Բաց թողնել նավիգացիան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Զրուցեք մեզ հետ

Ծառայել մյուսներին

Մենք կարող ենք բոլորս ծառայել

Հիսուս Քրիստոսն ասել է. «Ոչ ով նորանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնէ իր բարեկամների համար» (Հովհաննես 15.13): Սա չի նշանակում, որ մեր բարեկամների կամ ընկերների հանդեպ մեր սերը ցույց տալու համար մենք պետք է մեր կյանքը տանք: Մենք անձն ենք դնում ամեն անգամ, երբ որևէ մեկի կարիքները մեր կարիքներից առաջ ենք դնում: (Իսկ սուրբ գրություններում վեըը նշված «բարեկամները» կարող են լինել ցանկացած մարդ, ում մենք հանդիպում ենք, քանզի Հիսուսը մեզ նաև պատվիրել է «սիրել միմյանց»:)

Մենք դնում ենք մեր կյանքը ծառայության միջոցով: Եկեղեցու անդամները ծառայելու շատ հնարավորություններ ունեն: Մենք կարող ենք կատարել փոքր բարի գործեր մեր հարևանների համար, մասնակցել համայնքային ծառայությանը, մեր եկեղեցու անդամների հանդեպ պատասխանատվություններ իրականացնել կամ նվիրաբերել Եկեղեցու լայնամասշտաբ մարդասիրական ջանքերին: Այդ մեծ, թե փոքր գործերը կատարելով մենք երջանկություն ենք զգում մեր եղբայրների և քույրերի հետ կապվելով, և դա մեզ հիշեցնում է, որ Աստված մեզ թույլ է տալիս լինել ինչ-որ մեկի աղոթքի պատասխանը: