mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Քրիստոսի Եկեղեցին

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին

Ի պատասխան Հիսուս Քրիստոսի ուղուն հետևելու, Նա խոստանում է մեզ շատ բաներ, որոնցից երկուսը մեր աղոթքների պատասխաններն են և մեր հոգու հանգստությունը: Մենք բոլորս կարող ենք մի փոքր հանգստանալ: Մենք բոլորս ինչ-որ պայքարի մեջ ենք գտնվում: Մեզ բոլորին Նա ասել է՝ վար դրեք ձեր բեռը: Թողեք, որ ես կրեմ ձեր բեռը: Շրջվեք խավարից դեպի լույսը: Նա նաև խաղաղություն է խոստանում: «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ… Ձեր սիրտը չխռովի և չվախենա»: (Հովհաննես 14.27):

Դեպի մեր Երկնային Հայր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսն ուղին գծված է վերականգնված ավետարանում և ուսուցանվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից: Այն սկսվում է մկրտությունից անդամագրվելով Քրիստոսի հոտ, մասնակցելով Նրա սուրբ արարողություններին և ընկերակցելով Նրա Եկեղեցուն: Ճամփորդությունը շարունակվում է բարեսիրտ համայնքի հետ, որի նպատակն է ` բարձրացնել, բարձրանալ և, ի վերջո, փրկվել Աստծո Արքայությունում:

Մեր անդամները

Դժվար է պատկերացնել, հաշվի առնելով այն, որ Եկեղեցին հիմնադրվել է 1830թ. մի քանի անդամներից կազմված մի փոքր խմբից: Անկախ նրանից, թե ինչ են շատերը մտածում, այսօր անդամների միայն 14 տոկոսն է ապրում Յուտայում, իսկ կեսից ավելին ապրում են Միացյալ Նահանգներից դուրս: Ամբողջ աշխարհում Եկեղեցին ունի մոտ 30 000 համայնքներ և ավելի քան 130 տաճարներ: Այն ամսագրեր է տպում 50 լեզուներով, և 93 լեզվով հրատարակել է Մորմոնի Գրքի ավելի քան 100 միլիոն օրինակ: Ավելի քան 50 000 միսիոներներ են ծառայում 162 երկրներում, իսկ անդամնությունը շարունակում է աճել: Մենք հավաքվում ենք տեղական համայնքերում, որոնք կոչվում են ծխեր կամ ճյուղեր յուրաքանչյուր կիրակի, որպեսզի երկրպագենք և սովորենք: Եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը կամավոր ամեն շաբաթ ծառայում է իր անդամներին, որի համար նա չի վարձատրվում:

Ծանոթացեք մեր մարդկանց

Ծառայել Եկեղեցում

Օրինակ, եթե մեր հարևանը ծանր հիվանդանում է: Նա ջերմեռանդ աղոթում է, որ Աստված կօգնի իրեն ապաքինվել, խաղաղություն կպարգևի և կօգնի իրեն հոգ տանել իր երեխաների համար: Աստված լսում է նրա աղոթքները և օգնության է ուղարկում մեզանից մեկին: Եթե մենք լսենք Նրա հուշումները, կիմանանք, որ նա ունի այցելության, իր երեխաներին խնամելու հարցում օգնության և գուցե տաք ճաշի կարիք: Միմյանց ծառայելով մենք ծառայում ենք Աստծուն: Մենք նաև կամավոր ծառայում ենք եկեղեցու մեր համայնքում, օրինակ ուսուցանելով կիրակնօրյա դպրոցում, աշխատելով երիտասարդների հետ, կազմակերպելով ծառայության ծրագրեր և պահպանելով եկեղեցու շենքերը:

Տաճարային օրհնություններ

Ինչո՞ւ են մորմոնները տաճարներ կառուցում03.14

Ուրիշ ի՞նչը կարևող է ձեզ ավելի մեծ խաղաղություն պարգևել, քան այն գիտելիքը, որ դուք կարող եք այս կյանքից հետո ապրել ձեր ընտանիքի հետ: Մեր ավելի քան 130 սուրբ տաճարների հիմնական նպատակն է` միավորել ընտանիքները հավերժության համար: Երբ տղամարդն ու կինն ամուսնանում են տաճարում, մահից հետո իրենց ամուսնությունը չի ավարտվի, այլ կտևի հավիտյան: Նաև տաճարում անդամները կարող են կարևոր արարողություններ կատարել ընտանիքի մահացած այն անդամների համար, ովքեր Եկեղեցում մկրտվելու հնարավորություն չեն ունեցել: Դա նշանակում է, որ անգամ մահից հետո նրանք կարող են դեռևս ընդունել Աստծո Փրկության Ծրագիրը: Բոլորին հրավիրում ենք այցելել մեր ցանկացած տաճարի գեղեցիկ հարդարված տարածք: Նրանք նաև կարող են շրջել տաճարի ներսում` սուրբ աշխատանքի համար տաճարի նվիրագործումից առաջ բաց դռների օրերին, դրանից հետո կարող են այցելել միայն արժանավոր Մորմոնները:

Ուխտյալ ժողովուրդ

Ուխտը դա կարևոր համաձայնագիր է Աստծո և Նրա զավակների միջև: Աստծո պատվիրանները պահելու համար սուրբ խոստումներ կապելով մենք դառնում ենք ուխտյալ ժողովուրդ: Տերն ուսուցանել է. «Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեցեք» (Հովհաննես ԺԴ.15): Նա սիրում է մեզ` օգնելով վերադառնալ Իր մոտ: Ուխտերը օրինական դարձնելու համար մենք մասնակցում ենք արարողություն կոչվող սուրբ ծեսին, որը վարում է Աստծո կողմից իշխանություն ունեցողը:

Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից Որոնցից առաջինը մկրտությունն է: Մկրտությունը դուռ է բացում դեպի այն ճանապարհը, որը մեզ կտանի հետ՝ Նրա ներկայությունը: Այս ուխտը պարտավորություն է, որը մենք ստանձնում ենք՝ հետևելու Հիսուս Քրիստոսին մեր ողջ կյանքում: Այն խորհրդանշում է մեր հին կյանքի ավարտը և որպես Քրիստոսի աշակերտ նոր կյանքի սկիզբը: Դեպի Աստված տանող ճանապարհին կան այլ ուխտեր, որոնք մենք կապում ենք, և այլ ծեսեր, որոնք մենք ստանում ենք: Արժանի տղամարդիկ կարող ենք կարգվել քահանայության: Մեր տաճարներում մեր կապած առավել կարևոր ուխտերից մեկը ամուսնության ծեսի ուխտն է, որը միավորում է տղամարդուն և կնոջը հավերժության համար: Նրանց երեխաները կարող են այդ ժամանակ լինել իրենց հավերժական ընտանիքի մասը:

Ավելին սովորել Աստծո պատվիրանների մասին

Ուսումնասիրել սուրբ գրությունները

Դժվար է պատկերացնել, որ ավելի քան հազար տարի առաջ գրված հիշատկարանը կարող է այժմ օգնել մեզ: Բայց չնայած Աստծո իմաստությունը հավիտենական է, մենք կարող ենք կարդալ սուրբ գրությունները և կիրառել դրանցից քաղած դասերն այսօր: Դրանք ուղեցույցներ են, որ օգնում են մեզ դիմակայել կյանքի դժվարություններին: Դրանք նաև բոլոր ժամանակների լավագույն ուղղորդող գրականությունն են, որ հույս ու սփոփանք է պարգևում ամեն իրավիճակում: Աստծո կամքը իմանալու համար` Նա խնդրում է մեզ ուսումնասիրել Իր սուրբ գրքերը: Հետևյալ գրքերը մենք համարում ենք սուրբ գրքեր` Ջեյմս թագավորի Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը, և Թանկագին Մարգարիտը:

Ավելին` Մորմոնի Գրքի և Աստվածաշնչի մասին

Հաճախ աղոթեք

Ամեն ոք կարող է աղոթել` ցանկացած վայրում և ցանկացած պահի: Անկախ նրանից աղոթքն ասում ենք ծնկաչոք, նստած թե կանգնած, բարձրաձայն թե մտքում, խմբով թե մենակ, Աստված լսում և պատասխանում է մեզ: Աղոթքն այնքան հեշտ և պարզ է, որ մենք գուցե չգնահատենք, թե ինչպիսի արտոնություն է դա: Աղոթքը հաղորդակցման ուղիղ կապ է մեր Երկնային Հոր հետ, որը ցանկանում է օգնել մեզ մեր բոլոր խնդիրներում և հարցերում: Թեպետ, Նա հնարավոր է միշտ չպատասխանի անմիջապես կամ ինչպես մենք ենք ակնկալում, մենք հավատում ենք սուրբ գրություններին, որտեղ ասվում է. «Խնդրեցեք և կտրվի ձեզ. որոնեցեք և կգտնեք, դուռը թակեցեք և կբացվի ձեզ» (Մատթեոս Է.7):

Աջակցել մեր ղեկավարներին

Մորմոնները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներն են, ովքեր հանձն են առել պատվել և հետևել Աստծո կամքին, որը հայտնվում է Նրա Մարգարեի և Առաքյալների միջոցով: Դա նշանակում է, որ մենք աղոթքով լսում ենք նրանց խոսքերը, աջակցում ենք նրանց և աղոթում ենք նրանց բարօրության համար: Կանայք, ինչպեսև տղամարդիկ, ծառայում են միսիաներում, ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, նստում են ղեկավարման խորհուրդներում և կանոնավոր կերպով ուսուցանում և աղոթում են երկրպագության ծառայությունների ժամանակ: Կանայք ղեկավարում են բազմաթիվ համաշխարհային կազմակերպություններ Եկեղեցում, ինչպիսին է` Սփոփող Միությունը, որը ողջ աշխարհում կանանց ամնեամեծ կազմակերպությունն է, Երիտասարդ Կանանց կազմակերպությունը, որտեղ ծառայում են 12-18 տարեկան երիտասարդ աղջիկներին, և Երեխաների Միությունը, որտեղ ուսուցանում են 18 ամսականից-12 տարեկան երեխաներին: Ծառայելու հնարավորություններն անսահման են, և միասին աշխատելով Եկեղեցու կանայք ու տղամարդիկ ձգտում են պատասխանել Փրկչի կանչին, որն Իր աշակերտներին խնդրել է կերակրել Իր ոչխարներին ( Հովհաննես ԻԱ.16-17):

Նախապատրաստվել

Գրեթե ամեն շաբաթ մենք լսում են աշխարհի ինչ-որ մասում տեղի ունեցած որևէ նոր աղետի մասին: Սակայն աղետները կարող են նաև լինել անձնական և տեղի ունենալ մեր տան պատերի ներսում: Այնպիսի անհաջողությունները, ինչպիսիք են` աշխատանքի կորուստը, մեծ պարտքը, լուրջ վնասվածքը, տան վարկը, որն ի վիճակի չենք այլևս վճարել, և այլն: Մենք հավատում ենք, որ պետք է հնարավորինս պատրաստված լինենք նման դժբախտություններին: Օրինակ, մեզ խորհուրդ է տրվել ունենալ ուտելիքի, խմելու ջրի բավարար պաշարներ և ֆինանսական խնայողություններ:

Մարդասիրական օգնություն և բարօրության ծառայություններ

Երբ երկրաշարժերն ու ջրհեղեղները ողջ աշխարհում խառնաշփոթի պատճառ են դառնում, Եկեղեցին գրեթե միշտ իր անդամների կողմից նվիրաբերված օգնությունն է առաջարկում: Մենք կրոնական պատկանելության, էթնիկ կամ ազգային խտրականություն չենք դնում: Տարեկան տասնյակ միլիոնավոր դոլլարների արժողությամբ օգնություն է տրամադրվում 147 երկրների: Այդ ամենը Աստծո ծրագրի մասն է, որ` մենք կրենք միմյանց բեռը և Նրա ձեռքերը լինենք երկրի վրա: Եկեղեցու բարօրության ծրագիրը նաև օգնում է ձեր տեղանքի կարիքավոր մարդկանց` ժամանակավոր օգնություն տրամադրելով մթերքի, հագուստի տեսքով և աշխատանքի տեղավորման հարցում: Օգնություն ստացողներին այդ օգնության դիմաց աշխատելու հնարավորություն է տրվում:

Տասանորդ և ծոմի նվիրատվություններ

Տերը խորհուրդ է տվել մեզ վճարել մեր եկամտի մեկ տասերորդը որպես տասանորդ, որը պետք է օգտագործվի այստեղ երկրի վրա Իր Եկեղեցու համար: Եկեղեցում չկան վճարվող ծառայողներ: Տասանորդ վճարողներին Աստված մեծ օրհնություններ է խոստացել: Տասանորդ վճարելով նաև մենք ցույց ենք տալիս, որ նյութական բարիքները և հարստություն կուտակելը մեր գոյության բարձրագույն նպատակները չեն: Տասանորդը նորություն չէ: Դա եղել է Հին Կտակարանի ժամանակներից, նախքան Քրիստոսի ծնունդը (տես Մաղաքիա Գ.8-10): Ամիսը մեկ նաև մենք չենք ուտում և չենք խմում երկու հաջորդական ճաշերի ընթացքում և առնվազն այդ ուտելիքի արժեքի չափով ծոմի նվիրատվություն ենք կատարում: Եպիսկոպոսներն այդ նվիրատվությունն օգտագործում են իրենց տարածքում ապրող կարիքավորների մասին հոգ տանելու նպատակով:

Նրա Խոսքը հռչակելը

Ահա թե ինչ են անում մեր ավելի քան 50 000 լիաժամկետ միսիոներները: Դուք հավանաբար տեսել եք նրանց ձեր քաղաքի փողոցներում: Նրանք տարբերվում են մյուսներից, քանի որ շրջում են զույգերով, հագնում են մուգ գույնի կոստյումներ կամ հագուստ, և կրում են իրենց անունով կրծքանշաններ: Շատերը մինչև 25 տարեկան երիտասարդներ են, սակայն շատ են նաև թոշակառու տարեցները, ովքեր նույնպես ընտրել են ծառայելը: Տպավորիչ է նրանց պարտավորվածությունն ու նվիրվածությունը, հաշվի առնելով այն փաստը, որ շատերը ծառայում են 18-24 ամիս և ամբողջովին իրենք են հոգում են իրենց միսիայի ծախսերը, բացառությամբ միսիայի դաշտ մեկնելու և այնտեղից վերադառնալու տրանսպորտային ծախսերը: Վերադարձած միսիոներների կողմից կրկնվող խոսքերն են` դրանք իմ կյանքի լավագույն երկու տարիներն էին:

Մենք նաև տարածում և ուսուցանում ենք Քրիստոսի խոսքը տանը, մեր հարևանության մեջ և մեր ժողովքներում: Բոլոր Մորմոնները, ներառյալ երեխաներն ու դեռահասները ավետարանի թեմաներով ելույթներ են հղում մեր Եկեղեցում: Մենք ավետարանի դասեր ենք մատուցում Երեխաների Միությունում (երեխաների կազմակերպություն), Երիտասարդ տղամարդկանց և Երիտասարդ Կանանց (մեր երիտասարդները) դասերին:

Մենք ավետարանի դասեր ենք մատուցում Երեխաների Միությունում (երեխաների կազմակերպություն), Երիտասարդ Տղամարդկանց և Երիտասարդ Կանանց (մեր երիտասարդների կազմակերպությունները), Սփոփող Միության (չափահաս կանանց) և Քահանայության (տղամարդկանց) դասերին: Շաբաթվա մեջ մենք կրոնական դասեր են անցկացնում դեռահասների և քոլեջի տարիքի անդամների համար: Աստծո պատգամը մեր խոսքով և գործով տարածելը մեր կյանքի անբաժան մասն է կազմում:

Հանդիպեք ձեր տարածքի Մորմոն միսիոներներին

Օգնեք մեր հարևաններին

Մենք կատարում ենք Աստծո գործը` հռչակելով Նրա խոսքը: Դա նշանակում է մեր հասանելիության շրջանակը ընդլայնվում է` դուրս գալով մեր համայնքների սահմաններից: Իսկ դա նշանակում է` համայնքային ծառայություն մատուցել և աղքատներին ու կարիքավորներին օգնություն տրամադրել: Քրիստոսն ասել է.

«Որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք» ( Մատթեոս ԻԵ.40):

Վաղ օրերի Մորմոնները դիմակայել են շատ հալածանքների, քանի որ նրանք դիտվում էին որպես առևտրային, քաղաքական և կրոնական վտանգ իրենց հարևանների համար: Անգամ այսօր ոմանք ծաղրում են մեզ` սուր կատակներ անելով մեր հիմնական համոզմունքների վերաբերյալ, որոնք են` ոգելից խմիչքից ձեռպահ մնալը, մինչև ամուսնանալը ողջախոհություն պահպանելը և համեստ հագուստ կրելը: Մեր Եկեղեցու ղեկավարները միշտ քաջալերել են մեզ` մյուսներին դեպի հոտ բերել, հարգանք տածել աշխարհի կրոնների հանդեպ և հիանալ դրանցով, և զգուշացրել են մեզ ինքնագոհ գործելակերպի դեմ:

Ընտանիքի պատմություն

Մեզ հաճախ են հարցնում` «Ինչո՞ւ է այդքան մեծ հետաքրքրությունը ընտանիքի պատմության հանդեպ»: Որովհետև մենք հավատում ենք, որ մեր տաճարային օրհնությունների պսակը հանդիսանում են տղամարդկանց, կանանց և երեխաներին հավերժական ընտանեկան կապերով միավորելու ծեսերը: Մենք ցանկանում ենք, որ դրանք վայելելու հնարավորություն ունենա ամեն ոք, անգամ մեր նախնիները, ովքեր արդեն մահացել են, այնպես որ մենք փոխանորդների օգնությամբ նրանց համար կատարում ենք տաճարային այդ ծիսակարգերը: Նրանք, ովքեր մահացել են, հնարավորություն ունեն հոգևոր աշխարհում ընդունելու կամ մերժելու այդ ամենը: Հետևաբար, տոհմաբանական կամ ընտանիքի պատմության հետազոտությունը մահացածների համար կատարվող տաճարային աշխատանքի նախակարապետն է հանդիսանում:

Գիտակցելով, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ իրենց պատճառներն ունեն հետաքրքրվելու ընտանիքի պատմությամբ, մենք մեր միկրոֆիլների և թվայնացված գրանցումների հավաքածուներն անվճար հիմունքով հասանելի ենք դարձնում բոլորին: Իրականում, Յուտայի Սոլթ Լեյք Սիթիում գտնվող Ընտանիքի Պատմության գրադարանն աշխարհում տոհմաբանական ամենամեծ գրադարանն է, որտեղ առկա են գրանցումների բազմաթիվ հավաքածուներ, մահացած մարդկանց ավելի քան երկու միլիարդ անուններով: Մենք նաև առցանց անվճար գործարկում ենք ամենահայտնի տոհմաբանական ծառայություններից մեկը` www.familysearch.org : Այդ կայքը պարունակում է մեկ միլիարդ անուն ավելի քան 100 երկրներից և տարածքներից, մյուս գրառումների թվում, 1880թ. Միացյալ Նահանգների մարդահամարը, 1881թ. Կանադայի մարդահամարը, 1881թ. Բրիտանիայի մարդահամարը, Էլիս կղզու տվյալների բազան և Ֆրիդման Բանկի գրառումները:

Ինչո՞ւ է Ընտանիքի պատմությունը կարևոր: