mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ամրապնդել ընտանիքները

Ընտանիքը Աստծո ծրագրի առանցքն է

Չափազանցություն չի լինի ասելը, որ ծանրակշիռ առավելություն ունի կյանքում նա, ով դուրս է եկել սիրող ու աջակցող տնից: Շատերն են դեռևս հաջողություն ունենում, թեպետ նրանք գալիս են ոչ իդեալական ընտանիքներից: Բայց երբ մեր հիմնական կարիքները բավարարվում են, և գիտենք, որ մեր ծնողները սիրում են մեզ և կյանքի դասեր ենք սովորում տանը, առօրյա դժվարություններն ավելի հեշտ ենք դիմակայում: Նմանապես, որպես չափահաս դուք ուզում եք երջանիկ տուն ձեր ընտանիքի համար:

Սա զուգադիպություն չէ: Աստված կազմակերպում է մեզ ընտանիքներով, որպեսզի մենք կարողանանք աճել երջանիկ և ապահով միջավայրում, և որպեսզի կարողանանք սովորել անձնուրաց սիրել մյուսներին, դա է անկեղծ ուրախության գաղտնիքը: Ընտանիքը լավագույն միջավայրն է` սովորել մյուսներին սիրել այնպես, ինչպես Երկնային Հայրն է սիրում մեզանից յուրաքանչյուրին:

Աստծո Եկեղեցին գոյություն ունի, որպեսզի օգնի ընտանիքներին ձեռք բերել հավերժական օրհնություններ: Մենք հավատում ենք, որ մեծագույն օրհնությունները, որ Նա տալիս է մեզ, Նրա մոտ երկինք վերադառնալու և մեր ընտանիքների հետ ապրելու ունակությունն է: Մենք հետևում ենք մեր Երկնային Հոր կամքին, քանի որ այդպես ենք մենք վաստակում այդ օրհնությունը:

Մենք բոլորս Աստծո ընտանիքի մասն ենք

Երբ մենք Եկեղեցու անդամ ընկերոջը կոչում ենք «Եղբայր» Լի կամ «Քույր» Բրաուն, մենք իրոք դա ի նկատի ունենք: Մենք հավատում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը, ներառյալ նրանք, ովքեր մեր Եկեղեցու անդամներ չեն, իսկապես մեր Երկնային Հոր որդիները կամ դուստրերն են (Եբրայեցիս ԺԲ.9) և հետևաբար, մեր երկնային քույրերն ու եղբայրներն են: Նախքան երկիր գալը մենք սովորել և ուսուցանվել ենք մեր Երկնային Հոր կողմից որպես հավերժական ընտանիքի մաս: Այնպես որ մենք ունենք կապ, որն այս կյանքի տիրույթից դուրս է: Մտածեք, եթե դուք իսկապես ձեր հարևանին կամ աշխատակցին համարեիք ձեր եղբայրը կամ քույրը, արդյո՞ք նրան այլ կերպ կվերաբերվեիք: Նմանապես, գիտելիքը, որ ձեր երկրային ընտանիքը հավերժական նշանակություն ունի, կօգնի ձեզ ավելի լավ վերաբերվել նրանց:

Նախ ընտանիքները

Գուցե մենք մեծացել ենք երկու սիրող ծնողներով ուրախ և ապահով ընտանիքում: Գուցե ճիշտ հակառակը, և դժվար է եղել մեծանալն առանց սիրո և աջակցության, որը մենք փափագել ենք: Նմանապես, որպես չափահաս դուք ուզում եք երջանիկ տուն ձեր ընտանիքի համար: Ընտանիքում խաղաղ ապրելը միշտ չէ, որ հեշտ է, իսկ Աստծո վերականգնված եկեղեցին, ամուսնությունը և ընտանիքները համարվում են ամենակարևոր սոցիալական միավորը այժմ և հավերժության մեջ:

Մարդիկ, որ անցել են աղետների միջով, երբեք չեն ասել. «Երկրաշարժի ժամանակ ես միայն մտածում էի իմ բանկի հաշվի մասին»: Նրանք գրեթե միշտ ասում են. «Ես միայն մտածում էի կնոջս և երեխաներիս մասին»: Պարտադիր չէ աղետ լինի, որ մենք իմանանք այդ ճշմարտությունը: Բայց շատ հաճախ, մենք թույլ ենք տալիս, որպեսզի գումար վաստակելը, հաճույքին հետամուտ լինելը կամ անգամ մեր ընտանիքից դուրս մարդկանց կարիքները շեղեն մեր ուշադրությունը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում ընտանիքներն առաջին տեղում են:

Երկրի վրա երջանիկ ընտանիք ունենալու գաղտնիքները

Մեր ընտանիքի երջանկությունը հիմնականում ձեռք է բերվում, երբ այն հիմնվում է Հիսուսի ուսմունքների վրա: Դա նշանակում է` լինել անձնուրաց, ազնիվ, հավատարիմ, սիրող և մի շարք այլ արժանիքներ, էլ չենք խոսում անխոնջ ջանքերի մասին: Սիրող և երջանիկ ընտանիքը պատահականություն չէ:

Կրկին մտածենք մեր ընտանիքի մասին: Եղել են երջանիկ և դժբախտ պահեր: Որո՞նք են եղել ամենաերջանիկ պահերը: Հիմնականում դրանք եղել են, երբ դուք սիրված եք եղել: Երբ մեր հայրը արտասվում էր, երբ մենք հիվանդ էինք: Երբ մենք տեսնում էինք, որ մեր ծնողները ծիծաղում էին, և գիտեինք, որ սիրում էին իրար: Երբ քույրս ինձ ողջունեց, երբ ես կարևոր գոլ էի խփել, կամ հակառակը: Երբ ես կոտրել էի պատուհանը, իսկ ծնողներս ինձ վրա բղավելու փոխարեն ներեցին ինձ: Երբ ձնաբքի ժամանակ մեր մեքենան սահելով դուրս եկավ ճանապարհից, և մեր ընտանիքը ստիպված մի քանի մղոն քայլեց օգնություն ստանալու համար: Մենք ձեռքերը բռնած երգում էինք, որպեսզի ժամանակն արագ անցներ: Մեր ընտանիքը փոս փորեց մեկ ուրիշին էլ հանելով ձյան տակից: Իմ ընտանիքն անհանգստանում էր իմ ավագ դպրոցի երաժշտական ներկայացման ժամանակ, թեպետ ես պարզապես բեմի աշխատող էի: Գուցե մեր ընտանիքն աղոթել է, երգել է երգերը կամ միասին հաճախել է եկեղեցի: Մենք կարող ենք վերստեղծել այդ երջանիկ պահերը` այսօր մեր սեփական ընտանիքում և ամուսնության մեջ: Եթե մեր ընտանիքը չունենար այդ երջանիկ պահերից շատերը, երբ մենք փոքր էինք, ապա այժմ մենք ամեն ինչ այլ կերպ կցանկանայինք անել:

Ընտանիքները պատրաստում են մեզ հավերժական կյանքի համար

Մտածեք, թե ինչ դեր ենք խաղում կամ կխաղանք մեր ընտանիքում, և ինչպիսի պատասխանատվություն ունի յուրաքանչյուրս: Ծնողը, ամուսինը, քույրը կամ եղբայրը, անգամ փոքր երեխաները շատ բաներ ունեն կատարելու: Մեր ընտանիքներն ամրապնդելու ջանքերը ամենատքնաջան և կարևոր աշխատանքն է, որ մենք կատարում ենք երկրի վրա: Խաղաղ տուն պահելը և մյուսների կարիքները մեր կարիքներից վեր դասելը մեզ վրա հղկող ազդեցություն է թողնում, և զուգադիպություն չէ այն, որ այդ ամենը կարող է երբեմն հոգնեցուցիչ լինել: Աստված մեզ համար նախատեսել է, որ փորձվենք, որպեսզի աճենք և հմտություններ զարգացնենք, որոնք այլ կերպ չէինք կարող սովորել: Այնպիսի հմտություններ, ինչպիսիք են` համբերատարությունը և անձնուրացությունը, կօգնեն մեզ ավելի նմանվել Աստծուն և մեզ պատրաստել հավերժ ապրելու մեր ընտանիքների հետ:

Մենք չպետք է հուսահատվենք: Որքան էլ փորձենք` մեր ամուսնությունը և տունը չի լինի կատարյալ: Բայց եթե մենք փորձենք կառուցել այն Քրիստոսի սկզբունքների հիման վրա, որոնք են` հավատքը, աղոթքը, ապաշխարությունը, ներողամտությունը, հարգանքը, սերը, կարեկցանքը, աշխատանքը և առողջարար զվարճանքը, տունը կարող է լինել խաղաղության և անսահման ուրախության մի ապաստան:

Ամուսնությունները կապվում են երկնքում

Շատերը մտածում են, որ երկնքում կապված ամուսնությունը հազվադեպ երևույթ է, որի ժամանակ երկու կողմերն էլ խորապես սիրահարված են և շատ համատեղելի: Մենք ուրախությամբ ենք մտածում, որ բոլոր մեր ամուսնությունները կապվում են երկնքում: Երբ տղամարդը և կինը գալիս են մեր սուրբ տաճարներից մեկը ամուսնանալու, նրանք ուխտ են կապում (կամ խոստանում են), որ հավերժ միասին կմնան` երկրի վրա և երկնքում, երբ մահանան, եթե նրանք հավատարիմ են միմյանց և Տիրոջը տված իրենց խոստումներում: Տաճարային ամուսնությունը չի ընդգրկում արտահայտություններ, ինչպիսիք են` «Մինչև որ մահը կբաժանի ձեզ» կամ «որքան դուք երկուսդ կապրեք»: Եթե մենք պահենք մեր խոստումները, մեր երեխաները նաև կդառնան այս երկնային խոստման մասը` հավերժ կնքված մեզ: