Բաց թողնել նավիգացիան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Զրուցեք մեզ հետ

Երկրպագեք մեզ հետ

Ողջունում ենք բոլոր այցելուներին

Մենք նաև հասկանում ենք, որ դուք գուցե որոշ մտահոգություններ ունեք: Գուցե վախենում եք, որ ձեր տեղը չգտնեք, անհանգստանում եք, որ գուցե ստիպված եք ինչ-որ բան ասել կամ անել, որը ձեզ անհարմարություն կպատճառի: Հուսով ենք, սա կփարատի ձեր մտահոգությունները:

Գտեք ձեզ մոտ գտնվող Եկեղեցին.

Մենք հրավիրում ենք բոլորին միանալ մեզ:

Ինչ պետք է ակնկալել

Ի՞նչ պետք է հագնել:

Դուք կարող եք հագնել ցանկացած համեստ հագուստ, որի մեջ հանգիստ եք զգում: Բայց ուզում ենք դուք իմանաք, որ հիմնականում տղամարդիկ հագնում են կոստյումներ, սպորտային բաճկոններ, տաբատ և փողկապ, իսկ կանայք հագնում են զգեստ կամ կիսաշրջազգեստ: Երեխաները սովորաբար նույն կերպ են հագնվում:

Արդյո՞ք ես պետք է գումար նվիրաբերեմ:

Ոչ, Մենք չենք պահանջում նվիրատվություններ և դրա համար ափսե չենք փոխանցում:

Արդյո՞ք ես պետք է մասնակցեմ:

Ոչ, այցելուներից չի պահանջվում որևէ կերպ մասնակցել: Դուք կարող եք հանգիստ նստել և վայելել ծառայությունը:

Միայնակ հաճախելու դեպքում արդյո՞ք ես ինձ անհարմար կզգամ:

Հուսով ենք` ոչ: Մեր անդամներից շատերն ամեն շաբաթ մենակ են Եկեղեցի գալիս: Ինչևէ, եթե դուք ուզում եք, որ առաջին օրը ինչ-որ մեկը ձեզ հետ գա, առանց երկմտելու կարող եք դիմել միսիոներներին կամ ծխի եպիսկոպոսին, երբ գալիս եք, և նրանք ձեզ համար ընկեր կգտնեն: Միշտ դժվար է նոր լինել, անկախ իրավիճակից, սակայն ժամանակի հետ դուք կճանաչեք մյուս անդամներին և ձեզ ավելի անկաշկանդ կզգաք:

Ամեն ոք կիմանա՞, որ ես այցելու եմ և Մորմոն չեմ:

Սա հավանաբար կախված է ճյուղի չափից կամ ներկաների քանակից, ուր դուք այցելում եք: Որոշ տեղերում անդամներն այնքան շատ են (մոտ 600 անդամ), որ հնարավոր է չիմանան, որ դուք այցելու եք: Որոշ տեղերում էլ գուցե անդամներն այնքան քիչ են, որտեղ բոլորը ճանաչում են միմյանց, և անմիջապես կզգան և կողջունեն նորեկին:

Որքա՞ն է եկեղեցին տևում:

Մեր հիմնական ընտանեկան երկրպագության ծառայությունը կոչվում է հաղորդության ժողով: Դա տեղի է ունենում կիրակի օրը մեր հավաքատանը և տևում է մոտ մեկ ժամ: Հրավիրում ենք ձեզ գալ միայնակ կամ ձեր ընտանիքի հետ, երեխաները ներկա են գրեթե մեր բոլոր ժողովներին:

Ի՞նչ է տեղի ունենում հաղորդության ժողովին:

Մենք օրհներգեր ենք երգում (օրհներգերի գրքերը դրված են): Եկեղեցու անդամներն ասում են բացման և փակման աղոթքները: Մենք ճաշակում ենք հաղորդությունը, որը բաղկացած է հացից և ջրից, որը քահանայություն կրողների կողմից օրհնվում և բաժանվում է անդամներին: Եվ մենք լսում ենք երկու կամ ավել խոսնակների, ովքեր սովորաբար անդամներից են լինում: Դուք գուցե զարմանաք, որ մենք չունենք պարզապես քահանա կամ քարոզիչ: Մենք ունենք չվճարվող եպիսկոպոս, ով նախագահում է ժողովքի վրա (որը կոչվում է ծուխ):

Կիրակի օրերին արդյոք կա՞ն այլ ժողովներ:

Հաղորդության ժողովից առաջ կամ հետո կան տարբեր տարիքային խմբերի համար ժողովներ, որ դուք և ձեր երեխաները կարող եք այցելել: Եթե դուք ցանկանում եք այցելել այդ լրացուցիչ ժողովներին, խնդրեք ինչ-որ մեկին, որ ձեզ ուղղություն ցույց տա: Եթե նրանք չգիտեն, կգտնեն մեկին, ով գիտի: Այցելեք Հավաքատան որոնիչ գտնելու համար երեք բաժնից բաղկացած ժողովների և հաղորդության ժողովի սկսվելու ժամը:

Կիրակնօրյա այլ ժողովներ

  • Կիրակնօրյա դպրոցի դասեր (կոչվում է Երեխաների Խումբ) 3-11 տարեկան երեխաների համար:
    Մսուրային խումբը նախատեսված է 18 ամսականից - 3 տարեկան երեխաների համար:
  • Կիրակնօրյա դպրոցի դասերը դեռահասների և չափահասների համար:
  • Երիտասարդ Կանանց ժողովները 12-17 տարեկան աղջիկների համար:
  • Սփոփող Միություն 18 տարեկան և 18-ից բարձր տարիքի կանանց համար:
  • Քահանայության ժողովները 12 տարեկան և 12-ից բարձր տղամարդկանց համար: