Բաց թողնել նավիգացիան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Զրուցեք մեզ հետ

Գաղտնիության քաղաքականություն

Ձեր անձնական տեղեկության գաղտնիությունը կարևոր է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու և մեզ հետ կապված իրավաբանական անձանց համար (այս քաղաքակության մեջ, հետայսու` «Եկեղեցի», «մենք», «մեր» և նմանատիպ տերմիններ): Այս Գաղտնիության Քաղաքականությունը ընդհանուր հայտարարություն է, որտեղ նկարագրվում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և մշակում անձնական տեղեկությունը, որը դուք տրամադրում եք մեր վեբկայքերում կամ համացանցային ծրագրերում (հետայսու` «կայքեր»): Մենք ձգտում ենք հավաքել, օգտագործել և բացահայտել անձնական տեղեկությունը համաձայն այն երկրի օրենքների, որտեղ մենք անձնական տեղեկություն ենք հավաքում: Այս Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է այս կայքին, որը տնօրինվում և գործարկվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահի Կորպորացիայի, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահող Եպիսկոպոսի Կորպորացիայի կամ FamilySearch International-ի կողմից (ինչպես հատուկ նշված է վեբ կայքի առաջին էջում):

Առանձին վերցված երկրներում, Եկեղեցու աֆիլացված մարմինները կարող են ընդունել Գաղտնիության Քաղաքականության եզակի դրույթներ, որոնք կարտացոլեն գործող տեղական օրենքների պահանջները: Եթե առանձին դրույթի անհրաժեշտություն լինի, մենք ձեզ լրացուցիչ ծանուցում կուղարկենք:

Դուք կարող եք այցելել մեր կայքեր առանց անձնական տեղեկություն տրամադրելու: Անձնական տեղեկություն պահանջվելու դեպքում, մենք հավատարիմ ենք մնում հետևյալ գաղտնիության պահպանման սկզբունքներին առ այն, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում, բացահայտում, փոխանցում և պահում ձեր տեղեկությունը:

Գաղտնիության պահպանում

  1. Տեղեկության հավաքում: Երբ դուք ստեղծում եք ՎՕՍ հաշիվ ուղղակի կամ FamilySearch կայքի միջոցով, գրանցեք հաշիվը մեր կայքերից մեկում, ավելացրեք անձնական տվյալների տեղեկությունը, կամ նմանատիպ գործողություններ կատարեք, մենք կհավաքենք կամ ձեռք կբերենք ձեզանից կամ ձեր անդամության գրանցումներից (եթե կիրառելի է) տեղեկություն, ներառյալ, սակայն չսահմանափակված, ձեր անունը, հասցեն, է-փոստի հասցեն, հեռախոսի համարը, լուսանկարը, կապ հաստատելու կամ անձնական տվյալների նախապատվությունները, և Եկեղեցու միավորի տեղեկությունը:

    Մենք կարող ենք նաև հավաքել այն տեղեկությունը, որը ձեր համացանցի սարքը կամ վեբ զննիչը ուղարկում է մեր կայքերից մեկին, ներառյալ` Internet Protocol հասցեն:

  2. Անձնական տեղեկության օգտագործումը: Մենք կարող ենք օգտագործել ձեր տրամադրած անձնական տեղեկությունը` (ա) ձեզ հետ կապ հաստատելու, (բ) ձեր խնդրանքները կատարելու, (գ) վեբ կայքի հնարավորությունների կամ բովանդակության վերաբերյալ ձեր կամավոր կարծիքը իմանալու, կամ (դ) մեր առաքելությունը իրագործելու համար:

    Մենք նաև կարող ենք ձեր անձնական տեղեկությունն օգտագործել ներքին նպատակների, ներառյալ` աուդիտորական, տվյալների վերլուծության, համակարգի անսարքությունները շտկելու և հետազոտություն կատարելու համար:

    Ինչպես նաև, մենք կարող ենք ձեր տրամադրած անձնական տեղեկությունը և ձեր վեբ զննիչի ուղարկած տեղեկությունը (տես բաժին 10 ստորև) օգտագործել հայտնաբերելու համար այն օգտվողներին, ովքեր վնաս կհասցնեն մեր կայքերին, կամ մեր կայքերում օգտվողների փորձը անհատականացնելու համար:

    Եթե ձեր տեղեկությունը օգտագործվի որևէ այլ նպատակով, քան նշված է վերևում, մենք հատուկ կտեղեկացնենք ձեզ և ձեր համաձայնությունը կստանանք, եթե օրենքով պահանջվի:

    Մենք նաև ձեզ պարբերաբար կտեղեկացնենք տարբերակների մասին, որ կարող եք հրաժարվել կամ օգտվել որոշ ֆունկցիաներից:

  3. Եկեղեցու անդամության տեղեկության օգտագործումը: Եթե դուք Եկեղեցու անդամ եք, ձեր անդամության ընդհանուր տեղեկությունը (օրինակ` անունը, հասցեն և հեռախոսի համարը) և ձեր կողմից տրված այլ լրացուցիչ տեղեկություն ևս (օրինակ` է-փոստի հասցե, լուսանկար և այլն) հնարավոր է տրամադրվի ձեր ծխի կամ ճյուղի և ցցի կամ շրջանի Եկեղեցու անդամներին, Եկեղեցու ներքին նպատակների համար, նախապես ունենալով ձեր համաձայնությունը, եթե օրենքով ձեր համաձայնությունը պարտադիր է: Ձեր մասին տեղեկության մի մասը նաև կարող է լինել դիտելի սահմանափակ և խստացված հիմքով մեր համացանցային կայքերում, ներառյալ` LDS.org-ում: Դուք կարող եք հրաժարվել տեղեկության տարածումից կամ սահմանափակել ձեր տրամադրած լրացուցիչ տեղեկությունը` առանձին կայքերում փոփոխելով ձեր անձնական տվյալների նախապատվությունները:

    Ինչպես նաև, ձեր անդամության տեղեկությունը, ներառյալ ձեզ հետ կապ հաստատելու անձնական տեղեկությունը, կարող է տրամադրվել Եկեղեցու ղեկավարներին Եկեղեցու ներքին նպատակների համար:

  4. Նյութերի տրամադրում: Մեր որոշ կայքերում դուք կարող եք տրամադրել ձեր նյութերը և որոշակի տեղերում մեկնաբանություններ գրել: Ձեր որոշ նյութեր պետք է լինեն գաղտնի և մյուսների համար անհասանելի (օրինակ, առցանց անձնական նշումները, օրագրի գրառումները կամ այլն): Ինչևէ, մնացած նյութերը կարող են լինել հանրության համար մատչելի և մյուսների կողմից դիտելի (օրինակ, գրված վկայություններ կամ մեր կայքերի որոշ տեղերում առցանց մեկնաբանությունները):

    Այն դեպքերում, երբ ձեր նյութերը հանրության համար մատչելի կդարձվեն կամ կտրամադրվեն երրորդ կողմերին, մենք կստանանք ձեր համաձայնությունը` ձեր առանձին անձնական տվյալները ստեղծելիս (օրինակ, mormon.org or familysearch.org) կամ նյութերը ներբեռնելիս (օրինակ` երբ դուք ներբեռնեք տեսագրություններ կամ տոհմաբանական տեղեկություն): Մենք առաջարկում ենք, որ զգույշ լինեք հանրության համար մատչելի նյութեր տրամադրելիս և խուսափեք տեղադրել տեղեկություն, որը ձեզ կամ մյուսներին կվնասի կամ վնասի ռիսկ կպարունակի:

    Ձեր տրամադրած բոլոր տեսակի նյութերը կպահվեն մեր, մեր գործընկերների կամ երրորդ կողմերի համակարգերում (ինչպես ասվում է ստորև տրված բաժին 7ա-ում): Չնայած տեխնոլոգիական չափանիշներ են օգտագործվում պաշտպանելու ձեր նյութերը չարտոնված մուտքից, բացահայտումից կամ ձևափոխումից (ինչպես նշված է ստորև տրված բաժին 8-ում), մենք չենք կարող երաշխավորել լիարժեք գաղտնիություն և գուցե որոշ դեպքերում, ընտրենք կամ օրենքով պարտավոր լինենք բացահայտել այդ տեղեկությունը երրորդ կողմերին, ինչպես նշված է այս քաղաքականության բաժին 7-ում:

    Թեև մենք չենք գտնվում ձեր ներկայացրած նյութերը վերահսկելու պարտավորության ներքո, մենք իրավունք ենք վերապահում դա անել մեր իսկ հայեցողությամբ: Մենք նաև իրավունք ենք վերապահում արգելափակել կամ հեռացնել ցանկացած նյութ, որը կհամարենք անտեղի, անպարկեշտ, անվայել, հեշտասեր, կեղտոտ, դաժան, անհանգստացնող, վիրավորական, զրպարտող, կեղծ, անօրինական, սպառնալիք պարունակող կամ այլ կերպ դատապարտելի, անկախ նրանից, այն նախատեսված էր լինել անձնական, թե հանրային: Քանի որ մենք չենք ստուգում ամեն մի կայքում յուրաքանչյուր ֆունկցիայի միջոցով ներկայացված բոլոր նյութերը, մենք չենք կարող երաշխավորել, որ կկարողանանք պաշտպանական միջոցներ ձեռնարկել, եթե դուք տրամադրեք տեղեկություն բացահայտող նյութ մի անձի մասին, որին վնաս է հասցվել կամ որը բռնության զոհ է դարձել, կամ գտնվում է վնաս կրելու կամ բռնության զոհ դառնալու վտանգի տակ:

    Երբ մենք տեղեկանանք, որ նյութը պարունակում է մեր կարծիքով վիրավորական կամ ձեր կամ մեկ ուրիշի գաղտնի տեղեկությունը վտանգող ենթատեքստ, մենք բարեխղճորեն ջանքեր կգործադրենք տվյալ նյութը արգելափակելու կամ հեռացնելու համար:

  5. Պահպանում: Մենք պահում ենք հավաքած անձնական տեղեկությունը և նյութերը մի որոշակի ժամանակահատված, իրականացնելով հավաքման նպատակը, և ապա ջնջում ենք այն մեր մոտից, բացի պատմական անձնական տվյալների սահմանափակ տեղեկությունը, հիմնական տոհմաբանական գրառումները և անդամության տեղեկությունը` պահված որպես մշտական տոհմաբանական կամ Եկեղեցու պատմական գրառումների մաս:

  6. Մուտք: Մենք աշխատում ենք պահպանել անձնական տեղեկության ճշգրտությունը և ապավինել ձեզ հավաստիանալու համար, որ ձեր անձնական տեղեկությունը ամբողջական և ճշգրիտ է: Դուք կարող եք ստուգել, ուղղել կամ հեռացնել ձեր անձնական տեղեկությունները կայքի ձեր հատուկ գրանցման, ձեր անձնական տվյալների կամ ձեր ՎՕՍ հաշվի միջոցով, որտեղ կիրառելի է:

    Եթե դուք Եկեղեցու անդամ եք, ձեր անձնական տեղեկության մի մասը կարող է թարմացվել միայն, երբ փոփոխություններ կատարվեն Եկեղեցու ձեր անդամության գրանցման մեջ: Նման փոփոխությունները պետք է կատարվեն գործավարի օգնությամբ Եկեղեցու ձեր միավորում: Եթե ձեր անձնական տեղեկությունը փոփոխելու կամ թարմացնելու հետ կապված խնդիրներ ունեք, դուք կարող եք կապվել մեզ հետ, ուղարկելով է-նամակ հետևյալ հասցեով` DataPrivacyOfficer@ldschurch.org: Ձեր է-նամակը ստանալուն պես, մենք ձեզ կպատասխանենք 30 օրվա ընթացքում: Եթե 30 օրվա ընթացքում մենք չկարողանանք կատարել ձեր խնդրանքը կամ չկարողանանք ձեզ տրամադրել անհրաժեշտ տեղեկությունը, մենք կբացատրենք պատճառը:

  7. Տեղեկության տրամադրում կամ բացահայտում: Մենք ձեր անձնական տեղեկությունը համարում ենք գաղտնի և այն ոչ ոքի չենք վաճառում: Մենք ձեր անձնական տեղեկությունը չենք տրամադրում այլ կողմերի, բացի հետևյալ հանգամանքներից (կամ այլապես, մենք հատուկ տեղեկացնում ենք ձեզ և նախորոք ստանում ձեր համաձայնությունը).

    • Ա. Երրորդ կողմի սպասարկողներ: Մենք հնարավոր է անձնական տեղեկություն տրամադրենք երրորդ կողմերին` մեր անունից ներքին գործառույթների կատարման համար (օրինակ` վճարման կատարում, սպասարկում, անվտանգություն, տվյալների վերլուծություն, հոսթինգ և այլն): Նման դեպքերում, պայմանագրային հիմունքով սպասարկողներից կպահանջվի պաշտպանել անձնական տեղեկությունը լրացուցիչ օգտագործումից (ներառյալ` շուկայական նպատակներով) կամ փոխանցելուց ըստ այս Գաղտնիության քաղաքականության և ոլորտի չափանիշների:

    • Բ. Եկեղեցու մարմիններ: Մենք կարող ենք անձնական տեղեկությունը փոխանցել Եկեղեցու ցանկացած աֆիլացված մարմին` Եկեղեցու նպատակներն իրականացնելու համար: Եվրոմիությունից անդամության մասին տեղեկություն փոխանցելու համար մենք ապավինում ենք Եկեղեցու մարմինների միջև ստանդարտ հոդվածների պայմանագրերին` ըստ Եվրոմիության պահանջների: Անձնական տեղեկության առցանց ներկայացման համար անհատի կողմից տվյալների տրամադրումը մենք համարում ենք հաստատող գործողություն, նշելով իրազեկ համաձայնությունը տվյալների մշակման համար, ինչպես նաև իրազեկ համաձայնությունը թույլ տալու տվյալներ փոխանցել սահմանից այն կողմ Միացյալ Նահանգներ, որտեղ կիրառելի է, այն նպատակներով, ինչի համար այն տրամադրվել էր:

    • Գ. Իրավական պահանջներ: Մենք կարող ենք մուտք գործել և բացահայտել ձեր անձնական տեղեկատվությունը, հայտարարությունները, օրագրի գրառումները, առցանց զրույցները, անձնական ​​նշումները, նյութերը կամ որևէ այլ վեբ կայքում տեղադրված նյութերը, եթե մենք համոզված լինենք, որ դա անելը պահանջվում է դատական ​​ծանուցագրով կամ այլ դատական ​​կամ վարչական կարգով կամ այլ կերպ պահանջվում է օրենքով: Ինչպես նաև մենք կարող ենք բացահայտել ձեր անձնական տեղեկությունը և այլ տեղեկություն, որտեղ մենք, բարեխղճորեն, պատշաճ կամ անհրաժեշտ ենք համարում կանխել մեր մյուս պայմանագրերի խախտումը, նախազգուշական միջոցներ ձեռք առնել պատասխանատվության դեմ, պաշտպանել իրավունքները, սեփականությունը կամ կայքի, որևէ անհատի կամ ողջ հասարակության անվտանգությունը, պահպանել և պաշտպանել ապահովությունն ու ամբողջությունը մեր ծառայությունների կամ ենթակառուցվածքների, պաշտպանել մեզ և մեր ծառայությունները խարդախ, չարանենգ կամ անօրինական օգտագործումից, ուսումնասիրել և պաշտպանել մեզ երրորդ կողմի պահանջներից կամ մեղադրանքներից, կամ աջակցել կառավարությության իրավապահ մարմիններին:

  8. Տեղեկության պաշտպանություն: Մենք տեխնիկական և կազմակերպչական միջոցներ ենք ձեռք առնում պաշտպանելու մեր ստացած անձնական տեղեկությունը կորստի, սխալ օգտագործման և չարտոնված փոփոխությունների դեմ, և պաշտպանել դրա գաղտնիությունը: Մենք պարբերաբար ստուգում ենք մեր անվտանգության ընթացակարգերը և գործածում համապատասխան անվտանգության նոր տեխնոլոգիաներ և եղանակներ: Մենք նաև օգտագործում ենք տվյալների փոխանցման կոդավորման համար ժամանակակից տեխնոլոգիա մեր մուտքի էջերում: Ինչևէ, քանի որ մենք չենք կարող երաշխավորել այդ կոդավորման տեխնոլոգիաների լիարժեք անվտանգությունը, խնդրում ենք զգույշ լինել, երբ առցանց անձնական տեղեկություն եք ներկայացնում:

  9. Երրորդ կողմի տվյալներ: Որտեղ տեղական օրենքը թույլ է տալիս, դուք կարող եք անձնական տեղեկություն ներկայացնել, ներառյալ` ձեզանից բացի մեկ ուրիշի (այլ խոսքով, երրորդ կողմի) հետ կապ հաստատելու մասին տեղեկություն, որը թույլ կտա մեզ կապ հաստատել տվյալ անձնավորության հետ, առաքումներ կատարել, կամ այլ կերպ բավարարել ձեր խնդրանքը: Հավաքված տեղեկությունը կօգտագործվի միայն ըստ ձեր խնդրանքի: Ձեզանից բացի մեկ ուրիշի մասին անձնական տեղեկություն տրամադրելիս դուք պետք է նախ ստանաք տվյալ անձնավորության իրազեկ համաձայնությունը, եթե նրա համաձայնությունը օրենքով պահանջվում է:

    Եթե դուք կամ մեկ ուրիշը մեզ եք տրամադրել ձեր հետ կապ հաստատելու տեղեկություն, և դուք ցանկանում եք խնդրել մեզ այլևս կապ չհաստատել ձեզ հետ, խնդրում ենք հետևել տվյալ կայքում տրված դուրս գրվելու կամ հրաժարվելու ընթացակարգին, նորություններին, է-նամակ ծանուցումներին և այլն:

  10. Տվյալների պասսիվ հավաքում` հետևելու տեխնոլոգիաներ, քուքիներ և մաքուր GIF-եր: Երբ դուք այցելում եք մեր կայքերից որևէ մեկը, մեր սերվերները կամ ֆիլտրող համակարգերը կարող են հավաքել տեղեկություն, որ ձեր վեբ զննիչը ուղարկում է ամեն անգամ, երբ դուք այցելում եք վեբ կայք: Այդ տեղեկությունը կարող է ներառել, սակայն չսահմանափակվել, ձեր զննիչի տեսակով, ձեր օպերացիոն համակարգով, ձեր լեզվի նախապատվությամբ, ցանկացած վեբ էջի հղումով, որով դուք այցելել եք մեր կայք, յուրաքանչյուր այցելուի խնդրանքի օրով և ժամանակով, և մեր կայքերում փնտրվող տեղեկությամբ:

    Տեղեկություն հավաքելու համար մենք նաև օգտագործում ենք քուքիներ և մաքուր GIF-եր: Քուքին փոքր բիտով տվյալ է, որն օգտագործվում է տեղեկություն փոխանցելու ձեր համակարգչի կոշտ սկավառակին կամ ձեր վեբ զննիչին` գրառում պահելու նպատակներով: Քուքին ինչ-որ տեղ ծառայում է որպես պիտակ, որը թույլ է տալիս մեր կայքերին ճանաչել ձեր վեբ զննիչը, երբ դուք վերադառնում եք մեր կայքեր: Մաքուր GIF-ը (նաև հայտնի է որպես վեբ փարոս) օգտագործվում է քուքիների հետ համատեղ, օգնելու համար մեզ հասկանալ, թե ինչպես են այցելուները համագործակցում մեր կայքերի հետ: Մաքուր GIF-ը, սովորաբար, վեբ կայքում տեղադրված թափանցիկ գրաֆիկական պատկեր է: Մաքուր GIF-երի օգտագործումը թույլ է տալիս մեզ վերահսկել ձեր գործողությունները, երբ դուք բացում եք վեբ էջը, և հեշտացնում է մեզ համար հետևել և գրանցել ճանաչված զննիչների գործողությունները: Օրինակ` մաքուր GIF-եր օգտագործելով, մենք կարող ենք նշել վեբ կայքում էջերի այցելությունները և մեր կայքերում վերահսկել համընդհանուր օգտագործումը և վեբ երթուղիները:

    Մենք հավաքում ենք այս տեղեկությունը, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես եք դուք օգտագործում և համագործակցում մեր կայքերի հետ, ձեր փորձառությունը բարելավելու համար: Մենք կարող ենք նաև կիսվել այս տեղեկությամբ մեր աշխատողների, կապալառուների, ծառայություն մատուցողների և աֆիլացված մարմինների հետ, ինչպես նշվում է բաժին 7-ում:

    Դուք կարող եք փոխել ձեր վեբ զննիչի կարգավորումները, որպեսզի դադարեցնեք քուքիներ ստանալը կամ հուշում ստանաք նախքան քուքի գալը այն կայքերից, որն այցելում եք: Եթե դուք չեք ստանում քուքիներ, ինչևէ, հնարավոր է չկարողանաք օգտագործել այս կայքի որոշ բաժիններ կամ ֆունկցիաներ:

  11. Քաղաքականության պաշտպանում և հարցեր անձնական տեղեկության գաղտնիության վերաբերյալ: Մենք ունենք տվյալների գաղտնիության աշխատակից, ով օգնում է ապահովել սույն Գաղտնիության քաղաքականությունը և պատասխանում է տվյալների գաղտնիության կամ անվտանգության խնդիրների հետ կապված հարցերին: Այդ աշխատակիցը օգնում է կրթել Եկեղեցու աշխատողներին այս քաղաքականության պահպանման գործում: Այս Գաղտնիության քաղաքականության կամ մեր կողմից մշակվող անձնական տվյալների անվտանգության վերաբերյալ հարցերը կարող եք ուղարկել է-փոստի, ֆաքսի կամ փոստային ծառայության միջոցով.

    Է-փոստ. DataPrivacyOfficer@ldschurch.org
    Ֆաքս. 1-801-240-1187
    Հասցե. Data Privacy Office
    15 E North Temple St
    Salt Lake CityUT 84150-1600

    Երեխաների գաղտնիություն: Մեր կայքերում մենք գիտակցաբար տեղեկություն չենք հավաքում 13 տարեկանից ցածր երեխաներից: Եթե մեր կայքերից որևէ մեկը երեխաներից տեղեկություն հավաքի, դա կանի միայն նախորոք զգուշացնելով և երեխայի ծնողից կամ խնամակալից իրազեկ համաձայնություն ստանալով` ըստ գործող օրենքի: Մենք խորհուրդ ենք տալիս, որ մինչև 18 տարեկան անչափահասները ծնողներից թույլտվություն ստանան, նախքան համացանցով որևէ մեկին որևէ անձնական տեղեկություն ուղարկելը, և մենք կոչ ենք անում ծնողներին իրենց երեխաներին սովորեցնել ապահով համացանցի օգտագործման եղանակները:

  12. Երրորդ կողմի հղումներ. Մենք պատասխանատու չենք որևէ երրորդ կողմի կայքի գաղտնիության պահպանման կամ բովանդակության համար: Ձեր սեփական պաշտպանության համար, դուք պետք է վերանայեք այլ կայքերի քաղաքականությունը, որպեսզի հավաստիանաք, որ նրանք բավարարում են ձեր սեփական գաղտնիության ակնկալիքները:

  13. Գաղտնիության քաղաքականության հետագա փոփոխություններ: Մենք պարբերաբար վերանայում ենք այս Գաղտնիության քաղաքականությունը և կարող ենք ըստ անհրաժեշտության փոփոխել, ձևափոխել, ավելացնել կամ հեռացնել մասեր: Եթե ​​մենք փոխենք այս Գաղտնիության քաղաքականությունն այնպես, որ այն ազդի մեր կողմից ձեր անձնական տեղեկությունը օգտագործելու վրա, մենք այդ մասին կտեղեկացնենք ձեզ այստեղ, կամ ծանուցում կտեղադրենք մեր գլխավոր էջում: Մենք նաև կնորացնենք վերանայման ամսաթիվը Գաղտնիության քաղաքականության ներքևի մասում: Խորհուրդ ենք տալիս պարբերաբար ստուգել այս Գաղտնիության քաղաքականությունը` ցանկացած փոփոխությունների մասին տեղեկացված լինելու համար:

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ

Գաղտնիության քաղաքականության այս տարբերակը ուժի մեջ է մտել 01 փետրվարից, 2012թ: