օգնություն են տրամադրում կարիքի մեջ գտնվող տարածքներ: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին նվիրաբերել է ավելի քան 1 միլիարդ դոլլարի դրամական և նյութական օգնություն մարդասիրական օգնության կարիք ունեցող 167 տարբեր երկրների, երբ 1985թ.-ից սկսել է գրանցել այդ գործընթացը: Օդային տրանսպորտի միջոցով ուղարկվել են վրաններ, բրեզենտ, մանկական տակաշորեր և այլ պարագաներ Չիլիի այնպիսի տարածքներ, որտեղ հարվածել էր 2010թ. փետրվարի երկրաշարժը և երկու օդանավ ավելի քան 80000 ֆունտ կշռով մթերք և արտակարգ իրավիճակների համար անհրաժեշտ պարագաներ են ուղարկվել Հաիթի 2010թ. հունվարին աղետալի երկրաշարժից հետո: Եկեղեցու տեղական, ազգային և միջազգային կազմակերպությունը թույլ է տալիս արագ համակարգել սփոփող ջանքերը, որպեսզի ուտելիքը, միջոցներն ու աշխատողները կարողանան ժամանել, երբ դրանք առավել քան անհրաժեշտ են:

Եկեղեցին խտրականություն չի դնում հիմնվելով կրոնական, էթնիկական կամ ազգային պատկանելության վրա: Մենք առաջարկում ենք կյանքի համար հույս և ներուժ, որը դուրս է գալիս հիվանդության, աղքատության և հուսահատության սահմաններից: Այդ ամենը Աստծո ծրագիրն է, որ մենք կրենք միմյանց բեռը և գործենք որպես Նրա ձեռքեր երկրի վրա: Եկեղեցու բարօրության ծրագիրը նաև օգնում է տեղի կարիքավոր մարդկանց` ժամանակավոր օգնություն տրամադրելով մթերքի ու հագուստի տեսքով, և աշխատանքի տեղավորման գործում: Օգնություն ստացողներին այդ օգնության դիմաց աշխատելու հնարավորություն է տրվում:


Արձագանք արտակարգ իրավիճակների ժամանակ

Ամեն տարի միլիոնավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ են տուժում պատերազմից, ջրհեղեղներից, երկրաշարժերից, պտուտահողմերից, փոթորիկներից և այլ աղետներից: Այդ հուսահատ պայմաններում արագ արձագանքը հաճախ բեկումնային է լինում կյանքի փրկության գործում:

Այդ պատրաստվածության շնորհիվ Եկեղեցին կարող է անհապաղ արձագանքել արտակարգ իրավիճակներին: Ապրանքներ տրամադրելուց բացի, Եկեղեցին նաև օգնում է ֆոնդերով և կամավորներով:

Նորածինների վերակենդանացման խնամք

Նորածինների 10 տոկոսը ծնվելիս ունենում է շնչառական խնդիրներ և օգնության անհրաժեշտություն է առաջանում: Համապատասխան վերապատրաստման և նվազագույն սարքավորումների դեպքում նորածինների մահերի քանակը կարող է կրճատվել: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին աշխարհի տարբեր երկրներում աշխատում է ազգային առողջապահական կազմակերպությունների և նախարարությունների հետ պարզելու համար, թե որ տարածքները ամենաշատ կարիքն ունեն նորածինների վերակենդանացման գծով վերապատրաստման: Նման դեպքերում Եկեղեցին ուղարկում է կամավոր բժիշկներ և բուժքույրեր, որպեսզի ուսուցանեն այդ տարածքների մանկաբարձներին: Տեղի մանկաբարձներն էլ այնուհետև կարող են ուսուցանել մյուսներին: Մինչ այժմ ավելի քան 80 000 մանկաբարձներ են վերապատրաստվել:

Կարմրուկ

2001 թվին Կարմրուկի Նախաձեռնություն կազմակերպությունը ստեղծվեց` համագործակցելով Ամերիկյան Կարմիր Խաչի, Միացյալ Ազգերի Համաշխարհային Առողջապահության կազմակերպության, UNICEF-ի, ՄԱԿ հիմնադրամի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ԱՄՆ կենտրոնների հետ: Այն նպատակ էր հետապնդում մինչև 2010թ. 90%-ով կրճատել աշխարհում կարմրուկից մահացության թիվը, երբ 1999թ.-ից ամբողջ աշխարհում կարմրուկից մահացել էր 873 000 մարդ: 2003թ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միացավ Կարմրուկի Նախաձեռնությանը և պարտավորվեց ամեն տարի մեկ միլիոն դոլլար տրամադրել այդ գործին: Եկեղեցին նաև մասնակցել է կազմակերպչական գործին, որը յուրաքանչյուր նախաձեռնության հաջողության գրավականն է: Մադագասկարում կարմրուկի քարոզարշավին մասնակցած մի մորմոն երիտասարդի հորինած զանգերով գրավիչ երգը թարգմանվել և երգվել է 28 լեզուներով տասնյակ ռադիոկայանների կողմից հաջորդող քարոզարշավների ընթացքում: 2004-2008թթ. Եկեղեցու 59 596 անդամներ 32 երկրներում կամավոր իրենց ջանքերն են ներդրել պրապագանդելով իրենց թաղամասերում և պատվաստումների մասին տեղեկություններ տարածելով: Մինչև 2007թ. հունվարը աշխարհում 60%-ով կրճատվել էր կարմրուկից մահացության թիվը:

Մաքուր ջուր

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մաքուր ջուր նախաձեռնությունը փորձում է բարելավել համայնքների առողջությունը` ելք ապահովելով դեպի մաքուր ջրի աղբյուրներ: Կախված տեղական կարիքներից և պայմաններից, այդ ջրի աղբյուրներն են` ջրհորները, ջրավազանները, առաքման համակարգերը և ջրի մաքրման համակարգերը: 2002 թվից Եկեղեցին օգնել է հինգ միլիոն մարդու ավելի քան 4500 համայնքներում հասանելի լինել մաքուր ջրի աղբյուրներին: Մաքուր ջրի այդ ծրագրերը երկարաժամկետ հաջողություն են վայելում, որովհետև համայնքներ են ներգրավվում աշխատանքների պլանավորման և կատարման ընթացքում, և նրանք հիմնական աշխատուժն են տրամադրում: Նախքան ծրագրի ավարտը համայնքի ներկայացուցիչներն ուսուցանվում են այդ համակարգի տեխնիկական սպասարկման ուղղությամբ:

Տեսողության վերականգնում

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տեսողության վերականգնման ծրագրի նպատակն է` ամրապնդել աղքատներին տրվող ակնաբուժական ծառայությունները` տրամադրելով հիմնական տեխնիկական ուսուցում, սարքավորումներ, բուժպարագաներ և կազմակերպչական աջակցություն` օգնություն ցուցաբերելով տեղական ակնաբույժներին և ծրագրերին: Օգտագործելով ակնաբույժներին, ովքեր կամավոր տրամադրում են իրենց ժամանակը, Եկեղեցին աջակցել է տեղական ակնաբուժներին և ծրագրերին, որից 2003 թվից ի վեր օգտվել են ավելի քան 180 000 անձիք:

Անվասայլակներ

Ողջ աշխարհում մոտ 100 միլիոն մարդկանց է անհրաժեշտ անվասայլակ, սակայն 100-ից միայն մեկը կարող է գնել այն: Հաշմանդամները տեղաշարժման համար հաճախ ապավինում են ընտանիքին և ընկերներին, որպեսզի իրենց մի տեղից մյուսը տեղափոխեն: Դժվարանում է տնից դուրս գալը: Դպրոց հաճախելը կամ աշխատանք գտնելը դառնում է անհնարին երազանք: Օգնության նպատակով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին գործակցում է համայնքային կազմակերպությունների հետ ծառայելով հաշմանդամներին: Տեղական գործընկերը քննում է հաճախորդին, նշանակում է սարքը և հետևում բուժման և օգնության ընթացքին: Եկեղեցին նվիրաբերում է անվասայլակներ, հենակներ, բարձեր և այլ օգնող պարագաներ, երբեմն գնելով տեղական խանութներից: Խնդրանքի դեպքում թերապևտների խումբը լրացուցիչ տեխնիկական ուսուցում է անցկացնում գործընկերների համար: 2001թ. ի վեր Եկեղեցին բաշխել է ավելի քան 300 000 անվասայլակ 101 երկրներում:

Ինչպե՞ս դուք կարող եք օգնել

Մարդասիրական օգնության մեր ծրագրերը ապավինում են ամենօրյա մարդկանց օգնությանը, ովքեր ցանկանում են թեթևացնել տառապանքն աշխարհում: Ճիշտ ինչպես մենք օգնություն տրամադրելիս խտրականություն չենք դնում հիմնվելով կրոնական, էթնիկական կամ ազգային պատկանելության վրա, այնպես էլ խտրականություն չենք դնում օգնություն ստանալիս: Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են օգնել: Լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել ՎՕՍ Մարդասիրական Կենտրոն հետևյալ հեռախոսահամարով` (801) 240-6060 կամ է-փոստով` lds-charities@ldschurch.org :