mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

ընտանեկան պատմություն

Ինչո՞ւ է ընտանեկան պատմությունը կարևոր

Մեզանից նրանք, ովքեր արդեն ներգրավվել են ընտանիքի պատմության մեջ, գիտեն, թե որքան հաճելի բան է դրանով զբաղվելը: Բայց դա չէ պատճառը, որ մենք ունենք աշխարհում ամենամեծ տոհմաբանական գրադարանը և 13 միլիոն մորմոնների խրախուսվում է կատարել իրենց ընտանեկան արմատների հետազոտությունը: Ավելի շուտ, դա պայմանավորված է մեր վարդապետությամբ, որն ուսուցանում է, որ ամուսնությունը և ընտանիքները կարող են շարունակվել այս կյանքից հետո: Իսկ դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ ընտանիքները կնքվում են միասին Տիրոջ տաճարներից մեկում և միավորվում են որպես հավերժություն:

Հրաշալի բան է բոլորիս համար այսօր, ովքեր տաճարում կնքվելու հնարավորություն ունեն, իսկ մեր նախնինե՞րը, ովքեր մահացել են հնարավորություն չունենալով ստանալու արարողություններ, ինչպիսիք են` մկրտությունը կամ հավերժական ընտանիք լինելու օրհնությունները: Անիմաստ է այն, որ Աստված պարզապես կասի. «Ափսոս, բախտդ չբերեց»: Անշուշտ, այդպես չէ: Երբ հին ժամանակներում Քրիստոսը կազմակերպեց Իր Եկեղեցին, այն ներառում էր տարբեր աշխատանքներ մահացածների համար, երբ արարողություններ էին կատարվում մահացած բարեկամների համար, «Ի՞նչ կանեն մեռելների համար մկրտվողները, եթե արդարև մեռելները հարություն չառնեն. էլ ինչո՞ւ են նրանց համար մկրտվում» Ա Կորնթացիս ԺԵ.29): Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Իր սկզբնական եկեղեցին երկրի վրա վերականգնելով, Քրիստոսը ընդգրկեց նաև տաճարներում մահացած հարազատների համար արարողությունների կատարումը: Հիսուս Քրիստոսի ավետարանը ներառում է այսօր սուրբ տաճարներում այդ նույն օրհնությունները ստանալը:

Տոհմաբանական կամ ընտանիքի պատմության հետազոտությունը մահացածների համար կատարվող տաճարային աշխատանքի նախակարապետն է հանդիսանում: Մենք կատարում ենք այդ աշխատանքը անուններ և այլ տոհմաբանական տեղեկություն գտնելով, որպեսզի տաճարային արարողությունները կատարվեն մեր մահացած արյունակիցների համար: Այդ ժամանակ հոգևոր աշխարհում մեր նախնիներին ուսուցանվում է ավետարանը, և նրանք իրենց համար կատարված աշխատանքը ընդունելու կամ մերժելու հնարավորություն են ունենում: Մայր Թերեզան մի անգամ ասել է, որ «միայնակությունը և անցանկալի լինելու զգացումը ամենասոսկալի աղքատությունն են»: Իսկապես տխուր է միտքը, որ խղճալի միայնակությունը, անցանկալի և սիրելիներից առանձնացված լինելը կարող է այս կյանքի սահմաններից դուրս գալ, իսկ դա կարող է կանխել տաճարային աշխատանքը:

Եղիայի խոստումը

Ինչո՞ւ են նրանք դա անում: Շատերը գուցե ասեն, որովհետև դա զվարճալի հոբի է, և իրենք մեծապես հետաքրքրված են գտնելու իրենց նախնիներին: Որովհետև նրանց պատել է այս աշխատանքի ոգին: Եղիայի ոգին Ըստ Հին Կտակարանի, Եղիան պետք է գար և պատրաստեր Տիրոջ ճանապարհը: Տիրոջ Հոգին սիրո ոգին է, որը կարող է, ի վերջո, հաղթահարել ողջ մարդկային ընտանիքի օտարումը, քանի որ այն կամուրջներ է ստեղծում սերունդների միջև: Այն կապում է մահացած սիրելի տատիկներին և պապիկներին իրենց թոռների հետ, ովքեր երբեք չեն ճանաչել նրանց, պահպանելով և ներկայացնելով նրանց պատմություններն ու հիշատակները: Չփաստագրված կյանքը մեկ կամ երկու սերնդից հետո հիմնականում կորչում է հիշողությունից: Իսկ մեր նախնիների մասին գիտելիքը ձևավորում է մեր կյանքը և մեր մեջ ներարկում է արժեքներ, որոնք ուղղություն և իմաստ են հաղորդում մեր կյանքին:

Աստվածաշնչյան մարգարե Մաղաքիան մարգարեացավ Եղիայի վերադարձի մասին, որը նպատակ ուներ հայրերի սրտերը դարձնել դեպի զավակները և զավակների սրտերը` դեպի հայրերը (տես Մաղաքիա Դ.5–6)

Իրականում, այդ մարգարեությունն իրականացավ, երբ Մարգարե Եղիան հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին (ով օգնեց Ջոզեֆին թարգմանել Մորմոնի Գիրքը) Կիրկլանդի Տաճարում 1836թ. ապրիլի 3-ին: Եղիան վերականգնեց քահանայության առանձնահատուկ զորությունները` դրանք շնորհելով Ջոզեֆին և Օլիվերին: Այդ զորությունը հնարվոր է դարձնում ընտանիքների համար սերունդներով կնքվելը: ընտանեկան պատմության աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք մասնակցել այս մարգարեության շարունակական իրականացման գործին: Մենք կարող ենք սովորել մեր նախնիների և նրանց մասին, ովքեր մահացել են հնարավորություն չունենալով լսել ավետարանը և ստանալ արարողությունները, և ավելացնել մեր սերը նրանց հանդեպ: Մենք կարող ենք ոգեշնչվել նրանց քաջության և հավատքի պատմություններով: Մենք կարող ենք փոխանցել այդ ժառանգությունը մեր զավակներին:

ընտանեկան պատմության կենտրոններ

Թեպետ ընտանիքի պատմությունը կատարելու մեր պատճառները հիմնականում այլ լինեն, մենք ուրախ ենք անվճար կիսվելու մեր միկրոֆիլմերի հավաքածուներով և թվայնացված գրանցումներով նրանց հետ, ովքեր կիսում են մեր հետաքրքրությունը: Սա ընդգրկում է միլիոնավոր մարդկանց, քանի որ տոհմաբանությունը համարվում է ամենամեծ աճող հոբին Հյուսիսային Ամերիկայում, որն իր ժողովրդականությամբ գերազանցում է ձեռագործին, դրոշմանիշներ հավաքելուն և անգամ այգեգործությանը: Իրականում, դա այնքան մեծ հանրաճանաչություն է վայելում, որ վերջերս մի քանի հեռուստատեսային շոուներ հյուրընկալել էին հանրաճանաչ մարդկանց, ինչպես նաև սովորական մարդկանց, ովքեր փնտրում են իրենց արմատները:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ընտանիքի պատմության գրադարանը, որը գտնվում է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, աշխարհի տոհմաբանական մեծագույն գրադարանն է և հնարավորություն է ընձեռում մուտք գործել գրանցումների շատ հավաքածուներ, որոնք պարունակում են ավելի քան երկու միլիարդ մահացած մարդկանց անուններ: Այն պարունակում է գրանցումներ ավելի քան 100 երկրներից, որոնք ընդգրկում են 14-րդ դարից անգլիական եկեղեցու գրառումներից մինչև աֆրիկյան բանավոր պատմությունները: Օրական միջինը 2400 մարդ է այցելում գրադարան, ներառյալ այցելուներ Եվրոպայից և Ասիայից:

Մեր հիմնական գրադարանից բացի, ողջ աշխարհում գործում են ավելի քան 4500 ընտանիքի պատմության տեղական կենտրոններ, որոնք հիմնականում տեղակայված են մեր Եկեղեցու հավաքատներում: Նրանց նպատակն է` սովորեցել մարդկանց, ինչպես պետք է փնտրել իրենց նախնիներին: Այնտեղ կամովոր հիմունքով աշխատում են Եկեղեցու տեղի անդամները, իսկ այդ բոլոր ծառայություններն անվճար են մատուցվում: