mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Հիսուս Քրիստոս

Հիսուս Քրիստոսը` մեր Փրկիչ

Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է և Աստծո Որդին: Նա մեր Քավիչն է: Աստվածաշունչն ուսուցանում է մեզ, որ Հիսուս Քրիստոսի մայրը Մարիամն էր, երկրի վրա Նրա հայրը Հովսեփն էր, իսկ Նա ծնվել էր Բեթլեհեմում և մեծացել Նազարեթում, և Հովսեփի հետ աշխատել էր որպես հյուսն: Դառնալով 30 տարեկան, նա սկսեց Սուրբ Երկրում երեքամյա ուսուցման, օրհնության, մարդկանց բժշկելու ծառայությունը: Նա նաև կազմակերպեց Իր Եկեղեցին և Իր առաքյալներին տվեց «զորություն և իշխանություն» (Ղուկաս Թ.1) այդ աշխատանքում Իրեն օգնելու համար:

Իսկ ի՞նչ ի նկատի ունենք մենք, երբ ասում ենք` Նա է աշխարհի Փրկիչը և Քավիչը: Այդ տիտղոսներից յուրաքանչյուրը մատնանշում է ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը միակ ուղին է, որով կարող ենք վերադառնալ ապրելու մեր Երկնային Հոր հետ: Հիսուսը տառապեց և խաչվեց աշխարհի մեղքերի համար, Աստծո զավակներից յուրաքանչյուրին տալով ապաշխարելու և ներվելու պարգևը: Միայն Նրա ողորմածությամբ և շնորհով ամեն ոք կարող է փրկվել: Նրա հարությունը ուղի հարթեց, որ յուրաքանչյուր մարդ ևս հաղթահարի ֆիզիկական մահը: Այդ իրադարձությունները կոչվում են Քավություն: Հակիրճ, Հիսուս Քրիստոսը փրկում է մեզ մեղքից և մահից: Այդպիսով, նա բառացիորեն մեր Փրկիչն ու Քավիչն է: Ապագայում, Հիսուս Քրիստոսը վերադառնալու է, որպեսզի երկրի վրա հազար տարի խաղաղությամբ թագավորի: Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, և Նա կլինի մեր Տերը հավիտյան:

Ի՞նչ է Հիսուս Քրիստոսը մեզ համար

Աստված մեր Երկնային Հայրն է, և բոլոր ծնողների պես Նա ցանկանում է, որ մենք` Իր զավակները, լինենք երջանիկ: Սուրբ գրություններում Նա ուսուցանում է` «իմ գործը և իմ փառքն է՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Հավերժական կյանք նշանակում է հավերժ ապրել, Իր ներկայությամբ երկնքում, մեր ընտանիքների հետ: Աստված մեզ պատվիրաններ է տվել, որոնք ուսուցանում են մեզ, թե ինչն է ճիշտ և ինչն է սխալ, և կյանքի ուղի է նախանշել, որը մեծագույն երջանկությունն է պարգևում: Հիսուս Քրիստոսն ուսուցանել է. «Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեցեք» (Հովհաննես ԺԴ.15): Սակայն սուրբ գրությունները նաև ուսուցանում են, որ «ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո հետ» (1 Նեփի 10.21): Որքան էլ որ ձգտում ենք լավ կյանքով ապրել, մենք բոլորս մեղանչում ենք, ուրեմն ինչպե՞ս կարող ենք ապրել Աստծո կատարյալ արքայությունում, եթե մենք անկատար ենք:

Աստված ուղարկեց Հիսուս Քրիստոսին երկիր, որպեսզի մեզ համար մեր մեղքերը և անկատարությունները շտկելու ուղի հարթի: «Որովհետև Աստուած այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուավ. որ ամեն նորան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես Գ.16):

Հիսուս Քրիստոսը տառապեց մեզ համար

Անգամ նախքան Աստված արարեց աշխարհը, Նա պատրաստեց ծրագիր, որը թույլ էր տալիս մեզ սովորել և աճել այս կյանքի ընթացքում: Հիսուս Քրիստոսը հանդիսանում էր այդ ծրագրի առանցքը: Քրիստոսի միսիան ոչ միայն մեզ Հայր Աստծո մասին ուսուցանելն էր և այն, թե ինչպես մենք պետք է ապրենք, այլև մեզ համար ուղի հարթելը, որպեսզի մեղանչելուց հետո ներում ստանանք: Մեղքը ավելին է, քան լոկ սխալ կատարելը: Մեղանչելիս մենք չենք հնազանդվում Աստծո պատվիրաններին կամ թերանում ենք ճիշտ գործել` ունենալով ճշմարտության մասին գիտելիք (Հակոբոս Դ.17):

Նախքան խաչվելը Հիսուսն աղոթեց Աստծուն Գեթեմանի այգում մեզ համար: Մեր մեղքերի համար Քրիստոսի տառապանքը Գեթեմանի այգում և Գագաթի խաչի վրա կոչվում է Քավություն: Նա տառապեց մեզ համար, որպեսզի կարողանանք մաքրվել և վերադառնալ ապրելու մեր Երկնային Հոր հետ: Հիսուս Քրիստոսի Ավետարանը Քրիստոսի զոհաբերության մասին «ավետիքն» է, որը մեզ համար ուղի է հարթում ետ` դեպի Հայրը: «Ուստի, որքան մեծ է այս բաները հայտնի դարձնելու կարևորությունը երկրի բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան իմանալ, որ չկա մարմին, որ կարողանա բնակվել Աստծո ներկայության մեջ, ոչ այլ կերպ, քան Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմածության և շնորհի միջոցով» (2 Նեփի 2.8):

Հավատք առ Հիսուս Քրիստոս

Հավատքն առ Հիսուս Քրիստոս մեզ դրդում է կատարել բարի գործեր: Սուրբ Աստվածաշունչն ուսուցանում է. «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակոբոս Բ.20): Սա չի նշանակում, որ մենք կարող ենք փրկվել բարի գործերով, քանզի բարի գործերով մենք չենք կարող մաքրել մեր հոգիներն անգամ մեղքի նշույլից` առանց Քրիստոսի զոհաբերության: Սակայն նրանք, ովքեր ունեն մաքուր սեր առ Քրիստոս, կցանկանան հետևել Նրան և կատարել գործեր, որ Նա էր կատարում, օրինակ` աղքատներին և կարիքավորներին օգնել, հիվանդների մասին հոգ տանել, միայնակներին այցելել, բարի կամք դրսևորել և բոլոր մարդկանց սիրել:

Հետևելով Նրա օրինակին և ապրելով Նրա խոսքերով, մենք կզգանք ինչպես է աճում մեր հավատքը դառնալով ակտիվ ուժ մեր կյանքում, օգնելով մեզ ապաշխարել մեր մեղքերից և հաղթահարել մեր դժվարությունները: Հավատք առ Հիսուս Քրիստոս հավատքի պարզ հայտարարություն չէ, դա զորության աղբյուր է, որ կարող ենք նորացնել ամեն օր` ուսումնասիրելով Նրա խոսքը, աղոթելով և տքնաջան փորձելով հետևել Նրա օրինակին:

Ապաշխարություն

Երբ հավատք ենք ունենում առ Հիսուս Քրիստոս, մենք ցանկանում ենք լավ կյանքով ապրել: Երբ մեղանչում ենք և ապաշխարություն ենք փնտրում, մենք գիտակցում ենք և խորը ու անկեղծ ցավ ենք զգում մեր կատարած սխալի համար: Երկիրը ստեղծելիս Աստված հասկանում էր, որ մենք կատարյալ չենք լինի, և Նա մեզ համար մեղքերը հաղթահարելու ուղի հարթեց: Ապաշխարելու ունակությունը իրոք մեր մեծագույն օրհնություններից մեկն է:

Ապաշխարելու համար մենք պետք է գիտակցենք և զղջանք մեր կատարած սխալի համար, կատարենք հնարավոր ամեն ինչ պատճառված վնասը հատուցելու համար և ետևում թողնենք մեր մեղսավոր վարքը: Ապաշխարությունը գուցե դժվար լինի և անհրաժեշտ լինի մեծ ազնվություն դրսևորել, սակայն մեղքերը թողնելու արդյունքում մեր ունեցած ուրախությունը և ազատությունը արժեն գործադրված ջանքերին: Քանի որ Քրիստոսը տառապեց մեր մեղքերի համար, մենք կարող ենք ներվել, եթե ապաշխարենք: Ահա թե ինչու է Քավությունն այնքան կարևոր բոլորիս համար:

Մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավությունն ապաշխարելու և մեղքերից մաքրվելու հնարավորություն է տալիս: Ասել, որ մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից, գուցե հնչի որպես պատիժ, սակայն իրական պատիժը մեղքն է, տառապանքը և հիասթափությունը, որ զգում ենք մեղանչելիս: Ապաշխարությունը հակապատկերն է պատժի, քանի որ այն թույլ է տալիս, որ մենք մաքրվենք Աստծո աչքում և հեռացնենք մեղքի զգացումը, որը ունենում ենք սխալ ընտրությունների արդյունքում:

Մկրտություն

Մկրտությունը մեր կյանքում Հիսուս Քրիստոսին հետևելու խոստում կամ ուխտ է: Երբ մենք Նրա հանդեպ հավատք ենք զարգացնում և ապաշխարում ենք մեր մեղքերից, Աստծո կողմից մկրտելու իշխանություն ունեցող անձը մեզ ընկղմում է ջրի մեջ և հանում է ջրից: Այդ արարողությունը կամ ծեսը նշանակում է թաղում և վերածնունդ, խորհրդանշելով մեր հին կյանքի վերջը և նոր կյանքի սկիզբը` որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ:

Մկրտվելով մենք Քրիստոսի անունն ենք վերցնում մեզ վրա: Որպես Քրիստոնյաներ մենք փորձում ենք հետևել Նրան մեր կյանքի բոլոր բնագավառներում: Հիսուսը մկրտվեց, երբ Նա երկրի վրա էր: Նա խնդրեց մեզ հետևել Իր օրինակին և մկրտվել (տես 2 Նեփի 31.12): Նա խոստացավ, որ եթե մենք հետևենք Նրա օրինակին և պահենք մկրտվելիս տված մեր խոստումները, մենք կունենանք Նրա Հոգին, որը կառաջնորդի մեզ այս կյանքում: Քանի որ Երկնային Հայրը արդար և սիրող Աստված է, ամեն ոք հնարավորություն կունենա ընդունելու Հիսուս Քրիստոսին մկրտությամբ, եթե ոչ այս, ապա հաջորդ կյանքում:

Հիսուսի մկրտվելուց հետո, երկնքից ձայնն ասաց. «Դու ես իմ սիրելի Որդին, որին ես հավանեցի» (Մարկոս Ա.11): Մենք հավատում ենք, որ Աստված ևս գոհ է, երբ մեզանից յուրաքանչյուրը ընտրում է հետևել Իր Որդուն և մկրտվել: Նա տեսնում է այն ամենը, ինչ մենք անում ենք, գիտի մեզ անունով, և ցանկանում է, որ մենք դառնանք մաքուր և կարողանանք վերադառնալ Նրա ներկայություն:

