Բաց թողնել նավիգացիան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Զրուցեք մեզ հետ

Ընտրելու ազատություն

Ազատ կամքն Աստծո ծրագրի մասն է

Պատկերացրեք, որ գնացել եք մի տեղ ճաշելու և պատվիրել եք աղցան, իսկ մատուցողն ասում է ձեզ, որ կարող եք աղցանի փոխարեն ապուր պատվիրել: Ինչպե՞ս կզգաք ձեզ: Ապուրի և աղցանի մեջ ընտրություն կատարելը բավականին անվնաս բան է, սակայն դա ներկայացնում է մարդու առանձնահատուկ բնույթը` մենք չենք սիրում, երբ մեզ ստիպում են ընտրություն կատարել, երբ ինքներս ունակ ենք մեր ընտրությունները կատարել: Մենք դիմակայում ենք հարկադրանքին: Անգամ երբ մեր առջև ծառանում են բարոյական բնույթի ավելի լուրջ որոշումներ, կարևոր է ինքնուրույն ընտրություն կատարելը: Աստված մեզ տվել է ազատ կամք և Նա միշտ կհարգի ընտրություն կատարելու մեր ազատությունը: Չնայած որ մենք «պատասխանատվություն» ենք կրում մեր ընտրությունների համար (Վարդապետություն և Ուխտեր 101.78), իսկ այդ ընտրությունների համար միշտ կլինեն լավ և վատ հետևանքներ, Աստված երբեք հավանություն չի տվել ուժի կիրառմանը: Իրականում, Աստված խթանում է ազատության ոգին, և Նա գիտի, որ մարդկային հոգուց պահանջվում է արդյունավետ ծառայելու և Իրեն հավատալու ազատւթյուն: Նա Ադամին և Եվային արգելեց ուտել արգելված պտուղը, միևնույն ժամանակ ասելով` «Դու կարող ես ընտրել քեզ համար» (Մովսես 3.17)

Կարևոր է, որ մեր ազատությանը հետամուտ լինելիս չոտնահարվի մյուսների ազատությունները: Անգամ երբ մեր կարծիքով մեր մտածելակերպը մեկ ուրիշի «բարիքին» է ծառայում, կարևոր է, որ ամեն ոք իր կարծիքն ու համոզմունքներն ունենալու իրավունք ունենա: