Բաց թողնել նավիգացիան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Զրուցեք մեզ հետ

Հաճախակի տրվող հարցեր

Արդյո՞ք մորմոնները բազմակնություն են գործածում:

Պաշտոնական պատասխան

1998թ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախկին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին բազմակի ամուսնության վերաբերյալ Եկեղեցու դիրքորոշումը հետևյալ կերպ է ներկայացրել.

«Այս Եկեղեցին ոչ մի ընդհանուր բան չունի բազմակնություն գործածողների հետ: Նրանք այս Եկեղեցու անդամները չեն ... Եթե պարզվի, որ մեր անդամներից որևէ մեկը բազմակնություն է գործածել, նա կհեռացվի, որը Եկեղեցու կողմից սահմանված ամենալուրջ պատիժն է: Այդ անձնավորությունը ուղղակիորեն խախտում է ոչ միայն քաղաքացիական օրենքը, այլև այս Եկեղեցու օրենքը»:

Տարբեր ժամանակներում Տերը պատվիրել է Իր ժողովրդին գործադրել բազմակի ամուսնություն: Օրինակ, Նա տվել է այս պատվիրանը Աբրահամին, Իսահակին, Հակոբին, Մովսեսին, Դավիթին և Սողոմոնին (Վարդապետություն և Ուխտեր 132.1): Այլ ժամանակներում Տերն այլ հրահանգներ է տվել: Մորմոնի Գրքում Տերն ասել է Հակոբ մարգարեին. «Քանզի չպետք է ձեր մեջ որևէ մարդ ունենա մեկ կնոջից ավելի. և հարճեր նա չպետք է ունենա ... քանզի եթե ես կամենամ, ասում է Զորաց Տերը, աճեցնել սերունդ ինձ համար, ես կպատվիրեմ իմ ժողովրդին. այլապես նրանք պետք է հնազանդվեն այս խոսքերին» (Հակոբ 2.27-30):

Այս տնտեսությունում Տերը պատվիրել է վաղ Սրբերին բազմակնություն կիրառել: Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա մտերիմները, ներառյալ Բրիգամ Յանգը և Հեբեր Ս. Քիմբալը, կասկած հայտնեցին այդ պատվիրանի դեմ, սակայն հնազանդվեցին դրան: Եկեղեցու ղեկավարները կանոնակարգեցին այդ գործընթացը: Նրանք, ովքեր բազմակնություն էին կիրառում, պետք է լիազորված լինեին, իսկ ամուսնությունները պետք է կատարվեին քահանայության կնքող զորությամբ: 1890թ. Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը հայտնություն ստացավ, որ Եկեղեցու անդամները պետք է դադարեցնեին բազմակնության կիրառումը (Պաշտոնական Հայտարարություն 1):

Ամուսնության վերաբերյալ Տիրոջ օրենքը միամուսնությունն է, եթե նա այլ կերպ չի պատվիրում, օգնելով հաստատել Իսրայելի Տունը (տես Encyclopedia of Mormonism Vol. 3, pp. 1091-1095):

Կարդացեք այլ Մորմոնների պատասխանները...