Սուրբ Հոգու պարգևը

Երբ Հիսուսը երկրի վրա էր, Նա ասաց Նիկոդեմեոս անունով մի մարդու. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծո արքայությունը մտնել» (Հովհաննես Գ.5): «Ջրից ծնվելուց» կամ մկրտվելուց հետո մենք կարող ենք «ծնվել Հոգուց»` ստանալով Սուրբ Հոգու պարգևը (Գործք Ը.17): Այդ ծեսը կոչվում է հաստատում: Սուրբ Հոգին Հոգի է: Նա երրորդ անդամն է Աստվածագլխի` Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ միասին: Երբ մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը և խոնարհ քայլում ենք Աստծո առաջ, Նա կարող է միշտ մեզ հետ լինել: Մենք դա կոչում ենք պարգև, որովհետև Սուրբ Հոգին տրվում է մեզ Աստծուց` առաջնորդելով մեզ այն պահերին, երբ մենք դժվար որոշումների առաջ ենք կանգնած, սփոփելով մեզ, երբ մենք տխուր ենք, ազդելով մեր մտքերի և զգացմունքների վրա, և օգնելով մեզ ճանաչել ճշմարտությունը: Աստվածային այդպիսի օգնությունը մեզ հիշեցնում է, որ Աստված սիրում է մեզանից յուրաքանչյուրին և ցանկանում է օգնել մեզ` մեր կյանքի դժվար պահերին:

Շարունակական քրիստոսանման ապրելակերպ

Հիսուս Քրիստոսի հետ հարաբերությունը նման է ցանկացած այլ հարաբերության, այն կսկսի թուլանալ, եթե մենք կապի սահմանից դուրս լինենք: Ջանքեր են պահանջվում առ Քրիստոս բավական հավատք գործադրելու, մկրտվելու և Սուրբ Հոգին ստանալու համար, բայց մենք պետք է ձգտենք հետևել Քրիստոսին, ստանալու համար բոլոր օրհնությունները, որ Աստված ուզում է մեզ տալ:

Կարևորն այն է, որ պետք է Հիսուս Քրիստոսի ավետարանը համարել ապրելակերպի օրինակ, ոչ թե հերթական քայլեր: Մենք կարող ենք շարունակել զարգացնել մեր հավատքն առ Քրիստոս ամեն օր` կարդալով Նրա խոսքերը սուրբ գրություներում և աղոթելով մեր Երկնային Հորը: Ամեն անգամ մեղանչելիս կարող ենք ապաշխարել խոնարհ սրտով, որովհետև Հիսուս Քրիստոսի Քավությունը անվերջ է: Մենք կարող ենք հիշել խոստումները և մկրտության օրհնությունները` եկեղեցում ամեն Կիրակի ընդունելով հաղորդությունը: Մենք կարող ենք շարունակել ապավինել Սուրբ Հոգու սփոփանքին և առաջնորդությանը, երբ նա առաջնորդում է մեզ ետ` դեպի Աստված:

Երբեմն, անգամ երբ մենք անխոնջ հետևում ենք Քրիստոսի օրինակին, մենք կհանդիպենք խոչընդոտների, որոնք կարող ենք հուսախաբ լինենք, հուսահատվենք և անգամ հուսալքվենք: Մեր կյանքում շատ բաներ, որ ճնշում են մեզ կյանքում, մեղքի արդյունք են: Օրինակ, սիրելիի մահը կամ հիվանդությունը, աշխատանքի տեղում լարվածությունը կամ ընտանիքի մասին հոգ տանելը կարող են դժվարություններ և նեղվածություն բերել; Հիսուս Քրիստոսն ասել է. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» ( Մատթեոս ԺԱ.28): Երբ մենք կամենանք դիմել Նրան, կզգանք Նրա սերը: Սա մեկ այլ օգուտն է շարունակական Քրիստոնեության. որքան մենք մոտենում ենք Հիսուս Քրիստոսին, այնքան ավելի ենք գիտակցում, որ Աստված տեղյակ է մեզանից մեր ուրախության և տխրության պահերին: Մենք կարող ենք մխիթարվել նրանով, որ Աստված մեզ համար երջանկության ծրագիր ունի: Քրիստոսի օգնությամբ մենք կարող ենք ուրախությամբ իրականացնել այդ ծրագիրը և վերադառնալ ապրելու մեր Երկնային Հոր հետ: Սա մեզ ավելի մեծ տեսադաշտ է պարգևում և օգնում է դիմակայել կյանքի դժվարություններին: