Բաց թողնել նավիգացիան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Զրուցեք մեզ հետ

Աստծո երջանկության
ծրագիրը

«Որտեղի՞ց եմ ես գալիս և ինչո՞ւ»:

Ձեր կյանքը չի սկսվել ծննդից և չի վերջանա մահով: Նախքան երկիր գալը ձեր հոգին ապրել է ձեզ ստեղծող Երկնային Հոր հետ: Դուք ճանաչում էիք Նրան, և Նա գիտեր և սիրում էր ձեզ: Դա մի երջանիկ ժամանակահատված էր, երբ ձեզ ուսուցանվեց Աստծո երջանկության ծրագիրը և ճշմարիտ ուրախության ուղին: Սակայն ինչպես մենք ենք հեռանում մեր տնից և ծնողներից, երբ մեծանում ենք, այնպես էլ Աստված գիտեր, որ դուք պետք է նույնը անեք: Նա գիտեր, որ դուք չեք առաջադիմի, եթե մի որոշ ժամանակով չհեռանաք: Այնպես որ նա թույլ տվեց, որ դուք գալով երկիր ապրեք ֆիզիկական մարմին ունենալու ուրախությունը, նաև ցավը:

Այս կյանքում երբեմն մեծ դժվարություններ է առաջացնում այն բանը, որ մենք դուրս ենք գտնվում Աստծո ֆիզիկական ներկայությունից: Ոչ միայն դա, այլև մենք չենք կարողանում հիշել մեր նախաերկրային կյանքը, որը նշանակում է, որ մենք պետք է գործենք հավատքով, ոչ թե` տեսածով: Աստված չի ասել, որ հեշտ է լինելու, այլ Նա խոստացել է, որ Իր հոգին կլինի այնտեղ, ուր դուք Նրա կարիքը կունենաք: Ճիշտ է, երբեմն նման զգացողություն ենք ունենում, բայց մենք միայնակ չենք մեր ճամփորդության մեջ: