mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Իրավունքներ և գործածում

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Այս կայքը գործածելով դուք համաձայնում եք հետևյալ պայմաններին: Մի օգտագործեք այս կայքը, եթե համաձայն չեք պայմաններից որևէ մեկին: Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի փոխել այս պայմանները, այնպես որ խնդրում ենք այս կայքը օգտագործելիս վերանայեք փոփոխությունները: Շարունակելը օգտագործել այս կայքը պայմանների մեջ փոփոխություններ կատարվելուց հետո, նշանակում է, դուք ընդունում եք այդ փոփոխությունները:

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Այս կայքը տնօրինվում և գործարկվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահի Կորպորացիայի կողմից: Այս կայքում զետեղված բոլոր նյութերը (ներառյալ` ցուցադրական նյութերը, տեքստերը, պատկերակները, ցուցադրումները, տվյալների բազաները և հիմնական տեղեկությունը), տնօրինվում կամ լիցենզավորված են մեր կողմից: Դուք կարող եք դիտել, ներբեռնել և տպել նյութեր այս կայքից միայն ձեր անձնական, ոչ առևտրային նպատակով օգտագործման համար, եթե այլ կերպ նշված չէ: Ինչպես նաև, լրատվամիջոցների աշխատակիցները կարող են օգտվել այդ նյութերից ավանդական հանրային նորությունների ֆորումներում օգտագործելու համար, եթե այլ կերպ նշված չէ: Դուք չեք կարող այս կայքից նյութեր զետեղել մեկ այլ վեբ կայքում կամ համակարգչի ցանցում` առանց մեր թույլտվության: Դուք չեք կարող այս կայքից նյութեր փոխանցել կամ տարածել այլ կայքեր: Դուք չեք կարող այս կայքը կամ այս կայքում զետեղված տեղեկությունը (ներառյալ` անուններն ու հասցեները նրանց, ովքեր տեղեկություն են ներկայացրել) օգտագործել ապրանքներ կամ ծառայություններ վաճառելու կամ գովազդելու, հաճախորդներ գրավելու կամ այլ առևտրային նպատակներով:

Չնայած վերոհիշյալին, մենք մեր հայեցողությանն ենք թողնում և իրավունք ենք վերապահում հրաժարվել, չեղյալ համարել կամ սահմանափակել այս կայքի օգտագործումը, այդ թվում վերարտադրումը: Ինչևէ, մեր պատասխանատվությունը չէ որոշելու, թե ինչ է «Ազնիվ օգտագործում» նշանակում մարդկանց համար, ովքեր ցանկանում են այս կայքից նյութեր օգտագործել: Դա լիովին մնում է օգտագործողի պատասխանատվության վրա: Ավելին, մենք պարտավոր չենք լրացուցիչ աղբյուրի մեջբերումներ տալ, ոչ էլ երաշխավորել, որ այդ նյութերը մաքուր են այլընտրանքային օգտագործման համար: Ինչևէ, Եկեղեցին իրավունք է վերապահում կանխել իր նյութերի խախտումները և մեկնաբանել «Ազնիվ օգտագործումը», ինչպես դա հասկանում է օրենքը:

ՀՂՈՒՄ

Ձեր հարմարավետության համար, այս կայքը կարող է պարունակել հղումներ դեպի ուրիշների կողմից գործարկվող վեբ կայքեր: Այդ կայքերը չեն ստեղծվել և չեն վերահսկվում մեր կողմից, և մենք պատասխանատու չենք նրանց բովանդակության համար: Թեև մենք բարեխիղճ ջանքեր ենք գործադրել hղում կատարելու ճաշակով ստեղծված, համապատասխան կայքերի հետ, որոշները գուցե պարունակեն անպարկեշտ կամ անցանկալի նյութ: Եթե այս կայքն օգտագործելիս նման նյութի հանդիպեք, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ: Մենք հավատում ենք, որ նրանք, ովքեր համացանցում մատչելի են դարձնում տեղեկությունը, ակնկալում են, որ այն լինելու է հրապատարակային և լայն շրջանակաների համար հասանելի: Ուստի, մենք հավատում ենք, որ մյուս կայքերին հղումները օրենքով թույլատրելի է և համապատասխանում է համացանց օգտագործողների ակնկալիքներին: Ինչևէ, եթե տվյալ կայք մուտք գործելը պետք է սահմանափակվի, այդ կայքի օպերատորը պետք է անհապաղ տեղեկացնի մեզ:

Իրավասություն և գործող օրենք

Այս պայմանագիրը կկառավարվի Ամերիկային Միացյալ Նահանգների Յուտա Նահանգի օրենքներով, ինչ վերաբերում է համաձայնագրերին, որոնք կնքվել են, և պետք է լիովին ի կատար ածվեն նահանգում, առանց հաշվի առնելու օրենքների բախման որևէ սկզբունք: Այս համաձայնագիրը գործի մեջ դնող ցանկացած գործողություն կամ այս կայքի հետ կապված ցանկացած հարց կբերվի Յուտայի Սոլթ Լեյքի շրջանի նահանգային կամ դաշնային դատարաններ, և սույնով դուք համաձայնում եք և ընդունում եք նման դատարանների անձնական իրավասությունը որևէ նման գործողություն վիճարկելու նպատակով: Եթե այս համաձայնագրի որևէ դրույթ անօրինական, անվավեր կամ ուժը կորցրած է ամբողջովին, կամ մասնակի, դա չի ազդում մնացած դրույթների վրա, եթե մենք որոշում ենք, որ անվավեր կամ ուժը կորցրած դրույթը համաձայնագրի հիմնական պայման է, այդ դեպքում մենք կարող ենք մեր հայեցողությամբ փոփոխել համաձայնագիրը:

Պատասխանատվության սահմանափակումները

Մենք պատասխանատվություն չենք կրում հատուկ կամ հետևանքային վնասների համար, որոնք առաջանում են այս կայքի կամ հղված կայքերի նյութերը օգտագործելու կամ օգտագործել չկարողանալու պատճառով, ներառյալ, բայց չսահմանափակված, կորսված շահույթը, բիզնեսի ընդհատումը և ծրագրերի կամ տեղեկատվության մշակման ձեր համակարգի այլ տվյալների կորուստը: Ոչ մի դեպքում ձեր հանդեպ մեր ընդհանուր վճարման պատասխանատվությունը բոլոր վնասների, կորուստների և գործողությունների պատճառների համար չպետք է գերազանցի ձեր կողմից վճարված գումարին, նման բանի առկայության դեպքում, այս կայք կամ հղված կայք մուտք գործելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ

ԱՅՍ ԿԱՅՔԻ ԵՎ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՀՂՎԱԾ ԿԱՅՔԻ ՆՅՈՒԹԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՆ» ԵՎ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ: ԼԻՈՎԻՆ ԸՍՏ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ՄԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ, ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՎՈՂ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ՈՒ ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԵՆԹԱԴՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ: ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ԱՅՍ ԿԱՅՔՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ ԿԳՈՐԾԵՆ ԱՆԽԱՓԱՆ ԵՎ ԱՆՍԽԱԼ, ՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇՏԿՎԵՆ, ԱՅՍ ԿԱՅՔԸ ԿԱՄ ԱՅՆ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆՈՂ ՍԵՐՎԵՐԸ ԶԵՐԾ ԵՆ ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՅԼ ՎՆԱՍԱԿԱՐ ՏԱՐՐԵՐԻՑ:

ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐ

The Church of Jesus Christ of Latter-day Saints և Mormon` Intellectual Reserve, Inc-ի ապրանքանիշեր են:

Եկեղեցու հեղինակային նյութերի վերաբերյալ հետագա աջակցության կամ տեղեկության համար կարող եք դիմել Եկեղեցու Մտավոր սեփականության գրասենյակին`

Հեռախոս. 1-801-240-3959 կամ 1-800-453-3860, ներքին. 2-3959
Ֆաքս. 1-801-240-1187
Է-փոստ. cor-intellectualproperty@ldschurch.org

Որոշ դեպքերում, գուցե 2-4 շաբաթ պահանջվի պատասխանի համար: